Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անջատված մասով արտագնա դատական նիստը:
Նշենք, որ այս մասով անցնում է 11 մեղադրյալ, մասնավորապես քննվում է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի մասով գործերը:
Այս անգամ եւս Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները չթույլատրեցին առանց պայուսակը բացելու մտնել նիստերի դահլիճ: Շուշանյանը նիստերի դահլիճ մտավ առանց պայուսակի. նա դատարանում հայտարարեց, որ կարգադրիչները անօրինական պահանջ են ներկայացրել իրեն, եւ որպեսզի կարողանա մասնակցել նիստին, ստիպված պայուսակը, որում եղել են իր աշխատանքային գործիքները, թողել է ավտոմեքենայում: Սա լսելուն պես նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թուղթ եւ գրիչ մեկնեց Մուշեղ Շուշանյանին, վերջինս, սակայն դա չվերցրեց:
Այնուհետեւ գործով ամբաստանյալների պաշտպանները հայտարարեցին, որ այս փուլում տուժողների նիստին չներկայանալը խոչընդոտ է, քանի որ չգիտեն արդյո՞ք տուժողները ազգակցական կապ ունեն դատավորի հետ, թե՞ ոչ, ինչպես նաեւ չբացառեցին, որ տուժողները գուցե բացարկի միջնորդություններ եւս ունենան: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հետաքրքրվեց, թե իրականում տուժողներին դատարան ներկայանալու վերաբերյալ ծանուցումներ ուղարկվե՞լ են, թե՞ ոչ, ինչին ի պատասխան դատավորը դրական պատասխան տվեց:
Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց «Սասնա ծռերի» գործից անջատված երկու մասերը միացնել իրար: Հիշեցնենք, որ գործը երեք անջատ մասերով է քննվում: Գյուրջյանի խոսքով՝ դա դատավարական լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ իրականում պայմանավորված չէ օբյեկտիվ իրականությամբ: «Գործերի անջատման հիմքում դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ, դրել է տեխնիկական բնույթի բարդությունները, եւ փորձել է դրանցով պատճառաբանել գործի արդար քննության ողջամիտ ժամկետները: Անհրաժեշտ է նշել, որ նշված բարդությունները պայմանավորված էին բացառապես իր ապօրինի գործողություններով՝ ամբաստանյալներին առանց հիմքերի նիստերի դահլիճից հեռացնելով, պաշտպանների նկատմամբ անհիմն սանկցիաներ կիրառելով... գործի արհեստական մասնատման եւ տարբեր դատարաններում քննության պարագայում անխուսափելիորեն առաջանում են ռիսկեր արդար դատաքննության ողջամիտ ժամկետների, անհնարինության վերաբերյալ»,- մասնավորապես, նշեց Դավիթ Գյուրջյանը՝ դատարանից խնդրելով միջնորդությունը քննել առաջնահերթության կարգով:
Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը եւ համոզմունք հայտնեց, որ գործերի անջատ քննության հետեւանքով արդարադատության շահն է տուժելու, քանի որ երեք գործերով էլ ամբաստանվող անձանց մեղադրանքները հիմնականում նույնն են, հետազոտվում են միեւնույն ապացույցները. «Երեք առանձին վարույթներով նույն ապացույցներն են հետազոտվելու: Պարզ է, որ բազմաթիվ խնդիրների հետ ենք բախվելու: Հավանական է, որ վկաները մինեւնույն հանգամանքերի վերաբերյալ էապես տարբերվող ցուցմունքներ կտան: Այդ դեպքում դատարաններն ինչպե՞ս պետք է գնահատեն ցուցմունքները, այս բոլորը խնդիրներ են: Այն, որ երեք առանձին վարույթներից է անջատվել մեկ միասնական գործը, պետք է համարենք, որ սխալ է տեղի ունեցել եւ դրա համար չեն բերվել իրավական հիմքեր: Հիմա դատարանն այդ սխալը շտկելու հնարավորություն ունի, գտնում եմ, որ այն հիմնավոր է եւ պետք է բավարարել»:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ կարծիք հայտնեց, որ գործերն անջատ քննելու դեպքում դատավոր Արթուր Օհանյանն ինքն է խնդիրներ ունենալու՝ արդարադատություն իրականացնելու հետ կապված. «Պատկերացրեք, այդ գործով դատավճիռ եք կայացնում, երբ մյուս գործերով դեռ ապացույցներ են հետազոտվում: Դուք ձեր դատավճռով արդեն իսկ մեղավոր եք ճանաչելու մնացած երկու գործով ամբաստանյալներին, չէ՞ որ մեղադրանքը նույնն է»,- ասաց Վարոսյանը: Պաշտպան Լուսինե Սահակյանը միացավ ներկայացված միջնորդությանը. «Կարծում եմ՝ չկա իրավաբան, որը ծանոթ լինելով այս գործին գոնե մասնակի, կարող էր մտածել, որ այս գործը կարող է մասնատվել: Քրեական դատավարության օրենսգրքով հստակ է՝ միայն այն դեպքում է թույլատրվում անջատել գործերը, եթե այդ անջատումը չի կարող լրիվության, օբյեկտիվության վրա ազդել»:
Նա նաեւ նշեց, որ այս գործը երեք մասի անջատումը պարալիզացրել է Հայաստանի ամբողջ դատական համակարգը, որովհետեւ դատավարություններն ընթանում են երեք տարբեր տեղերում, այդ դատարաններում մյուս դատական նիստերը տեղի չեն ունենում, իրենք՝ որպես պաշտպաններ, չեն կարողանում գնալ, իրենց մյուս դատավարություններին մասնակցել, դատավորները ստիպված են այդ գործերը նշանակել՝ համապատասխանեցնելով այս դատական գործի հետ:
Դավիթ Գյուրջյանի միջնորդությանը միացան նաեւ գործով մյուս պաշտպանները: Մեղադրող դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ պնդելով, որ գործերն անջատ քննելը չի հակասում քրեական դատավարության օրենսգրքին, իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործողությունները եղել են օրենքի շրջանակներում: Դատավոր Արթուր Օհանյանը որոշեց նշյալ միջնորդությունը մերժել՝ համարելով, որ իրավունք չունեն այլ դատարանի որոշում քննել:
Միջնորդություն ներկայացրեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Միջնորդությունը վերաբերում էր ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելուն: Ըստ պաշտպանի, Հարությունյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, նա ստացած ծանր մարմնական վնասվածքների հետեւանքով ունի հենաշարժողական խնդիրներ, սակայն բուժում չի ստանում, իսկ պատշաճ բուժում չանցնելու դեպքում վնասվածքները կարող են հանգեցնել ոսկրային ինֆեկցիայի:
Պաշտպան Լուսինե Սահակյանը, միանալով միջնորդությանը, նշեց, որ տվյալ դեպքում առկա են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոչ միայն հինգերորդ՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, այլեւ երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ: Ըստ պաշտպանի, ՄԻԵԴ-ը՝ քննելով գործը, անպայման կառավարությանը հարց է ուղղելու՝ արդյո՞ք ամբաստանյալը ստացել է պատշաճ բուժօգնություն, թե՞ ոչ, արդյո՞ք Դատապարտյալների հիվանդանոցը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին, թե՞ ոչ: Մասնավորապես, ՔԿՀ-ն ունի՞ որակյալ բժշկական կազմ, սարքավորումներ, պայմաններ նման կարգի հիվանդներին բուժօգնություն ցույց տալու համար: Միայն որակյալ բժշկական կազմ չունենալը, ինչպես նաեւ հիվանդի մասին հոգ տանելու համար կողմնակի անձանց առկա չլինելը բավարար է լինելու Կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում ճանաչելու համար: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ հենաշարժողական խնդիր ունեցող ամբաստանյալը դատարան է տեղափոխվում իր համար չհարմարեցված ավտոմեքենայով, ինչը նրան եւ նման խնդիրներ ունեցող ամբաստանյալներին շատ սուր ցավեր է պատճառում:
Մեղադրող դատախազներն այս միջնորդության դեմ եւս առարկեցին: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ այս միջնորդությունն էլ մերժեց:
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT