Երևան
12 °C
Թիկունքից ամեն մեկը տարբեր կերպ է նպաստում հաղթանակին։ Միջոցներից մեկն էլ տեխնոլոգիական աջակցությունն է, օրինակ, անխափան սնուցման սարքեր (UPS) հավաքելն ու ձեւափոխելը։
Երեւանի պետական համալսարանում այսօր դրանք ձեւափոխում են այնպես, որ 12 վոլտ հաստատուն հզորությամբ սնուցման աղբյուրից հնարավոր լինի ստանալ 220 վոլտ փոփոխական հոսանք։ Դրանք պետք են բանակում, սարքերն անհրաժեշտ են տարբեր սարքավորումների էներգիայով սնուցման կամ լիցքավորման համար։
Այս նախաձեռնությունը նոր չէ մեկնարկել Մայր բուհում։ Երբ պատերազմը սկսվեց, UPS-ները մի փուլով հավաքվեցին եւ հանձնվեցին հատուկ կետ։ Հետո մտածել են, որ նշված վայրերում չեն հասցնի այդքան աշխատանք անել ու սկսել են իրենց ներուժն օգտագործել եւ տեղում ձեւափոխել ու ստանալ դիրքերում կիրառելուն պատրաստ սարքեր։
«Հոսքագծի սկզբունքով ենք աշխատում, մեկը երկարացման լարն է պատրաստում, մյուսը՝ մարտկոցին միացնող լարերը։ Շատ արագ աշխատեցինք ու մի խմբաքանակ ուղարկեցինք։ Հիմա բուռն թափով նորից աշխատում ենք»,- պատմեցին ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից։

Լուսանկարում՝ Ավտոմատ հեռախոսակայանի պատասխանատու Արման Անատոլյանը։

Լուսանկարում՝ ՏՏ վարչության պետ Պարույր Վարդերեսյանը։
Նախաձեռնության իրականացման համար օգտագործվում են բուհի չշահագործվող սարքերը, դրանցից նաեւ բերում են համալսարանականները, նրանց ընկերներն ու ծանոթները։ Լսելով աշխատանքների մասին՝ հենց սկզբից ԵՊՀ գրադարանի տնօրենն ու բուհի տարբեր ստորաբաժանումներից մարդիկ են արձագանքել ու միացել։

Լուսանկարում՝ ԵՊՀ գրադարանի տնօրենը

Լուսանկարում՝ ՏՏ վարչության համակարգչային տեխնիկայի եւ ցանցերի սպասարկման բաժնի ղեկավար Նիկոլայ Մանվելյանը։
«Կարելի է ասել՝ ամբողջ ազգաբնակչությունն է միացել։ Եթե նախորդ երեսուն տարվա ընթացքում ամեն ինչ այսպես համազգային համախմբվածությամբ անեինք, ավելի լավ կլիներ։ Այսօր մեծ թվով մարդիկ են պատրաստակամ գալ՝ մեզ օգնելու»,- նշեց ՏՏ վարչության պետի տեղակալ Ռուբեն Աբրահամյանը՝ հավելելով, որ այս պահին կոնկրետ ձեւափոխման աշխատանքները քիչ մարդկանցով են իրականացնում։ Ելնելով կորոնավիրուսի վարակման վտանգից՝ խուսափում են, որ շատ մարդիկ միեւնույն վայրում գտնվեն։
Քչով աշխատելը մեկ այլ պատճառ էլ ունի՝ որակի վերահսկողությունը։ Հիմա արվում է մի աշխատանք, որ պետք է գրեթե կատարյալ լինի, զինծառայողներին էլ ավելորդ հոգս չպատճառի, այդ պատճառով քիչ մարդկանցով են աշխատում, որպեսզի աշխատանքի որակը հեշտ վերահսկելի լինի։
ԵՊՀ ՏՏ վարչության ներկայացուցչի խոսքով՝ համալսարանի աշխատակիցների այս ու այլ նախաձեռնություններին ԵՊՀ ղեկավարությունը ընդառաջում է, իսկ կոնկրետ UPS-ների ձեւափոխման ընթացքում էլ պետքական բոլոր գործիքները տրամադրվում են, այնպես որ լրացուցիչ իրեր գնելու անհրաժեշտություն չի լինում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT