Երևան
12 °C
Պատերազմի 13-րդ օրն է. տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սկսված ակտիվ ռազմական գործողությունները՝ պատճառ դառնալով զինծառայողների ու քաղաքացիական անձանց մահվան և վիրավորումների, անշարժ ու շարժական գույքի, ենթակառուցվածքների վնասների ու հիմնովին ավերման:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ երեկվա ընթացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի ևս 17 ԱԹՍ, 12 միավոր զրահատեխնիկա: Ադրբեջանական կողմն ունի ևս 300 սպանված:
Այսպիսով, Ադրբեջանի զինված ուժերն ընդհանուր առմամբ կորցրել է 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ: Սպանվածների թիվը նվազագույնը 4.369 է։
Հայկական կողմի կորուստների մասին երեկ ասուլիսում խոսել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական ագրեսորների հարվածների հետեւանքով մենք ունենք 93 վիրավոր, որից 20-ը թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր վիրավոր են: Զոհվել է 20 քաղաքացիական անձ Արցախում և մեկ քաղաքացիական անձ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդանիսում, ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:
Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4.600 միավոր անշարժ գույք, 430 մասնավոր-շարժական գույք է շարքից դուրս եկել: 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական օբյեկտներ: Նշենք, որ այսօր տվյալները դեռ չեն ամփոփվել, իսկ համառ մարտերը շարունակվում են:
Առավոտյան Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 զինծառայողի անուն. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակվել է հայկական բանակի 376 զոհված զինծառայողի անուն: Զոհվածները 18-61 տարեկան էին:
Այս օրերին մարտական գործողությունները լուսաբանելիս ադրբեջանական արկերի հարվածներից վիրավորվել են նաև լրագրողներ՝ թե տեղացի և թե արտասահմանցի: Նրանցից երկուսն ունեցել են վիրահատության կարիք. Մարտունիում վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը հայ բժիշկները կարողացել են փրկել, նա օդանավով տեղափոխվել է նախ Արցախից Երևան, ապա՝ Ֆրանսիա, իսկ ռուս լրագրողը, որ երեկ վիրավորվել է Շուշիում, վիրահատվել է Ստեփանակերտում, տեղափոխվել Երևան և առայժմ վերակենդանացման բաժանմունքում է. նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Հիշեցնենք, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական բանակը ոչ թե պարզապես մարտնչում է հայկական բանակի դեմ ռազմաճակատում, այլ՝ հրետակոծում ու ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերը՝ ձգտելով պատճառել առավելագույն վնաս. երեկ թիրախավորվել է նաև Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ վանքը, ուր պատասպարված էին կանայք, ծերեր, երեխաներ: Հայկական կողմը հնչեցրել է համարժեք պատասխանելու ազդակներ, սակայն, նշենք, առայժմ քաղաքացիական բնակավայրերի չի հարվածել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT