Երևան
12 °C
Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննությանը չվնասելու նկատառումներից ելնելով ներկա պահին զերծ ենք մնում մանրամասն մեկնաբանություններից:
Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարություն են տարածել Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչությունից քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն տեղափոխվելուց հետո միայն սկսեց նշմարվել գործով օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու միտում: Ցավոք հաճախ չեն լինում դեպքեր, երբ հնարավոր է գոհունակություն արտահայտել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքից:
Այս գործով եւս ի սկզբանե ակնհայտ անբավարար էր ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի որակը, որի պարագայում ակնհայտ էր որ հանցագործությունը այդպես էլ լիարժեք չէր բացահայտվելու, հանցակիցների հիմնական մասը, այդ թվում եւ կազմակերպիչը խուսափելու էին պատասխանատվությունից: Սույն գործով վերջին զարգացումները հիմք են տալիս կարծելու, որ Կամո Փիրուզյանի սպանությունը հնարավոր է լիարժեք բացահայտվի, եւ որ պատասխանատվությունից չեն խուսափի բոլոր հանցակիցները:
Տիրապետելով քրեական գործի նյութերի զգալի մասին, դեպքին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Ալավերդի քաղաքում ծավալվող իրադարձություններին, կարող ենք փաստել, որ գործով նման զարգացումը հնարավոր էր միայն ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության համագործակցված արհեստավարժ աշխատանքի արդյունքում: Համոզված ենք նաեւ, որ Կամո Փիրուզյանի սպանության լիարժեք քննությունը կհանգեցնի Ալավերդի քաղաքում տարիներ շարունակ իրականացվող բռնի հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների դադարեցմանը»:
Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով այսօր ձերբակալվել է քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT