Պաշտպանը ցանկանում է պարզել՝ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվե՞լ են Լևոն Սարգսյանին առնչվող գործով

25/02/2021 schedule01:32

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, երեկ սկսվեց Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանի եւ նրա ազգական Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը:

Այս գործով կալանքի տակ է գտնվում միայն Սարգսյանը:

Նա, հիշեցնենք մեղադրվում է 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու եւ կազմակերպելու համար: Գործով տուժողներ Արմեն Ավետիսյանն ու նրա որդին՝ Արտաշես Ավետիսյանը երեկ դիմում էին ներկայացրել դատարանին՝ խնդրելով նիստն անցկացնել իրենց բացակայությամբ: Մասնավորապես Արտաշես Ավետիսյանը դատարանին հայտնել էր, որ չի կարող մասնակցել աշխատանքային խնդիրների եւ հաճախակի ՀՀ-ից բացակայելու պատճառով, պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Արմեն Ավետիսյանն էլ նշել էր, որ նիստերին չի կարող մասնակցել առողջական խնդիրների եւ հաճախակի Հայաստանից բացակայելու պատճառով: Լսելով կողմերի դիրքորոշումը, դատարանը որոշեց նիստն անցկացնել առանց տուժողների:

Այնուհետեւ դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Լեւոն Սարգսյանին ուղված հարցին՝ազգությամբ հա՞յ եք, ամբաստանյալը հեգնանքով պատասխանեց՝ իտալացի: Ինչից հետո դատավորը հորդորեց կոռեկտ արտահայտվել. «Հարցերին խնդրում եմ, ըստ էության, առանց հեգնանքի, դատարանի դահլիճում եք գտնվում պետք է կոռեկտ արտահայտվեք»,- դիմելով Սարգսյանին՝ ասաց դատավորը: Այնուհետեւ նախկին պատգամավորն ասաց, որ ՀՀ քաղաքացի է, ամուսնացած է ունի անչափահաս երեխա: Հարցին՝ որեւէ հիվանդությամբ տառապո՞ւմ եք, Սարգսյանը պատասխանեց՝ ընդհանրապես:

Մյուս ամբաստանյալ Սուրեն Ղազարյանն էլ հայտնեց, որ ամուսնացած է, ունի երկու երեխա, որից մեկը՝ անչափահաս:

Մինչ դատաքննության անցնելը, Ղազարյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց որոշակի տեղեկատվություն եւ նաեւ որոշակի փաստաթղթեր վարույթն իրականացնող մարմնից պահանջելու վերաբերյալ: Պաշտպանը ասաց, որ գործում բացակայում է դեպքի վայրի զննության արձանագրությունը՝ հավելելով, որ իր համար զարմանալի է, թե ինչու նախաքննական մարմինը կամ մեղադրողը այս գործում չի դրել այն։ Բայադյանը նշեց, որ դատարանում այժմ քննվող գործով մեղադրական եզրակացության մեջ տասը անձանց վերաբերյալ մեղադրական դատավճիռը վերլուծվել եւ ապացույց է ճանաչվել, սակայն ինքը ցանկանում է ծանոթանալ նաեւ նախկինում քննված գործով մեղադրական եզրակացության պատճենին։

Նշենք, որ Սարգսյանի եւ Ղազարյանի գործը անջատվել է ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործից: Ըստ Բայադյանի՝  մաս անջատելու որոշումից իր համար պարզ չէ, թե այն գործում, որը դատարան չի ուղարկվել, ինչ փաստական հանգամանքներ, ինչ փաստաթղթեր կան, գուցե դրանցում առկա են փաստական հանգամանքներ, որոնք վերաբերելի են Լեւոն Սարգսյանի եւ Սուրեն Ղազարյանի մեղադրանքին։ Պաշտպանը հիշեցրեց, որ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով Հայաստանում դատապարտված Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանը ԱՄՆ-ում հետախուզման մեջ են գտնվել եւ  ցանկանում է պարզել, թե արդյոք Հայաստանում քննվող քրեական գործով ՀՀ-ի տարածքից դուրս ենթադրյալ հանցագործությունների հանգամանքին գնահատական տրվե՞լ է այս գործով, կամ վերը նշված ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ առհասարակ առկա՞ են քրեական գործում։ Բայադյանին նաեւ հետաքրքրում էր՝ նախաքննական մարմինն ընդունո՞ւմ է, որ Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանը հետախուզվող են եղել, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հետախուզվողին ՀՀ-ում քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Խոսելով մյուս հանգամանքի մասին, պաշտպանն ասաց, որ ըստ քրեական գործի տվյալների՝ Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանը հարցաքննվել են 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քննվող քրգործով՝ վկայի դատավարական կարգավիճակով: «Ինձ համար պարզ չէ, Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանն ի՞նչ հանգամանքներ պարզելու համար են կանչվել հարցաքննության եւ որտեղ են հարցաքննվել»,- ասաց Բայադյանը՝ հավելելով, որ այս հարցաքննությունը կարեւոր փաստական հանգամանք է: Շարունակելով, պաշտպանն ասաց, որ քրեական գործով որպես վկա, հետագայում նաեւ որպես դատապարտյալ հարցաքննված Արա Կարապետյանն, իրադարձությունների մի դրվագի վերաբերյալ հայտնել է, որ ամբաստանյալ Լեւոն Սարգսյանը վկայի ներկայությամբ զանգահարել եւ խոսել է Սերժ Սարգսյանի կամ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Պաշտպանը ցանկանում է պարզել՝ արդյոք քրեական գործով հարցաքննվե՞լ են Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը, եթե հարցաքննվել են, ապա որտե՞ղ են նրանց ցուցմունքները, եթե չեն հարցաքննվել, ապա ինչու։ Պաշտպանը նշեց, որ բացի Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին հարցաքննելու հարցին, մյուս հարցերի պատասխանները փորձել է վարույթն իրականացնող մարմնից ստանալ, բաց չի ստացել։ Լսելով կողմերին, դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել:

Դատարանն անցավ դատաքննությանը, եւ մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ մեղադրանքի՝ Լեւոն Սարգսյանը, մասնակցելով Արա Կարապետյանի («Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր) եւ Արմեն Նիկողոսյանի (ավազակային հարձակման գործով դատապարտված նախկին ոստիկան) ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել եւ ղեկավարել է 2008 թ. Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Ըստ մեղադրանքի՝ Լեւոն Սարգսյանը Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ եւ իմանալով «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Վարդեւանյանին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահի վրա 2007թ. կատարված ավազակային հարձակման մասին, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, վերջինիս պատժելու եւ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում՝ Ավետիսյանի առանձնատան վրա:  Ըստ մեղադրանքի՝ նշվածի մասին Լեւոն Սարգսյանը հայտնել է քրոջ ամուսնուն՝ Սուրեն Ղազարյանին (այժմ ամբաստանյալ), որը համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը: Ղազարյանը, նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը եւ չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը: Լեւոն Սարգսյանը Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին եւ առաջարկել է այն իրականացնել ստեղծված հանցավոր համագործակցության անդամների ուժերով:

Ըստ մեղադրանքի՝ համաձայնելով առաջարկին, Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Սուրեն Ղազարյանին, որը տրամադրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը: Ըստ պայմանավորվածության, Արա Կարապետյանը որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց: Կազմակերպված խմբի ղեկավարների  կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամի խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100 հազարական ԱՄՆ դոլար: Այնուհետեւ մեղադրանքում նշված են այն դրվագները, թե ինչպես են խմբի անդամները ներխուժել առանձնատուն եւ ավազակային հարձակում կատարելուց, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելուց հետո դիմել փախուստի: Նշենք, որ ավազակային հարձակման, ինչպես նաեւ այլ հանցագործությունների կատարման համար տասը անձ, որոնց թվում՝ Արա Կարապետյանը եւ Արմեն Նիկողոսյանը  2011 թ. դատապարտվել են 8.5-15 տարի ազատազրկման:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Լեւոն Սարգսյանը դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ մեղադրանքն իրեն պարզ չէր: Դատավորի հարցին՝ հայերեն լեզվին տիրապետո՞ւմ եք, ամբաստանյալը դրական պատասխանեց. «Այն մեղադրանքը որը ներկայացվել է, հայերեն տեքստ է պարունակում, եւ եթե տիրապետում եք ,պետք է որ հասկանալի լինի, ո՞ր դրույթն ձեզ համար անհասկանալի»,- հետաքրքրվեց դատավորը: Ի պատասխան Լեւոն Սարգսյանն ասաց. «անհասկանալի է ինչի համար է էս հոդվածը դրվել: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Ամբաստանյալ Սուրեն Ղազարյանը եւս ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպան Արման Բայադյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացության մեջ առկա չեն դեպքի վայրի զննության մանրամասները, որոնք պաշտպանական կողմին անհրաժեշտ են. «Մեղադրող կողմը խոսում է, որ իբր Սուրեն Ղազարյանը փաստաթուղթ է գծել, որը հիմք է հանդիսացել կամ օգնել է հանցագործներին ավելի հեշտությամբ հանցանք կատարել, բայց այդ փաստաթուղթը չկա։ Ես էլ ասում եմ՝ գծագիր չի գծել, չգիտեմ, «պիտաչոկ» է նկարել։ Մենք մի իրավիճակում ենք, որ չունենք փաստական հանգամանքը, չենք կարողանում դրան հասնել, դատարանն էլ պարզաբանում է՝ գնացեք ինքներդ ստացեք։ Մեզ համար դա շատ դժվար է, մեզ մերժել են, չեն տրամադրում, հիմնականում հիմնավորելով, թե անձնական տվյալներ են։ Դուրս է գալիս, որ անձին մեղադրում են ենթադրվող, այս դեպքում՝ երեւակայվող ինչ-որ փաստաթղթի համար, որը հիմք է հանդիսացել ոսկեղենը հափշտակելու համար, եւ եթե չեմ սխալվում, «սեյֆից» ոչ մի բան էլ չի հափշտակվել»։

Լեւոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն էլ միջնորդություն ներկայացրեց դատարանի միջոցով ՔԿՀ-ից պահանջել՝ նախկին դատապարտյալների նկատմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի ինչ տեսակ է որոշվել, պատիժը կատարելու ընթացքում երբ եւ ինչպիսի խրախուսումներ են նրանք ստացել:

Պաշտպանի խոսքով՝ այս գործով նախկին դատապարտյալները, որոնք հարցաքննվել են եւ ցուցմունք են տվել Լեւոն Սարգսյանի վերաբերյալ, ռեժիմի փոփոխության են ենթարկվել: «Ցուցմունքից հետո ինչ-որ բաներ են սկսվել կատարվել՝ նրանց ռեժիմն է փոխվել, բաց ռեժիմի են անցել, եւ մենք տեղեկություն չունենք՝ փակ ռեժիմից ինչ աստիճանակարգով անցան բաց ռեժիմի։ Մենք չունենք տվյալներ, թե դատապարտյալները ցուցմունքները երբ են տվել ու երբ են անցել բաց ռեժիմին»,- ասաց Սարգսյանը: Փաստաբանի խոսքով՝ դիմել էր ՔԿՀ-ի պետին եւ խնդրել տվյալներ տրամադրել նշված դատապարտյալների մասին, սակայն պետը նշել է, թե այդ  տեղեկությունները անձնական գաղտնիք պարունակող տվյալներ են. «Մենք գիտենք, որ ցուցմունքից երկու ամիս հետո Արա Կարապետյանը մի հիմնարկում, Արմեն Նիկողոսյանն էլ մեկ այլ ՔԿՀ-ում անցել են բաց ռեժիմի»։ Այսպիսով՝ պաշտպանը միջնորդեց, որ այս գործով անցած նախկին դատապարտյալներ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի,Սուրեն Մելքոնյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի վերաբերյալ տվյալներ ստանան՝ արդյոք պատիժը կրելու ընթացքում տույժեր կամ խրախուսումներ ստացե՞լ են, թե՞ ոչ, եթե ստացել են, ինչ հիմքով եւ երբ, ինչ աստիճանակարգերով եւ ինչ հիմքով են փոխվել ուղղիչ հիմնարկների տեսակները եւ այլն։ Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, բավարարեց միջնորդությունը։

Այնուհետեւ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը:  Ըստ այդմ դատարանը որոշեց հետազոտել քրեական գործում առկա ապացույցները, հրապարակել գործում առկա փաստաթղթերը, հարցաքննել գործով վկա Տիգրան Խաչատրյանին, այնուհետեւ մյուս վկաներին, տուժողներին եւ վերջում ամբաստանյալներին։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 16-ը, ժամը 14։00-ին։

Տպել
3701 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման