Երևան
12 °C
«Հայաստան» համահայկական հիմնադրամում համազգային դրամահավաքով մինչ օրս հավաքվել է 150 միլիոն դոլարից ավելի։ Ժամեր առաջ հիմնադրամի կողմից հրապարակված ինֆոգրաֆիկան սկսեց լայնորեն տարածվել սոցցանցերում։ Պատկերից երեւում է, որ համազգային շարժմանն ամենաներգավված երկրներն են ԱՄՆ-ն, Հայաստան-ը եւ Ռուսաստանը (հերթականությամբ)։ Մինչ մարդիկ քննարկում են առկա պատկերը, հիմնադրամից մեզ վստահեցրին՝ մեծ հոսքեր են սպասվում։

Ըստ առկա պատկերի՝ փոխանցված գումարի 45․3 %-ը ստացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 33․3 %-ը՝ Հայաստանից։ Ընդ որում ստացում է, որ Հայաստանից ավելի շատ գումար է փոխանցվել հիմնադրամին, քան մնացած այլ խոշոր ու հայաշատ երկրներից։
Ռուսաստանից փոխանցվել է հանգանակված գումարի 10․7%-ը։ Այնուհետեւ հերթականությամբ նշված են Ֆրանսիան (2,9%), Գերմանիան (1%), Կանադան (0,6%), Նիդերլանդները (0,6 %)։
Գումար է փոխանցվել նաեւ Շվեյցարիայից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Հունաստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Շվեդիայի՝ աստիճանաբար նվազող տոկոսային հարաբերակցությամբ։ Հանգանակությանը մասնակցած մյուս երկրները ինֆոգրաֆիկայում առանձին չեն նշվում։ Դրանք ներկայացվում են «այլ երկրներ» տողով, որտեղից ընդհանուր առմամբ փոխանցվել է հանգանակված գումարի 3,3 %-ը։
Հիմնադրամի տարածած այս պատկերը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։
Սոցցանցերի օգտատերերը կարծես բաժանվեցին երկու մասի։ Մի մասը նկատում էր, որ Հայաստանից ավելի շատ փոխանցում է եղել, ու նման սփյուռք ունենալու դեպքում դա նորմալ չէր համարում, մյուս մասն էլ հակադարձում էր, որ Սփյուռքը միայն այս հիմնադրամին գումար փոխանցելով չի օգնում, այլ տարբեր միջոցներով ու պետք չէ փոխանցումների այս ցուցանիշները առիթ դարձնել՝ հակասություններ սերմանելու։
Այս արձագանքի մասին խոսելիս հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը նշեց, որ փոխանցված ամեն մի կոպեկի համար շնորհակալ են, սակայն սպասում են, որ առկա պատկերը կփոխվի։ Հնարավոր է՝ հավաքված գումարը կրկնապատկվի, նույնիսկ կրկնապատիկից ավելին հավաքվի։ Այդպես են մտածում, քանի որ արտասահմանում գործում են կրկնապատկող դրամահավաքներ, շատերը հենց իմանում են, որ նման դրամահավաք կա, միանգամից դրան են միանում։ Կրկնապատկված գումարն էլ միանգամից չի փոխանցվում հիմնադրամի հաշվին, մի փոքր երկար է տեւում գործընթացը, սակայն Թոխմախյանը վստահեցրեց, որ գործընթացը կանգ չի առնում։
Բացի կրկնապատկվող դրամահավաքներից շուտով անցկացվելու է հիմնադրամի ամենամյա մարաթոնը, որից եւս շատ մեծ սպասելիքներ ունեն։
«Սփյուռքից ներգրավվածությունն ահռելի մեծ է, չի կարելի է ասել, թե քիչ են տալիս, մի քիչ էլ համբերենք, էլ ավելի լավ արդյունք ենք գրանցելու»,- հայտնեց մեզ՝ հավելելով, որ սպասում են խոշոր հոսքեր, գործընթացը շարունակվում է ամեն րոպե։
Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ում տեղի էր ունեցել Armenia Aid դրամահավաքը, որի արդյունքում հավաքվել էր երեսունուկես միլիոն դոլար։ Հիմադրամից տեղեկացրին, որ հստակ չեն կարող ասել, թե այդ մարաթոնի ընթացքում հանգանակված գումարից որքանն է արդեն փոխանցվել, սակայն ինչ փոխանցվել է, արտացոլվում է ինֆոգրաֆիկայի մեջ։ Մարաթոնի ընթացքում կային նաեւ խոստումներ, որ դեռեւս փոխանցելու են գումար։ Դրանք ավելի ուշ կերեւան։
Հիմնադրամի խոսնակը, անդրադառնալով Հայաստանի ներգրավածությանը, նկատեց, որ դա հպարտություն զգացում է առաջացնում։
«Հայաստանը 2-րդ հորիզոնականում է այս խոշոր երկրների ցանկում, սա ցույց է տալիս, որ ժողովուրդը հավատում է, վստահում է եւ սատար է կանգնում»,- ասաց նա։
Սոցցանցերի քննարկումներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նշելով, որ բոլոր երկրների առումով նվիրատվությունների աննախադեպ աճ է գրանցվել, իսկ եթե հաշվի առնենք, թե ապրանքային տեսքով որքան օգնություն է հասնում, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն։
«Ցանկացած շահարկում դիտարկելու եմ որպես միտումնավոր քայքայիչ գործունեություն՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։ Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ։ Մենք իրական գլոբալ ազգի վերածվելու ճանապարհին ենք, ցանցապետությունը պետք է կայանա բաղձալի հաղթանակին զուգընթաց»,- գրել է նա։
Հ․Գ․ Նշենք, որ ուսումնասիրելով հիմնադրամի կայքը՝ տեսնում ենք, որ կան շատ մարդիկ, որոնք անանուն են փոխանցումներ կատարել։ Այդպիսի հանգանականությունները սկսվում են, օրինակ, 3 դոլարից՝ հասնելով խոշոր նվիրատվությունների։ ՀՀ դրամով խոշոր նվիրատուների մեջ են Միքայել եւ Կարեն Վարդանյանները (250 000 000), ԱրմՍվիսԲանկը (110 000 000), Հայէկոնոմբանկը (100 000 000), Ինեկոբանկը (100 000 000), Ֆասթ Կրեդիտը (100 000 000 ) եւ այլն։
ԱՄՆ դոլարով խոշոր նվիրատվություններ են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (500 000 դոլար), Հայկ Սարգսյանը (50 000 դոլար), Բարսիս ՍՊԸ-ն (50 000 դոլար) եւ այլն։
Ռուբլով խոշոր նվիրատվություններ կատարողների մեջ է Գրիգոր Ղուկասյանը (5 000 000), եվրոյի դեպքում՝ Պարույր Շահբազյանը եւ այլն։
Նշենք, որ փոխանցումների մեջ կան նաեւ ոչ հայկական ազգանուններով նվիրատուներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան
Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել
ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն
Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են
Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված
Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP
Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ
Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ
Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար
Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել
Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է
«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ
Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ
Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա
Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ
Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան
Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ
Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է
Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ
Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT