Երեւանի պետական համալսարանն ապահովագրել է աշխատակիցների առողջությունը

12/01/2017 schedule13:00

Երեւանի պետական համալսարանն ապահովագրել է իր աշխատակիցների առողջությունը, եւ այս տարվանից սկսած` նրանք հնարավորություն ունեն բժշկական ծառայություններ ստանալ` առանց դրանց դիմաց անձամբ վճարելու:

Առողջության ապահովագրությունից կարող են օգտվել բուհի միայն հիմնական աշխատակիցները: Արտաքին համատեղությամբ կամ ժամավճարով աշխատողներին այն չի վերաբերում: Վճարումների պարտականությունը ստանձնել է համալսարանը` իր բյուջեից: Թվով 22 հազար 44 անձի համար տարեկան վճարելու է 52 հազարական դրամ: Ապահովագրական ծախսերը, համաձայն պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ, կազմում են շուրջ 119 միլիոն դրամ:

Երեւանի պետական համալսարանում ձեւավորված համապատասխան հանձնաժողովը նախ ուսումնասիրել է գոյություն ունեցող սոցիալական ապահովագրության փաթեթները, ծանոթացել առաջարկվող ծառայություններին ու կազմել ապահովագրական փաթեթի իրենց ակնկալած տարբերակի տեխնիկական բնութագիրը, ապա, ըստ այդմ, հայտարարել մրցույթ` համապատասխան կազմակերպությանն ընտրելու նպատակով: Արձագանքել են երեքը, հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիան»: 

«Այդ ապահովագրական ընկերություններն էին «Նաիրի  ինշուրանսը», «Սիլ ինշուրանսը» եւ «Ռոսգոսստրախ Արմենիան»: Ամենացածր գինն առաջարկել է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 119 միլիոն դրամ, իսկ ամենաբարձրը` «Նաիրի ինշուրանսը»`  248 միլիոն դրամ: «Սիլ ինշուրանսը» պատրաստակամություն էր հայտնել ԵՊՀ աշխատակիցների առողջությունն ապահովագրել 149 միլիոն 500 հազար դրամով»,- երեկ մեր զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը` հավելելով, որ բուհի աշխատակիցների առողջությունն ապահովագրելու նախաձեռնությունն այս կազմակերպությանն է:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ պետությունն ապահովագրում է պետական մի շարք ոլորտներում աշխատողների առողջությունը, այդ թվում` քաղաքացիական ծառայողների, ուսուցիչների եւ այլն: Այս դեպքում եւս վճարվող գումարը կազմում է տարեկան 52 հազար դրամ: ԵՊՀ-ում, տեսնելով, որ բուհական համակարգի աշխատակիցները նույնպես չեն ստանում այդ հնարավորությունը, որոշել են խնդիրը լուծել ինքնուրույն:

«Պետական տարբեր հիմնարկություններ, ինչպես նաեւ Գիտությունների ազգային ակադեմիան սոցիալական փաթեթներ ունեին, իսկ բուհական համակարգը դուրս էր մնացել: Եվ այդ իսկ պատճառով, քանի որ տեսանք, որ պետության կողմից սոցփաթեթներ չեն տրամադրվում բուհական համակարգին, Երեւանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը համապատասխան առաջարկով դիմեց ԵՊՀ ռեկտորին եւ, հուրախություն մեզ, ռեկտորը, դրսեւորելով սոցիալական գործընկերության բարձր մակարդակ, ընդառաջ գնաց մեր առաջարկությանը, հանձնաժողով ձեւավորվեց, եւ այս ամենը կատարվում է ԵՊՀ բյուջեի հաշվին»,- ասաց Արմեն Ավետիսյանը:

Ապահովագրական ծածկույթը կազմելու է 6 միլիոն դրամ: Այսինքն` ԵՊՀ աշխատակիցը կարող է ստանալ մինչեւ 6 միլիոն դրամ արժողությամբ առողջապահական ծառայություններ: Կան, սակայն որոշակի սահմանափակումներ:

«Ընդհանուր բացառություններից են, ենթադրենք ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը եւ աջակցող իմունային անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները, վիրուսային հեպատիտ B, C, D-ն, լյարդի ցեռոզը, առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, մաշկի եւ եղունգների սնկային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժիչ համակարգի դիստրոֆիկ եւ դեգեներատիվ ախտահարումները եւ այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Հարցին, թե ինչ սկզբունքով է կազմվել բացառությունների շարքը, նա պատասխանեց, որ դա համապատասխանում է ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ապահովագրական փաթեթների մոտեցումներին, ինչն էլ իրենք ուսումնասիրել են:

«Մենք ուզում էինք նվազագույն գնով ստանալ առավելագույն ծառայություններ: Սա ոսկե միջինն էր, որ կարողացանք ընտրել: Եթե այդ բացառություններն էլ ներառեինք, ապահովագրական գումարի չափն աստղաբաշխական թվերի կհասներ: Բայց նաեւ հնարավոր չէ ձեռք բերել առողջության ապահովագրության այնպիսի ծառայություն, որտեղ այս հիվանդությունները ներառված լինեն: Մեր առողջապահական փաթեթը, եթե ոչ լավագույնը, լավագույններից մեկն է, որովհետեւ դրա մեջ ընդգրկված են նաեւ ատամնաբուժությունն ու ակնաբուժությունը»,- հավելեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահը:

Բուհի աշխատակիցների առողջության ապահովագրումն, ըստ նրա, շարունակական է լինելու. «Իհարկե, տվյալ ապահովագրական կազմակերպությունը մրցույթը շահում է մեկ տարով եւ նրա հետ մեկ տարով է պայմանագիր կնքվում: Միգուցե մյուս տարի հաղթող ճանաչվի այլ ընկերություն, բայց ապահովագրությունը լինելու է պարտադիր»:

Հ.Գ. Առողջությունը վերականգնելը թանկ արժե, իսկ ապահովագրությունը համարվում է անմատչելի: Բայց փորձը, փաստորեն, ցույց է տալիս, որ տարեկան ընդամենը 52 հազար դրամով հնարավոր է լինում լուծել այդ խնդիրը: Իսկ հետաքրքիր է, այս կարգի գումարով, ինչը ամսական 5 հազար դրամ էլ չի կազմում, կարո՞ղ են նաեւ առանձին անհատներն ապահովագրել իրենց առողջությունը: Օրինակ` վերոնշյալ ապահովագրական ընկերություններից երկուսից` «Սիլ ինշուրանսից» եւ «Ռոսգոսստրախ Արմենիայից» պատասխանեցին, որ անհատական փաթեթներ չունեն, իսկ կորպորատիվ փաթեթները նախատեսված են առնվազն տասն անդամից կազմված կոլեկտիվների համար: «Նաիրի ինշուրանսից» էլ ասացին, որ առողջության ապահովագրության անհատական փաթեթների արժեքը տարեկան 20-70 հազար դրամի սահմաններում է: Դրանց մեջ, սակայն ներառված են միայն կանխարգելիչ հետազոտություններ եւ ամբուլատոր ծառայություններ: Վիրահատություններ ներառող փաթեթներ առայժմ մշակված չեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8287 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ