Հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած քննարկումը կանցկացվի փակ նիստով

08/12/2020 schedule11:38

Ազգային ժողովի այսօրվա երրորդ հիմնական նիստին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ պետք է քննարկվեր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը, նաև քվեարկության դրվեր Ազգային ժողովի ուղերձի նախագիծը։ Ուղերձի նախագծով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միջազգային մի շարք կառույցների, ի թիվս այլ դրույթների, կոչ է անում ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ ստիպելով դադարեցնել խոշտանգումները, դաժան վերաբերմունքը հայ ռազմագերիների, ազատազրկված քաղաքացիական անձանց նկատմամբ, հայկական կողմին հանձնել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական բնակչությանը։

Այսօրվա առաջին հիմնական նիստին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ պատգամավորների 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է քննարկումը իրականացնել փակ նիստով, ինչի համար անհրաժեշտ է քվեարկել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ, հաշվի առնելով թեմայի զգայունությունը, իմքայլական պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին՝ քննարկումը փակ անցկացնելու համար։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ իշխանական պատգամավորները նիստը տապալելու միտում են ունեցել։ «Մենք նախաձեռնել ենք ռազմագերիների մասին քննարկում, այնուհետև՝ ուղերձի ընդունում։ Ուղերձը ներկայացնում է տեքստ, որը որևէ քաղաքական նկատառում, շահարկում չունի։ Երեկ «Իմ քայլը» դաշինքի Ազգային ժողովի խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի այսօրվա քննարկումը ԱԺ խորհրդի նիստում։ ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել, պարտադիր պետք է հարցը քննարկվի։ Ինչո՞ւ են փորձել տապալել, որովհետև չեն ուզեցել, որ մենք ելույթներ ունենանք այս թեմայով։ Երբ հասկացել են, որ անհնար է այս հարցը, այն պարտադիր պետք է քննարկվի, որոշում է ընդունվել փակ անել քննարկումը։ Մենք կարծում ենք, որ փակ անելը ընդհանրապես անիմաստ է։ Ինչ ելույթներ որ պատգամավորները նախատեսում են ունենալ ընդդիմադիր, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին, և հետևաբար իմ գործընկերներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից»։

Լիլիթ Մակունցն էլ հակադարձեց Էդմոն Մարուքյանին՝ նշելով, որ իրենք նիստը տապալելու նպատակ չեն ունեցել։ «Շատ լավ իրազեկված եք, որ եթե մենք ցանկանայինք տապալել այս քննարկումը, ապա բավարար էր ընդամենը քվորում չապահովել, և այդ քննարկումը չէր կայանա։ Մենք նման ցանկություն չունեինք։ Եթե մենք նման ցանկություն ունենայինք, ապա երեկոյան գիշերը մինչև ժամը 12-ը 1-ը մեր խմբակցության պատգամավորների հետ ձեր խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Արդարադատության նախարարությունից ներկայացուցիչ, ինչպես նաև ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչը չէին աշխատի տեքստի վրա համատեղ։ Ես հասկանում եմ, իհարկե, որ քաղաքական նպատակներով կարելի է ցանկացած հարց այստեղ հնչեցնել, հատկապես երբ ժամանակը շատ նպատակահարմար է, բայց կարևոր է քննարկել թեմաները՝ հասկանալով և չվնասելով մեր այն բնակչությանը, այն քաղաքացիներին, որոնք այսօր գերության մեջ են, ինչպես նաեւ՝ նրանց ընտանիքներին»։

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նույնպես կողմ էր նիստը փակ անցկացնելուն։ «Ինչպես երեկ ԱԺ խորհրդի նիստում նշվեց, այս թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, ինչպես նաև սպառնալ ռազմագերիների անվտանգությանը, կարող է ազդեցություն ունենալ ժամանակի վրա և կարող է բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել այդ գործընթացի վրա»։ Սիմոնյանը նշեց նաև, որ ուղերձը կընդունվի և կուղարկվի միջազգային կառույցներին։

Այս քննարկումից հետո Լիլիթ Մակունցը ընդմիջում խնդրեց, որպեսզի ուշացող պատգամավորները նույնպես միանան նիստին։

Ընդմիջումից հետո որոշման համար 3 անգամ քվեարկություն տեղի ունեցավ։ Առաջին անգամ որոշումը չընդունվեց 66 կողմ 1 դեմ ձայնով։ Լենա Նազարյանը նշեց, որ կոճակները չեն աշխատել և առաջարկեց ևս մեկ անգամ քվեարկել։ Երկրորդ անգամ ևս որոշումը չընդունվեց, իսկ երրորդ քվեարկությամբ արդեն 68 կողմ, 2 դեմ ձայներով որոշումն ընդունվեց։

Այս քվեարկությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան էջով հայտարարեց, որ «Իմ քայլը» կեղծել է ընտրությունը։ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։

Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը՝ քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով, այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2181 դիտում

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են

Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն

208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա

Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին

Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ

«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ

Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի

Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը