Երևան
12 °C
35 կողմ, 84 դեմ ձայներով ՀՀ ազգային ժողովը քիչ առաջ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին:
Քվեարկությունից առաջ ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները վարման կարգով ելույթ ունենալու հայտ ներկայացրին:
«Լուսավոր Հայաստան»-ից էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչու նախարար Հարությունյանը ներկա չէ քվեարկությանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ նախարարը կապ է հաստատել իր հետ՝ հասկանալու համար՝ նպատակահարմա՞ր է քվեարկությանը ներկա գտնվել, ինքն էլ ասել է, որ գալու կարիք չկա քվեարկության ելքի ցանկացած պարագայում:
«Բարգավաճ Հայաստանի»-ից Իվետա Տոնոյանը արձագանքեց նախարարի երեկվա եզրափակիչ ելույթին:
«Նախ, առաջին հերթին, ԲՀԿ խմբակցությունը բացարձակ անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաեւ դրան հաջորդած գնահատականները թե՛ գրառումների եւ թե՛ մնացած գնահատականների մասով, մենք դրանք որակում ենք որպես ոչ կոռեկտ եւ բարեկրթության սահմաններն անցնող: Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանին, մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ պարոն Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում, որովհետեւ մի նախարար, որը իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրանսգենդերների հետ՝ հասկանալի չէ կրթության, գիտության, մշակույթի, թե սպորտի ոլորտների նյուանսները քննարկելով կամ հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելով, այն դեպքում, որ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ Հայ առաքելական եկեղեցին դրան դեմ են արտահայտվում, այդ նախարարի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում: Մենք միանալու ենք «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերների հարցապնդմանը»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ արձագանքեց. «Ամիսներ շարունակ հետեւողական սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս, կարծում եմ, առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի, անվանական կարող եմ ասել՝ Գեւորգ Պետրոսյսանին, ով ընդհանրապես բարեկրթության որեւէ սահման եւ նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ եւ սուտ տեղեկատվություն»:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում իր պաշտոնավարման նպատակահարմարությանը վերաբերող հարցի քննարկման ավարտին հայտարարեց.
«Գիտե՞ք, թե չափորոշիչները ինչի մասին են, էս չափորոշիչները ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:
Արայիկ Հարությունյանը թերեւս ակնարկեց տարիներ առաջ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճիռը, որի «սքրինշոթերը» վերջերս տարածվել էին համացանցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT