Երևան
12 °C
Այսօր ԵԽԽՎ-ում մեկնարկեց ձմեռային նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ են մեկնել նաեւ հայկական պատվիրակության անդամները:
Լիագումար նիստի ընթացքում առաջարկ էր ներկայացվել քննարկել հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման հարցը: Առաջարկը, սակայն, մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից: Փոխարենը, վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու հարցին:
Չնայած գերիների հարցի քննարկման մերժմանը՝ հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում ամեն ջանք գործադրեցին գերիների հարցը բարձրացնելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստին ներկայացել էր «Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառով:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց՝ 44-օրյա պատերազմում Արցախի եւ Հայաստանի դեմ կռվում էին Թուրքիայի կողմից վարձված եւ Միջին Արեւելքից տարածաշրջան բերված վարձկանները: Ռուբինյանը խոսեց նաեւ կիրառված անթույլատրելի զենքերի մասին:
Անդրադառնալով գերիների խնդրին՝ պատվիրակության ղեկավարն ընդգծեց՝ Ադրբեջանը հրաժարվում է կատարել պայմանավորվածությունները, չի ցանկանում վերադարձնել հայ գերիներին:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը արձագանքեց Ռուբինյանին՝ սուտ որակելով նրա հայտարարությունները: Հուսեյնովը նշեց, թե Ադրբեջանն ինքն իր ուժերով կարողացել է լուծել այն հարցը, որը միջազգային կազմակերպությունների ուսերին բեռ էր եւ կարողացել է ազատագրել իր հողերը:
Գերիների հարցը ԵԽԽՎ քաղաքական խմբերում բարձրացրել է նաեւ մեր պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Տիկին Հայրապետյան, այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը Covid-ի համավարակի տարածումից հետո առաջին անգամ է գումարվում հիբրիդ (հեռավարի ու ֆիզիկական ներկայության համադրությամբ) տարբերակով: Ի՞նչ խնդիր էր իր առջեւ դրել հայկական պատվիրակությունն այս նստաշրջանին մասնակցելով եւ ինչպե՞ս եք գնահատում առաջին օրը:
- Մեր թիվ մեկ նպատակն է գերիների և պատանդ պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Թե՛ քաղաքական խմբերում, թե՛ հանձնաժողովների նիստերին և թե՛ լիագումար նիստի ժամանակ հայկական պատվիրակության անդամները շեշտում են, որ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձը, ինչը սպառնալիք է այդ մարդկանց կյանքի համար: Նշեմ, որ մենք նախաձեռնել էինք և առաջարկել անցկացնել հրատապ քննարկում հայ ռազմագերիների հայրենադարձության հարցով՝ ընդգրկելով այն ԵԽԽՎ օրակարգում, սակայն մեր առաջարկը, ցավոք, մերժվեց: Մերժվելով հանդերձ հարցը այնուամենայնիվ ուշադրություն գրավեց լիագումարի նիստի ժամանակ, օրինակ քաղաքական խմբերից ԵԺԿ–ի և ԱԼԴԵ–ի ղեկավարները խոսեցին խնդրի կարևորության մասին:
- Որեւէ միջադեպ եղե՞լ է՝ կապված այս նիստին նաեւ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների մասնակցության հետ: Ինչպե՞ս արձագանքեցին Էդմոն Մարուքյանի ակցիային:
-Որևէ միջադեպ չի եղել: Ադրբեջանական կողմն, իհարկե, փորձում է ներկայացնել, թե իբրև խնդիր այլևս չկա, մինչդեռ մենք շարունակում ենք շեշտել ռազմագերիների հարցը՝ արձանագրելով հայատյաց քարոզչության հետևանքները նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմական հանցագործությունների համատեքստում:
- Գերիների հարցի քննարկման մերժումը նշանակում է, որ այդ հարցն այլեւս հնարավոր չէ՞ օրակարգ բերել: Թե՞ այլ տարբերակներ կօգտագործեք հարցը բարձրացնելու համար:
-Ինչպես նշեցի նախորդիվ, չնայած մերժմանը՝ հարցն այդուհանդերձ ուշադրության արժանացավ և քաղաքական խմբերից երկուսի ղեկավարները խոսեցին թեմայի կարևորության մասին: Գերիների թեման մեր թիվ մեկ առաջնահերությունն է և օգտագործելու ենք բոլոր հնարավոր հարթակները, ինչպես նաև անձնական հանդիպումների ձևաչափը խնդիրը բարձրաձայնելու համար՝ փորձելով մեր գործընկերներին ցույց տալ, որ Ադրբեջանի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
- Տիկին Հայրապետյան, արդեն կան քննադատություններ, թե ինչ իմաստ ուներ պատվիրակության մեկնումը, եթե չէիք կարողանալու գերիների հարցը օրակարգ մտցնել: Համամի՞տ եք որոշ ձեւակերպումների հետ, որ այդ հարցը օրակարգում չընդգրկելը դիվանագիտական հերթական տապալումն է:
-Իհարկե ոչ, ԵԽԽՎ–ի գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր նախկին պատգամավոր շատ լավ տեղյակ է ԵԽԽՎ ընթացակարգերից, այս հարթակում կարելի է բազմաթիվ նախաձեռնություններով հանդես գալ և հաջողել կամ չհաջողել: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ խնդիրն ընդգրկվեր օրակարգում, բայց չընդգրկվելով հանդերձ՝ այն քննարկման թեմա դարձավ: Օրակարգ մտցնելու առաջարկն իսկ դարձրեց թեման ուշադրության առարկա, բացի այդ՝ մենք հարցը բարձրաձայնում ենք բոլոր հնարավոր հարթակներով:
- Այս պահին կարո՞ղ եք ասել՝ վաղը, առաջիկա օրերին ինչ հարցեր կքննարկվեն:
- Լիագումարի շրջանակներում կա ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցը: Իհարկե, քննարկման թեմա է նաև կովիդի համավարակը և վակցինայի հարցը: Կան թեմաներ ԵԽ անդամ երկրներում ՀԿ–ների աշխատանքների սահմանափակման, ինչպես նաև Եվրոպայի էթնիկ պատկերի և որոշ մարտահրավերների մասին:
ՀՀ ԱԺ նախագահի որոշումներից տեղեկանում ենք, որ ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանն ու Սոս Ավետիսյանը Ստրասբուրգում կմնան մինչեւ հունվարի 29-ը, իսկ Մարուքյանը կվերադառնա 27-ին:
Նշենք նաեւ, որ ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը որոշել են նիստերին մասնակցել հեռավար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT