Վերնիսաժի սպանության գործով խաղալիք զենք է անցնում, որը որոնել ու չեն գտել

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը լրացուցիչ հարցաքննվել է: Նախաքննական մարմնի կողմից նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Միջնորդությունը դատարանը կքննի մոտ օրերս: 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվում է արդեն երկրորդ անգամ:

Այդ օրը՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից հրազենային վիրավորում էր ստացել քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանը, իսկ նրա ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը սպանվել էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ սպանությունը ծրագրված է եղել նախապես. ըստ այդմ՝ գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Երեւանի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում, իսկ մյուս երկուսը՝ 2017 թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել են Վրաստանում: Նրանց դեռ Հայաստան չեն տեղափոխել:

 - Տիկին Ֆարմանյան, ի՞նչ փուլում է գործով նախաքննությունը, ավարտի մասին տեղեկություններ կա՞ն:

- Ավարտի վերաբերյալ դեռ որեւէ տեղեկատվություն չունեմ:

- Այս ընթացքում ձեր պաշտպանյալի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են արվել:

- Հարցաքննություններ են եղել, վերջերս մեկ լրացուցիչ հարցաքննություն է եղել:

- Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Ռաֆիկ Խաչատրյանը նոր հանգամանքներ հայտնե՞լ է:

- Ես իր դիրքորոշումը սպառիչ հայտնել եմ այն ժամանակ, երբ իրեն ոչ գեղեցիկ ձեւով՝ սեւ գլխաշորով, թեւերը ոլորելով բերման էին ենթարկել: Նա նշում է, որ դեպքին մասնակցություն չունի, անձնական կապեր կամ անձնական վրեժ այդ անձանց (տուժողների,-հեղ.) հանդեպ չունի:

- Իսկ իր մասնակցությամբ առերես հարցաքննություն եղե՞լ է, մասնավորապես՝ տուժող Վահագն Աբգարյանի հետ:

- Ոչ, չի եղել:

- Տիկին Ֆարմանյան, ամիսներ առաջ բարձրաձայնել էիք ձեր պաշտպանյալի առողջական խնդիրների մասին, լուծում ստացա՞ն այդ խնդիրները:

- Առողջական խնդիրների մասով, լեղապարկի եւ լյարդի հետ կապված խնդիրներ ուներ, գլխացավեր: Բազմիցս քրեակատարողական հիմնարկին դիմել եմ հետազոտության ենթարկելու համար, սակայն տեւական ժամանակ բժշկական հետազոտությունների չէր ենթարկվում: Մի կերպ հասանք նրան, որ նրան հետազոտեցին, հիմա բուժումներ են նշանակել, տեսնենք ինչ արդյունք կտա:

- Իսկ ի՞նչ եք կարծում, եթե հետախուզվողներին տեղափոխեն Հայաստան, նույն վարույթում կքննե՞ն, թե ձեր պաշտպանյալի մասով գործից մաս կանջատեն:

- Դեռ մաս չի առանձնացված, բայց կարծում եմ զուտ տեխնիկական տեսանկյունից, որ մարդուն անորոշ ժամկետով անազատության մեջ չպահեն, ողջամիտ կլինի, որ իմ պաշտպանյալի մասով մաս առանձնացվի: Եթե նրանց մոտ ամիսներին չտեղափոխեն Հայաստան, ապա նախաքննության մարմինն էլ կարծում եմ կգնա այդ քայլին:

- Ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ ձեր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ ձեր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Հայտնաբերվե՞ց այդ ոչ իրական զենքը:

- Նա մասնակցել է քննչական փորձարարության ու տեղը նշել, թե որտեղ է այն նետել, բայց զառիվայր տեղ էր, ժայռոտ, հետեւաբար հնարավոր չէր այդ պայմաններում ինչ-որ բան գտնել, չնայած նախաքննական մարմինը փորձարարության ընթացքում որոնողական միջոցառումներ ձեռնարկեց, սակայն զենքը չհայտնաբերվեց:

- Ասացիք, ոչ իրական, այսինքն՝ ձեր պաշտպանյալը դեպքի օրը իջե՞լ է մեքենայից եւ խաղալիք զենքո՞վ է եղել:

- Այո, դա իր դիրքորոշումն է, ինքն այդպես է ցուցմունք տալիս:

Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը): Սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4675 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին