Երևան
12 °C
Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչները լուռ ակցիա են կազմակերպել՝ ցույց տալու համար աշխարհին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները:
Նախաձեռնության հեղինակ, նկարիչ Մարիամ Մուղդուսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Տորոնտոյի «Լվացքներ․ հենց հիմա՝ Հայաստանում եւ Արցախում» խորագրով արտ-ինստալացիայի նպատակը ռմբակոծությունից հետո մեր քաղաքների տեսարանները ներկայացնելն էր։

Կանադայի ժամանակով՝ երեկ՝ կեսօրից հետո, Հայաստանի ժամանակով՝ գիշերը, սկսել են լվացքը փռելու արարողությունը։ Ակցիան անցկացվել է ժամը 3-ից 7-ը։ Ինստալացիային զուգահեռ հայ եւ օտարազգի երաժիշտներ կենդանի կատարումներով իրենց զորակցությունն են հայտնել Արցախին, Հայաստանին։
Մեր զրուցակից արվետագետի խոսքով՝ սա արվեստի միջոցով բարձրացված բողոքի ձայն էր, որի ընթացքում ստեղծվել է Շուշիի, Ստեփանակերտի եւ հարակից քաղաքների ու գյուղերի իմիտացիան՝ անմիջապես ռմբակոծությունից հետո՝ լվացքների տեսքով։
Լուսանկարում՝ Մարիամ Մուղդուսյան

«Շուշին, Ստեփանակերտը եւ առհասարակ հայկական գյուղերն ու քաղաքները հայտնի են լվացքներով, եւ որպես կանոն արեւոտ, տաք օրերին շենքերի ու տների պատուհաններից կախված կարելի է տեսնել գունավոր, խնամքով փռված լվացքները՝ դրոշների պես ծածանվելիս, եւ եթե որեւէ տան մոտ կամ պատուհաններից երկար ժամանակ լվացք չի երեւում, ուրեմն տանը մարդ չի ապրում»,- նկարագրեց Մարիամ Մուղդուսյանը։

Ըստ նկարչի՝ Հայաստանում եւ Արցախում լվացքներն ունեն որոշակի տրամաբանություն․ դրանք ուղղակի չեն «կախում», դրանք մեծ կտորից դեպի փոքր, բացից մուգ կամ հակառակն են փռվում։ Լվացքներին նայելով՝ կարելի է պատկերացնել, թե ովքեր են տանն ապրում, քանի հոգի են, նույնիսկ այն, թե ինչ բնավորության տեր մարդիկ են։

«Այս իմաստով լվացքները բավականին խոհրդանշական են, եւ եթե դրանք արյունոտ են, ուրեմն աղետ է եղել, պատերազմ։ Նպատակն էր համայն աշխարհում ապրող մարդկանց իրենց կոմֆերտ դիրքերից տեղափոխել այնտեղ, որտեղ պատերազմ է։ Կանադացիների համար սա բավականին շոկային էր։ Բայց շատ կարեւոր էր այն, որ մեզ միացան նաեւ միջազգային արտիստներ։ Նրանք իրենց մասնակցությամբ բավականին հնչեղություն բերեցին։ Այս արտիստները ունեն բավականին շատ հետեւորդներ ու ակտիվ են սոցիալական ցանցերում։ Հարկ եմ համարում նշել, որ արվեստագետեր կան, որոնք շատ սրտացավ են եւ անտարբեր չեն անցնում մեր խնդրի կողքով»,- ասաց Մարիամը՝ թվարկելով միջոցառման ակտիվ մասնակցություն ունեցած անձանց անունները։

Մուղդուսյանը հարկ համարեց հայտնել, որ ինստալացիայի հեղինակն ինքն է, բայց կազմակերպել են «Օնտարիոյի հայկական միացյալ խորհրդի» հետ միասին, որը նոր ձեւավորված մարմին է՝ բաղկացած հայկական գրանցված կազմակերպություններից ու համայնքային ակտիվ քաղաքացիական անձանցից։
Արվետագետը նկատեց՝ ինստալացիան արել են առայժմ միայն մի տեղ՝ քաղաքի ամենակենտրոնական հատածներից մեկում՝ Յունիոն ստեյշընում։ Սակայն անպայման անելու են այլ քաղաքներում եւս։ «Արտ-ակտիվիզմը շարունակական է լինելու, անընդհատ պետք է արվի, եթե պետք լինի, ամեն օր, այնքան, մինչեւ լսեն մեզ։ Այնքան ենք անելու, մինչեւ բոլորն իրենց ապահով տարածքներից դուրս գան, տեսնեն ու լսեն մեզ։ Ու մենք նաեւ մշակույթով ենք հաղթելու»,- եզրափակեց նա։



Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT