Վստրեչի Ապերն առարկեց գործն արագացված կարգով քննելու դեմ. դատարանի որոշմամբ այն կքննվի դռնփակ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր սկսվեց քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Վարդանյանը, որն օրեր առաջ 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման համար: 

Այսօրվա նիստում դատարանը որոշեց սույն քրեական գործը քննել դնռփակ:

Մինչ գործով դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշումը դատարանը ճշտեց ամբաստանյալ Արամ Վարդանանի ինքնությունը։ Վարդանյանը նշեց, որ խնամքին երկու անչափահաս երեխա ունի: Հարցին՝ ֆիզիկապես առողջ եք, Վարդանյանը պատասխանեց՝ ոչ: Թե ինչ առողջական խնդիրներ ունի նա, պաշտպանն ասաց՝ բժշկական գաղտնիք է։ Քանի որ կողմերը միջնորդություն չունեին, իսկ Վարդանյանն ու նրա պաշտպանը դեմ էին գործը արագացված կարգով քննելուն, դատարանն անցավ դատաքննության փուլին: Երբ մեղադրող դատախազ Սուրեն Խաչատրյանը պետք է հրապարակեր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, Լուսինե Սահակյանը միջնորդեց գործի մի մասը դռնփակ քննել։ Քրեական դատավարության օրենսգրքի 16 հոդվածի համաձայն՝ գործը կամ դրա մի մասը դռնփակ քննելու հարցը լուծվում է դռնփակ նիստում, ուստի լրագրողները դուրս եկան նիստերի դահլիճից։ Քիչ անց դատական կարգադրիչը հայտնեց, որ դատարանը որոշել է գործը դռնփակ քննել։

Ըստ մեղադրանքի՝ Վարդանյանը, 2012 թվականին իր ծանոթից ստանալով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակելու առաջարկ, համաձայնել է և այդ նպատակով պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում,  ըստ հաղոդրագրության, Վարդանյանը բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, ինչպես նաև՝ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամին համարժեք դրամական միջոցներ և գույք:

Այնուհետև, Վարդանյանը, առանձնատունն օրինականացնելու նպատակով, ըստ մեղադրանքի քողարկելով  դրա ծագման իրական աղբյուրը, իր մտերիմին հանձնարարել է պարտապանի մոր հետ կնքել առանձնատան վաճառքի ձևական պայմանագիր, որից հետո՝ 2012թ. սեպտեմբերի 28-ին, կնքվել է առանձնատան առուվաճառքի պայմանագիրը։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարդանյանը, Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում և այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերել հայրության իրավունք և ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական:

Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին, երբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործն արդեն դատարանում է եղել, Վարդանյանն, ըստ մեղադրանքի, դատարանին է ներկայացրել երեխայի հայրության վերաբերյալ կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը որոշում է կայացրել համաներում հայտարարելու մասին օրենքով Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել  և քրեական գործով վարույթը կարճել։

Հ.Գ. Ի դեպ Վստրեչի Ապերից պարբերաբար նույն լուսանկարն ենք հրապարակում քանի որ դատարանն այսօր արգելեց լրագրողներին տեսաեւլուսանկարահանել դատական նիստը: Նույն պատճառով  հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել մեղադրող դատախազի լուսանկարը: Վերջինս պաշտպանական կողմի հետ առարկեց լուսանկարահանման դեմ:

Տպել
1689 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին