Վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխելու ձեռնարկատիրություն է. պատգամավորը՝ գերիների հարցով ԼՀԿ-ի բարձրացրած սկանդալի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե «Իմ քայլը» կեղծել է քվեարկությունը՝ փորձելով տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։

«Քվեարկությունը կեղծելու մասին պնդումները ընդամենը զրպարտություն են. Ազգային ժողովի նիստը տեսագրվում է, եւ քվերկությունները հրապարակվում են ԱԺ կայքում»,- ասաց Կարապետյանը: 

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քվեարկությամբ որոշում կայացրեց գերիների հարցով քննարկումը անցկացնել փակ ռեժիմով, ինչին դեմ էր ԼՀԿ-ն: Մարիա Կարապետյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու է փակ անցկացնելը կարեւոր.

«Ես կբերեմ ընդամենը մեկ հիմնավորում, թե ինչու պետք է նիստը անցկացվեր փակ, որովհետեւ «Լուսավոր Հայաստանի» գործընկերները ճիշտ են, նրանք կարող են այլ պահերի ամբիոնից ասել այն ամենը, ինչ ուզում են, գրգռել հանրությանը եւ այդ քաղաքական դիվիդենտները շահել: Այստեղ սահմանափակված ենք մենք, որովհետեւ եթե, օրինակ, գերիների վերջնական պաշտոնական թիվը ամբիոնից հնչեցվի պետության պաշտոնական ներկայացուցչի կողմից, մենք այլեւս չենք կարողանա աշխատել մյուս կողմի հետ ամբողջական ցուցակը կազմելու հարցում: Նույնիսկ այս հանգամանքի մասին այս պահին խոսելը ճիշտ չէ, բայց ես ստիպված եմ դա անել՝ ցույց տալու համար, թե որքան զգայուն է հարցը, եւ որքան ճիշտ կլինի այդ քննարկումը փակ անցկացնել»,- նշեց պատգաավորը: 

Այնուհետեւ Կարապետյանը ներկայացրեց իր դիրքորոշումը, թե ինչու ԼՀԿ-ն չի ուզում այդ քննարկումը փակ անել.

«Երեկ մինչեւ կեսգիշերն անց «Իմ քայլի» ներկայացուցիչները «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, արդարադատության փոխնախարարի եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ աշխատում էին ԼՀԿ-ի ներկայացրած ԱԺ ուղերձի նախագծի վրա, որը, ըստ էության, նամակ է միջազգային կառույցներին: 

Տեքստը բարելավելու մեր շահագրգռվածությունը, ըստ էության, ազդակ է «Լուսավոր Հայաստանի» համար, որ «Իմ քայլը» մասնակցելու է ուղերձի քննարկմանը, ավելին՝ կողմ է քվեարկելու ուղերձի տեքստին: Եվ եթե իսկապես «Լուսավոր Հայաստանը» շահագրգռված լիներ դեպի միջազգային դերակատարներ այս ուղերձի միաձայն փոխանցմամբ, ապա պիտի համաձայներ նիստի փակ ֆորմատին, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հաշվարկներով այստեղ, ըստ երեւույթին, կորչելու էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը, եւ օրը Ազգային ժողովում բացվեց սկանդալով: Սա քաղաքական ձեռնարկատիրություն է, վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն»,- ընդգծեց նա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2450 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ