Երևան
12 °C
Երեւանի մաքսային պահեստներից մեկում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերով՝ 365 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով ձերբակալված 6 քաղաքացիներից երեքն ազատ են արձակվել: Նրանք հենց մաքսային պահեստից բերման էին ենթարկվել ՊԵԿ, ապա ձերբակալվել:
Հիշեցնենք՝ որպես խմորիչ հայտարարագրված 18 600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ «Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածքով նախատեսված էր տեղափոխել Արեւմտյան Եվրոպա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութը պետք է տեղափոխվեր Նիդեռլանդների Թագավորություն:
Ազատ արձակված երեք մեղադրյալներից երկուսը Հայաստանի Հանրապետության, իսկ մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:
Նրանց պաշտպան Մասիս Մելքոնյանը, որը չցանկացավ հրապարակել իր վստահորդների անունները, մեր զրույցում որոշ մանրամասներ հայտնեց:
- Պարոն Մելքոնյան, ինչո՞ւմ են մեղադրվում ձեր պաշտպանյալները եւ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում են հայտնել:
- Մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրանյութ ներկրելու, Նիդեռլանդների Թագավորություն արտահանելու փորձ կատարելու եւ դրան օժանդակելու մեջ: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, տվել են օբյեկտիվ ցուցմունքներ: Երեք պաշտպանյալներիս ձերբակալելու՝ քննիչի որոշման դեմ բողոք էի ներկայացրել, մեկը դատարանի կողմից բավարարվել է եւ ձերբակալումը ճանաչվել ոչ իրավաչափ, իսկ երկուսին վարույթ իրականացնող մարմինը ազատ արձակեց՝ խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:
- Երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությո՞ւնը:
- Այո:
- Պարոն Մելքոնյան, կմանրամասնե՞ք, գործով ձեր պաշտպանյալներն ինչ առնչություն ունեն:
- Իմ վստահորդները ՀՀ-ում ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն առաջին անգամ Իրանում գտնվող կազմակերպության հետ պայմանագիր է կնքել Հայաստանի տարածքով Նիդեռլանդների Թագավորություն խմորիչներ ներկրելու եւ արտահանելու վերաբերյալ: Նրանք որեւէ առնչություն չունեն դրա ներկրման հետ, պարզապես այստեղ գործ ունենք անբարեխիղճ գործընկերների հետ: Ըստ էության իմ պաշտպանյալների նախաձեռնությամբ է կատարվել զննությունը:
-Այսինքն, իրե՞նք են պահանջել ստուգել ապրանքը:
- Այո, այդ թվում բանավոր. պահանջը եղել է այն, որ բեռը Հայաստանի Հանրապետությունում պետք է պարտադիր բացվի, ստուգվի, որից հետո նոր տեղափոխվի այլ երկիր, եւ ըստ պայմանավորվածության՝ այո իրենք էլ են նախաձեռնել պահեստում ստուգում իրականացնել, որից հետո հայտնաբերվել է այդ թմրանյութը:
- Ասացիք, որ Իրանում գտնվող կազմակերպության հետ բանավոր պայմանավորվածություն է եղել բեռը ՀՀ-ում ստուգելու վերաբերյալ, այդ դեպքում, ըստ ձեզ, ինչո՞ւ պետք է Իրանում գտնվող կազմակերպությունը խմորիչի փոխարեն թմրամիջոց ներմուծեր ՀՀ՝ իմանալով, որ բեռը ըստ պայմանավորվածության ստուգվելու է:
- Այդ կազմակերպության փոխարեն չեմ կարող ասել, բայց ես ներկայացնում եմ իմ պաշտպանյալների շահերը, ովքեր, այո՛, պնդում են, որ իրենք պահանջել են, որպեսզի բեռը Հայաստանում ստուգվի: Ասեմ, որ եթե քաղաքացին դիմում է, դա դեռ բավարար չէ, որ պատկան մարմինները բացեն եւ ստուգեն, ստուգելու համար պետք է լինեն բավարար հիմքեր: Քաղաքացին իր ապահովության համար իր գործընկեր կազմակերպության առաջ պայման է դրել, որ այդ բեռները պետք է ստուգվեն, ինքը պետք է համոզվի՝ ինչ է ներկրվում, ինչ է արտահանվում, քանի որ ողջամտորեն կարող է կասկածել՝ նման գործարք առաջին անգամ է կնքվում: Ըստ էության, ենթադրում եմ, որ պատկան մարմիններն էլ կասկածներ են ունեցել, դրա համար բեռը ստուգվել է, բայց ակտիվ նախաձեռնություն իմ պաշտպանյալները եւս ցուցաբերել են:
- Իսկ իրենք դիմե՞լ են իրավապահներին:
- Ոչ, պաշտոնապես չեն դիմել, բայց երբ նրանց հրավիրել են պահեստ, նրանք գնացել, մասնակցել են եւ այո՛, ցանկություն են հայտնել եւ չեն առարկել, որպեսզի բեռը ստուգվի:
- Ձեր պաշտպանյալնե՞րը պետք է բեռը տեղափոխեին կամ ուղարկեին Նիդեռլանդներ:
- Ուղեկցող բեռնափոխադրող կազմակերպություններ են եղել, (Իրանից Հայաստան բեռը փոխադրող վարորդը, ինչքան գիտեմ, ձերբակալված է), ձեւակերպումները կատարելուց հետո պետք է համապատասխան բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության միջոցով ուղարկվեր արդեն Նիդեռլանդներ: Քանի որ Իրանի դեմ բոլոր առումներով սանկցիաներ է կիրառվում, եւ իր տարածքից չի կարող եվրոպական երկրներ բեռնափոխադրում իրականացնել, ուստի փնտրում են ՀՀ-ում գործընկերներ, որպեսզի այստեղ գործող կազմակերպությունների փաստաթղթերով ձեւակերպի բեռը. դա կրում է ընդամենը դեկլարատիվ բնույթ: Եվ երբ բեռը ձեւակերպում է ՀՀ-ում գրանցված կազմակերպության միջոցով, արդեն կարող է արտահանվել եվրոպական որեւէ երկիր: Սա էլ իր հերթին վկայում է, որ իմ պաշտպանյալներ չեն ունեցել որեւէ դիտավորություն նման քանակի արգելված թմրանյութ Հայաստան ներմուծելու համար:
- Պարոն Մելքոնյան, հայտնի՞ է, ովքեր են պատվիրատուն, կազմակերպիչը, ովքեր են կանգնած ետեւում:
- Գործում որեւէ փաստական տվյալ, անգամ տեղեկություն չկա, նախաքննական մարմնի առաջ բավականին դժվար խնդիր կա, պետք է այդ ամենը պարզի, բայց որ իմ վստահորդները չեն կազմակերպել նման բան, այս պահին գործով հաստատված հանգամանք է: Շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք Իրանում գտնվող ընկերությունից, որը պետք է նախաձեռնի վարույթն իրականացնող մարմինը:
- Տեղեկություն կա՞, Նիդեռլանդներում գտնվող կազմակերպությունը թմրանյութի հետ կապված նախնական համաձայնություն ունեցե՞լ է Իրանում գտնվող կազմակերպության հետ:
- Բնականաբար Նիդեռլանդներում գտնվող կազմակերպությունը պետք է ընդուներ բեռը. ունեցել են նախնական համաձայնություն, թե ոչ, տեղյակ են եղել, որ բեռի մեջ թմրանյութ կա, թե ոչ՝ դա ես չեմ կարող ասել: Բայց որ ՀՀ-ում գտվող ՍՊԸ-ին ընդամենը դեկլարատիվ մասով օգտագործում են, որ փաստաթղթային ձեւակերպումներ իրականացնեն եւ խուսափեն սանկցիաներից, դա փաստ է:
- Իրանում գտնվող կազմակերպության անունը հայտնի՞ է:
- Չեմ կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է:
- Պարոն Մելքոնյան, իսկ ինչպես է թմրանյութը անցել մաքսակետերով եւ միայն Երեւանի մաքսային կետում հայտնաբերվել:
- Դա ըստ ըստ էության օրենքի շրջանակներում է, քանի որ տարանցիկ բեռ է, բնականաբար մաքսային պահեստում բեռնաթափելուց հետո ենթադրում է ուսումնասիրություն կամ զննում. հետեւաբար երեւի պատկան մարմինները սահմանի վրա կասկածելի բան են նկատել, տեղափոխել են պահեստ, որտեղ ուսումնասիրության են ենթարկել, որեւէ արտառոց բան չեմ տեսնում:
- Իսկ որքա՞ն ժամանակ է բեռը պահեստում, ե՞րբ է տեղափոխվել Հայաստան:
- Կարծեմ 5 օր առաջ են բերել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT