Երևան
12 °C
Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության եւ գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, նպատակաուղղված է եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ինտեգրումը սերտացնելուն, բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ազատության ապահովմանը:
Նախարարի խոսքով՝ նախագիծը մեծ հնարավորություն է տալիս գիտական կազմակերպությունների ու բուհերի աստիճանական ինտեգրման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծման համար՝ ներկայիս Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող եւ գերատեսչական գիտական կազմակերպություններին հնարավորություն տալով ինքնուրույն գործելու, միավորվելու գիտական ցանցերում կամ ընդգրկվելու բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ:
Վահրամ Դումանյանը նկատեց, որ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-20 տարի առաջ, եւ այսօր առաջացել է դրանք վերանայելու եւ թարմացնելու անհրաժեշտություն։
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ու «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքները վերանայելու եւ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտները կարգավորող նոր օրենքներ մշակելու խնդիրն ունի առնվազն մեկ տասնյակի պատմություն: Գործող օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում արդեն իսկ իրականացվել են կարեւոր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ, որոնցից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունը սահմանափակվում էր համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ նախագծի հետազոտությունների համար հիմք են հանդիսացել դեռեւս 2012 թվականից ՀՀ ԿԳ նախարարության պատվերով պատրաստված մի շարք զեկույցներ ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակի եւ հեռանկարների մասին, իսկ 2015 թվականից շրջանառության մեջ էին դրվել «Բարձրագույն կրթության մասին» եւ «Գիտական, գիտատեխնիկական գործունեության մասին» առանձին օրինագծերը, որոնք, սակայն, չէին ապահովում միջազգային միտումներին համապատասխան բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների ինտեգրում, հետազոտահեն կրթական ծրագրերի իրականացումը բուհերում եւ գիտահետազոտական գործունեության մեջ երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը
Խոսելով օրենքի նախագծի նորամուծությունների մասին՝ նախարար Վահրամ Դումանյանը ընդգծեց՝ անցումը բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր, առանձնացրեց բուհերում ուսումնառության կազմակերպման անցումը լրիվ կամ մասնակի բեռնվածության, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը, կառավարման խորհուրդների կազմի թվաքանակի կրճատումը, բուհերի ընդունելության նոր սկզբունքների մեխանիզմների ներդրում, որում կարեւորեց հատկապես հայոց լեզվի առարկայի միասնական քննության պարտադիր լինելը բոլոր մասնագիտությունների ընդունելության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT