Գեղամ Մանուկյանը բերման ենթարկվեց․ ընդդիմադիրների բողոքի ակցիան շարունակվում է

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաները Երեւանի տարբեր հատվածներում։ Նրանց մի մասն այժմ հավաքվել է Մաշտոցի պողոտայում, մյուս մասը՝ Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում։

Սայաթ-Նովայի հատվածում հավաքված են հիմնականում ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչները։ Նրանց հետ է նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործողություն են նախատեսում իրականացնել, Մանուկյանը հստակ չպատասխանեց՝ ասելով, որ ընթացքում կիմանան․ «Քաղաքացիները հավաքված են, որ ասեն մի բան՝ Նիկո՛լ, հեռացիր, մարդիկ վատ են զգում, որ իրենց երկիրը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, վատ են զգում, որ այսօր ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ նա նստած էր կոտրված ու փշրված, երկիրը դավաճանած, երկիրը թուրքին տված ու մի բառ պատասխանել չկարողացած, մարդիկ ուզում են արժանապատիվ երկիր ունենալ՝ արժանապատիվ ղեկավարով»։

Լրագրողի հարցին՝ նոյեմբերի 10-ից մեկնարկած անհնազանդության ակցիաները ի՞նչ են ցույց տալիս, ընդդիմությունը ունի՞ ժողովրդի բավարար չափով աջակցությունը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Երեկ խորհրդարանական խմբակցությունից դուրս է եկել պատգամավորներից մեկը․ 0 ելույթ, 0 հարց՝ 2 տարվա մեջ․ Նիկոլ Փաշինյանի ամբողջ խմբակցությունն է այդպիսին, եւ նկատե՞լ եք՝ ինքը սկսել է մի քիչ կասկածել, ում կասկածում է, կաշառում է՝ գործադիրում պաշտոն տալով»։

Դիտարկմանը, որ անհնազանդության ակցիաներին զուգահեռ քաղաքական բնականոն գործընթացներ են տեղի ունենում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Իրենք վիրտուալ Հայաստան են սարքել, որտեղ նիստ են անում, գումարներ են փոխանցում, ԱԺ-ում հիմարագույն որոշումներ են կայացնում, բայց իրենք կտրված են իրականությունից»։

Արձագանքելով Ապարանում իշխանության օգին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների մեղադրանքներին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց հետ հավաքված քաղաքացիների 90 տոկոսը առաջնագծից եկածներ են։ Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ այդ քաղաքացիները գումարի դիմաց են ակցիա իրականացրել, ինչին արձագանքելով՝ լրագրողները նշեցին, որ հնչում է նաեւ կարծիք, թե իրենք՝ ընդդիմադիրներն են ակցիաների դիմաց գումար ստանում․ «Կտեսնենք-կտեսնենք»,- ասաց Մանուկյանը։

Րոպեներ անց քաղաքացիները փակեցին Սայաթ-Նովա փողոցը, սակայն ոստիկանների գործողությունների արդյունքում այն կարճ ժամանակ անց բացվեց։ Դրանից հետո ցուցարարները սկսեցին քայլերթ փողոցի երթեւեկելի հատվածով։

Ցուցարարների թվում է նաեւ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ Ոստիկանները նրան հորդորեցին դուրս գալ փողոցի երթեւեկելի հատվածից, ինչին Սաղաթելյանը ընդդիմացավ։ Այդ ժամանակ նրանց միջեւ քաշքշուկ սկսվեց։ Մի քանի րոպե շարունակ ցուցարարները դիմադրեցին ոստիկանների գործողություններին։ Արդյունքում, Գեղամ Մանուկյանը բերման ենթարկվեց։

Այժմ ցուցարարները շարունակում են իրենց քայլերթը Սայաթ-Նովա փողոցով՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։ Դրան զուգահեռ Մաշտոցի պողոտայում էլ ցուցարարների այլ խումբ «արժանապատվության ավտոերթ» է իրականացնում՝ շարժվելով դեպի Ֆրանսիայի հրապարակ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3920 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին