Երևան
12 °C
Պատերազմի ժամանակ թիկունքում սրվում են զգացողությունները, անդադար է սպասումը, լուրերի փնտրտուքը, մոտ ու հեռու ընկերների, բարեկամների զոհվելու, վիրավորվելու մասին հաղորդումները, անպատասխան մնացող զանգերը: Որքան էլ կրկնենք՝ թիկունքը պիտի ամուր լինի, ծանր պատկերներին ի տես՝ թիկունքից լսվում են հառաչանքներ, շաբաթներ շարունակ անհանգիստ տրոփող սրտերը երբեմն փլվում են:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Անգելինա Հարությունյանը խորհուրդ է տալիս որքան հնարավոր զբաղված լինել օգտակար և անհրաժեշտ գործերով, Արցախից երեխաների հետ տեղափոխված կանանց՝ առաջարկում է դիտարկել այս իրավիճակը որպես առիթ՝ երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց ձեռքի աշխատանքներ սովորեցնելու, նրանց հետ նկարելու, ծեփելու համար: Վերջին շրջանում սահմանագոտում հարազատներ ունեցող կանանց ու երեխաների հետ աշխատող հոգեբանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստում է. պետք է թե մեծերը, թե փոքրերը ժամանակ չունենան ծանր մտքերով տարվելու: Նրա խոսքով՝ կարևոր է իրավիճակի ընկալումը, դրա սահմանումը, և այն անպայման պիտի դրական գույներով լինի:
-Նախ տեսնենք, թե ինչպես ենք երեխային ներկայացնում, որ հայրիկը սահմանում է. ոչ թե պիտի ասենք հայրիկը կամ, օրինակ, քեռին գնացել են մինչ ի մահ կռվելու, այլ՝ գնացել են մեզ պաշտպանելու: Իհարկե, չպիտի ստենք. պիտի ասենք, որ դժվար ժամանակ է, պատերազմ է, վտանգավոր է, և նաև պետք է մեր տղամարդկանց բարձրացնենք մեր երեխաների աչքերում՝ չվախենանք այդ բառից՝ հերոսացնենք: Երբ մայրիկները երեխաներին այդպես ներկայացնեն, ամեն օր այդ ձևով կրկնեն, իրենք էլ կհանգստանան, իրենք էլ կտրամադրվեն այդպես: Այո, հասկանում ենք, որ կռիվ-մահու պատերազմ է, տարբեր ձևով կարող է անդրադառնալ ամեն ընտանիքի վրա, բայց միևնույնն է, պիտի ասենք, որ հայրիկները, եղբայրները պայքարում են հանուն հայրենիքի, հանուն մեզ, որ մենք՝ մյուսներս, կարողանանք հանգիստ քնել, ապրել: Որպեսզի երեխան քնելուց առաջ չմտածի՝ վայ, հայրիկիս հանկարծ չսպանեն:
- Մեր զրույցի ընթացքում իմ ընդհանուր հարցերին պատասխանելով՝ դուք կենտրոնանում եք հենց երեխաների վրա: Ձեր աշխատանքային փորձը հուշում է, որ առավել մեծ խնդիրները երեխաների՞ հետ են կապված:
- Ոչ, ուղղակի նման իրավիճակում թե մեծերի և թե փոքրերի համար աշխատանք է տարվում հատկապես մեծերի հետ. երեխաներին խորհուրդ չենք տալիս՝ դուք զբաղված եղեք, մայրիկների վրա ենք դնում այդ պարտականությունը, որ իրենք ավելի ուշադիր լինեն և ավելի ապահովեն զբաղվածությունը երեխաների, որի արդյունքում իրենց զբաղվածությունն էլ է ապահովվում: Իրենք ոչ թե պետք է ուղղակի հանձնարարություն տան երեխաներին, այլ՝ պիտի իրենք էլ ներգրավվեն: Եվ ինչքան շատ շփվեն երեխայի հետ, ցրվեն, գույներ տեսնեն, կտրեն-կարեն-պատրաստեն, այնքան իրենք էլ դուրս կգան այդ վիճակից: Մյուս բոլոր հարազատների հետ զրույցներում պետք է ընդգծել ամուր թիկունքի կարևորությունը. որ մենք պետք է անենք այն ամենն, ինչ կարող ենք անել:
- Որո՞նք են այն նշանները, որ դիտարկելիս լավ կլինի դիմեն մասնագետի աջակցությանը:
- Թե երեխաների ու թե մեծերի մոտ առավել հաճախ դիտարկվող նշանները, որ վկայում են ծանր հոգեբանական դրության մասին, անքնությունն է, տրամադրության անկումը՝ շփվել չեն ցանկանում, մարսողական որոշ խնդիրներ՝ չեն ցանկանում սնվել, փսխումներ են ունենում, մարսողական համակարգի հետ կապված այլ խնդիրներ: Հնարավոր է նաև, որ այս խնդիրները կապված լինեն տեղափոխության կամ սննդի փոփոխության հետ, բայց հիմնականում դրանք հոգեբանական խնդիրներ են:
- Այլ խնդիր է պատերազմից հետո վերքերի բուժումը, այլ խնդիր է, երբ վերքն այս պահին է խորանում, արնահոսում: Մենք գործ ունենք այս պահին խորացող վերքերի հետ, և ուղղակի ասել՝ խուճապի մի մատնվիր, անիմաստ է: Կարելի՞ է ուղղորդել տագնապի, ցավի զգացումները. ինչպես օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պիտի կարողանանք մեր ցավը վերածել ցասման, թիկունքում գտնվողների համար կարո՞ղ ենք վերաձևակերպել՝ ցավը պիտի վերածենք գործի:
- Այո, և այդպես ամեն մեկն իր դերը պիտի տեսնի վաղվա հաղթանակի մեջ: Եթե տատիկը կարողանում է գուլպա գործել, ինքը կարող է զինվորների համար գուլպա գործել. այսինքն՝ զբաղվել ինչ-որ բանով՝ իմանալով, որ իր որդուն կամ իր ազգի հինգ տղայի ինքն ապահովել է տաք գուլպայով: Սա իրեն ներքուստ հանգստություն կտա, որ ինքն օգտակար մի բան արել է: Բացի դրանից՝ ձեռքի աշխատանքներն ունեն նյարդերը հանգստացնող ազդեցություն: Առավել ևս, երբ գործը նպատակային է, ինքն իր ջերմությունն է դնում դրա մեջ: Այսինքն՝ այս օգտակար գործն ունենում է նաև թերապևտիկ ազդեցություն:
- Երբեմն սահմանից մի պահ իջած ու տուն զանգած զինվորի հետ զրույցից հետո ընտանիքի մոտ վերջին-ճակատագրական զրույցի տպավորություն է լինում: Եթե զինվորը մի փոքր կարոտած-հուզված է խոսում, ուզում է բոլորի ձայնը լսել, այստեղ անմիջապես սկսում են պատկերացնել հազար ու մի բան՝ վտանգավոր հանձնարարություն պիտի կատարի, դժվար դրության մեջ է և այլն: Նման պահերն ինչպե՞ս հաղթահարել:
- Նման դեպքերի ես շատ եմ հանդիպել, քանի որ աշխատում ենք Արցախից եկած ընտանիքների հետ. ասում են՝ կապն ընդհատվեց ու չգիտենք՝ այլևս կլինի զանգ, թե ոչ: Այստեղ պետք է հուսադրող-ոգևորող խոսքեր գտնել, հիշեցնել, որ հնարավոր է՝ պետք էր իր իսկ ապահովության համար անմիջապես անջատեր: Իսկ զինվորն ուզում է բոլորի ձայնը լսել, քանի որ դա իրեն ուժ է տալիս: Չէ՞ որ ինքը պայքարում է, որ իր ընտանիքը խաղաղ քնի: Հիմա ինքը զանգել է՝ ուժ ստանալու այստեղից, որ էլի շարունակի կռվել:
- Սովորաբար տագնապային տրամադրությունների ժամանակ մարդը չի կարողանում լայնորեն ընկալել օբյեկտիվ իրականությունը, կենտրոնանում է մեկ-երկու դետալի վրա, դրանցից եզրակացություններ անում: Հոգեբանությունն ունի՞ ասույթներ, որ կարող են օգնել անցկացնել տագնապի սրվող զգացումները:
- Մարդն ինքը կարող է ընտրել իրեն օգնող միջոց, հիշել ու կիրառել այն նման իրավիճակներում: Դա կարող է լինել փոքրիկ աղոթք, որ կարող է և չլինել Աստվածաշնչից սաղմոս, կարող է իր հորինած աղոթքը լինել, և դա կարող է պաշտպանիչ հատկություն ունենալ: Եթե խոսենք սահմանի մասին, ապա տագնապը կարող է մղել արագ, ճիշտ գործողություններ անելուն, այն միայն մեկ գործառույթ չունի: Բայց ինչ վերաբերում է թիկունքին, ապա տագնապի ժամանակ մարդիկ ֆիքսվում են հարազատների համար անհանգստանալու վրա: Գուցե կրկնվում եմ, բայց դա հաղթահարելու արդյունավետ միջոց է նշածս զբաղվածությունը: Կարող է հանգստացնող լինել շատ գույներով, վառ գույներով արվեստի գործ ստեղծելը: Եթե մարդու տան պայմանները ներում են, նա կարող է հյուրընկալել Արցախից եկած ընտանիքների: Կարող է նաև կցվել կամավորականների խմբերի և կատարել օգտակար աշխատանքներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT