«Սասնա Ծռեր»-ի առնվազն 15 անդամի տրվել է կասկածյալի կարգավիճակ․ Արայիկ Պապիկյան

Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից բերման ենթարկված «Սասնա Ծռեր»-ի առնվազն 15 անդամի տրվել է կասկածյալի կարգավիճակ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ ինքը ներկայացել է անդամներից մեկի կանչով՝ պաշտպան ներգրավելու համար, սակայն քննիչն ասել է, որ չի կարող որպես պաշտպան ներգրավվել, քանի որ իր անունը եւս ներառված է այն անձանց ցուցակում, ովքեր պետք է բերման ենթարկվեն․ «Ես չգիտեմ՝ դա ինչ ցուցակ էր, քննիչն ինձ շատ քաղաքավարի ասաց՝ ձեր անունը եւս նշված է, որ բերման ենթարկենք, ես էլ ասացի, որ դրա կարիք չկա, ներկայացել եմ, եւ մի քանի րոպեից դարձա կասկածյալ»։

Պապիկյանի խոսքով՝ կասկածյալի կարգավիճակ է տրվել Վարուժան Ավետիսյանին, Արա Պապյանին, Եղիշե Պետրոսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Արեգ Կյուրեղյանին, Կարո Եղնուկյանին, Գագիկ Եղիազարյանին եւ ոչ միայն։ Պապիկյանը դժվարացավ նշել բոլորին՝ ասելով, որ ինքը բաժնում հանդիպել է 15-ին, սակայն քննչական գործողություններ շարունակվել են նաեւ ասօր։ Թե այսօրվա ընթացքում ինչ է փոխվել, արդեն չի կարող ասել․ «Բոլորից տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ բոլորն էլ կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու համար, ձերբակալվածների մասին էլ տեղեկություն չունեմ, եթե լինեին, կիմանայի, կարծում եմ՝ բոլորի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը»։

Ինքը՝ Պապիկյանը, հրաժարվել է կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց։ Նա նշեց նաեւ, որ որքանով տեղյակ է, որպես կասկածյալ ներգրավված գրեթե բոլոր անձինք հրաժարվել են պաշտպան ունենալու իրենց իրավունքից։

Թե որ քննչական մարմնում է քննվում քրեական գործը, Պապիկյանը չմանրամասնեց, դա պարզել մեզ եւս առայժմ չի հաջողվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2460 դիտում

Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է Վարդենիսում վեճի կենտրոնում հայտնված վարժական հավաքի մասնակցի խափանման միջոցը

5-րդ գիշերն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհում են Լենինգրադի մարզը. մանրամասներ

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար փակ են

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ

Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում

Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին

Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին

Հայտնի է Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանի խափանման միջոցը

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեի նիստ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ լեռնային գոտիներում թաց ձյուն, հովիտներում՝ անձրև կտեղա

ՀՀ քարտեզ-կրծքանշան, խաղաղության խոհրդանիշի պատկերով թխվածքաբլիթ․ վարչապետը շնորհավորել է նորապսակներին

Արգելեք եռագլուխ հրեշներին մասնակցել ընտրությանը, պետություն հազիվ ես ստեղծել. քաղաքացին՝ վարչապետին

Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին

Մաֆիայի հետ կռիվ ենք տալիս՝ էսքան բանի մեջով անցնելով, ոչ մի հետքայլ չենք արել. վարչապետը՝ քաղաքացուն

Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Երկրաշարժ Հայաստանում

Վերահաստատվել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ

«Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել, հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա

Շուտով գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք․ վարչապետը՝ քաղաքացուն․ տեսանյութ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետը վարել է «Խաղաղության ավտոմեքենան»․ տեսանյութ

Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին

Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին

Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը

Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի

«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ