Համացանցում տարածվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի մանրամասները

08/06/2020 schedule22:32

Այսօր համացանցում հայտնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:

Դատավճիռը հրապարակվել է 1979 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սոցիալիստական Հանրապետության հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատավոր Ա. Սարգսյանի նախագահությամբ:

Դատավճռով՝ Գագիկ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել հանցագործության կատարման համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման. նա պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում:

Գործի փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«1979թ․

Դատավճիռ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ 1979 թվի հոկտեմբերի 1-ին Երեւանում

նախագահությամբ՝   Ա․ՍԱՐԳՍՅԱՆի
Ատենակալներ՝           Օ․Աղաբեկյանի
                                                Ա․Հարությունյանի
Քարտուղարությամբ՝    Մ․Երեմյանի
Մասնակցությամբ պետական մեղադրող

Դատախազ՝ Ս․Խոնդկարյանի

Պաշտպաններ՝ Ա․Մոսոյանի, Հ․Հարությունովի,
                              Շ․Ազիզյանի, Վ․Մանասարյանի,
                             Ն․Կավալենկոյի եւ Վ․Դեդովայի
Թարգմաններ՝ Է․Նահապետյանի եւ Ռ․Գրիգորյանի

Քննության առնելով դռնփակ դատական նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի՝ 

Լյուդվիգ Առաքելի Ղազարյանին, ծնվել է 1955 թ․ Աբովյանի շրջանի Առինջ գյուղում, 8-րդ դասարանի կրթությամբ, ՀամԼԿԵՄ անդամ, ամուսնացած, խնամքին երկու 2 երեխաներ, աշխատել է Երեւանի «Բազալտ» գործարանում որպես հավաքող բանվոր, չդատված, բնակվել է Աբովյանի շրջանի Առինջ գյուղում, ֆիզիկապես առողջ, կալանքի տակ է 1979 թվ․ հունիսի 20-ից։

Ավետիք Սահակի Կարապետյանի, ծնվել է 1957 թ․ Աբովյանի շրջանի Առինջ գյուղում, միջնակարթ կրթությամբ, ՀամԼԿԵՄ անդամ, ամուրի, առողջ, նախկինում չդատված, աշխատել է Երեւանի ջրային տնտեսությունում որպես բանվոր, բնակվել է Առինջ գյուղում, կալանքի տակ է 1979 թվ․ հունիսի 19-ից։

Մաթեւոս Լեւոնի Բարսեղյանի, ծնվել է 1956 թ․ Աբովյանի շրջանի Առինջ գյուղում, 8-րդ դասարանի կրթությամբ, ՀամԼԿԵՄ անդամ, ամուսնացած, խնամքին 1 երեխա, աշխատել է Երեւանի բարդ սարքավորումների գործարանում որպես երաժշտական գործիքների վերանորոգող վարպետ, նախկինում չդատված, ֆիզիկապես առողջ, բնակվել է Աբովյանի շրջանի Առինջ գյուղում, կալանքի տակ է 1979 թվ․ հունիսի 21-ից։

Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, ծնվել է 1956 թ․ Աբովյանի շրջանի Առինջ գյուղում, միջնակարգ կրթությամբ, ՀամԼԿԵՄ անդամ, ամուրի, ֆիզիկապես առողջ, նախկինում չդատված, աշխատել է Կառավարական շենքերի պահպանման առանձին դիվիզյոնում որպես միլիցիոներ, բնակվել է Աբովյանի շրջանի Առինջ գյուղում, կալանքի տակ է 1979 թվ․ հունիսի 21-ից։

Դատի են տրվել եւ մեղադրվում են Լյուդվիգ Ղազարյանը եւ Ավետիք Կարապետյանը ՀՍՍՀ քր․օր-ի 112հոդ․ 3-րդ մասով, քր․օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով եւ քր․օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով։

Իսկ Մաթեւոս Բարսեղյանը եւ Գագիկ Ծառուկյանը ՀՍՍՀ քր․օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով եւ քր․օր-ի 144 հոդվածի երկրորդ մասով։

Առաջադրված մեղադրանքում իրենց հանցավոր ճանաչեցին մասնակիորեն քր․օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով, միայն։

Գործի նախաքննության եւ դատաքննության տվյալներով դատական կոլեգիան գտավ ապացուցված, որ 1979 թ․ հունիսի 6-ին երեկոյան ամբաստանյալներ Լյուդվիգ Ղազարյանը, Ավետիք Կարապետյանը, Մաթեւոս Բարսեղյանը եւ Գագիկ Ծառուկյանը Երեւանի «Դվին» ռեստորանում իրենց հարեւան սեղանի շուրջ նստած զբոսաշրջիկներ Նինա Կավալենկոյի եւ Վալենտինա Դեդովայի հետ ծանոթանալուց հետո ժամը 23-ի սահմաններում, Լյուդվիգ Ղազարյանի տրամադրության տակ գտնվող «ՎԱԶ-2011» մակնիշի ավտոմեքենայով նրաց տարել են Աբովյան քաղաքի բարը, այնտեղ միասին պարելու պատճառաբանությամբ։ Բարում Նավալենկոյի եւ Դեդովայի հետ ոգելից խմիչքները օգտագործելուց հետո, ամբաստանյալներ Ղազարյանը, Կարապետյանը, Բարսեղյանը եւ Ծառուկյանը համաձայնության են եկել նրանց հետ կենակցելու մասին։ Այդ նպատակով ժամը մեկ անց 30-ի սահմաններում Կավալենկոյին եւ Դեդովային հյուրանոց վերադարձնելու խոստումով նույն ավտոմեքենայով տարել են Աբովյանի շրջանի Առինջ գյուղի մոտ գտնվող «Գետարգել» կոչվող եկեղեցին եւ հուշարձանը ծանոթացնելու պատրվակով նրանց մտցրել են եկեղեցուն կից կիսախարխուլ կառույցի տարբեր սենյակներ, որտեղ Ղազարյանը բռնաբարել է Լինա Կավալենկոյին, իսկ Կարապետյանը բռնաբարել է Վալենտինա Դեդովային եւ նրանց նկատմամբ բռնությամբ կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ կենակցելով տուժողների բերանից։

Բացի այդ Կարապետյանը բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Նինա Կավալենկոյի նկատմամբ՝ կենակցելով  նրա հետ բերանից եւ հետույքից։

Վերը նշված տուժողների նկատմամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել նաեւ Բարսեղյանը եւ Ծառուկյանը։ Բարսեղյանը բռնությամբ կենակցել է Դեդովայի հետ ոչ բնական ճանապարհով բերանից եւ Կավալենկոյի բերանից եւ հետույքից, իսկ Ծառուկյանը բռնությամբ կենակցել է Դեդովայի հետ դարձյալ հակաբնական եղանակով, բերանից եւ հետույքից։

Հիշատակված հանցագործությունները կատարելուց բացի, ամբաստանյալներ Ղազարյանը, Բարսեղյանը, Կարապետյանը եւ Ծառուկյանը փոխադարձաբար հանցավոր համագործակցության գալով միմյանց հետ օգտվելով տուժողների անօգնական վիճակից, նրանց կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կողոպտել են նաեւ 513ռուբ․ արժեքի նրանց անձնական իրերը, նյութական զգալի վնաս պատճառելով Կավալենկոյին եւ Դեդովային։ Ղազարյանը կողոպտել է Կավալենկոյի ձեռքի ժամացույցը, ոսկյա շղթան ոսկ․ խաչի հետ միասին եւ ականջօղերը։ Ծառուկյանը կողոպտել է Դեդովայի ոսկյա մատանին, Կարապետյանը՝ վզնոցը, իսկ Բարսեղյանը, որի ներկայությամբ կատարվել է կողոպուտը, վերցրել է կողոպտված զարդերը, այդպիսիք վաճառելու եւ գումարը միմյանց մեջ բաժանելու պարտավորություն ստանձնելով։

Տուժողների նկատմամբ հիշատակված հանցագործությունները կատարելուց հետո ամբաստանյալներն իրենց մոտ գտնվող ավտոմեքենայով գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանց բերել թողել են «Ավան» կոչվող թաղամասը եւ հեռացել, որտեղից տուժողները մի պատահական ավտոմեքենայով հասել են հյուրանոց։

Այսպիսով, ամբաստանյալները կատարել են հանցագործություն։ Նրանցից Կարապետյանը եւ Ղազարյանը քր․օր-ի 125 հոդ․ 3-րդ մասով, քր․օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով եւ քր․օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով։ Իսկ Բարսեղյանը եւ Ծառուկյանը քր․օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով եւ քր․օր-ի 144 հոդվածի երկրորդ մասով։

Վերը նշված մեղադրանքներից նրանք իրենց հանցավոր ճանաչեցին միայն քր․օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով մեղադրանքում։

Իսկ քր․օր-ի 112 հոդվածի 3-րդ մասով եւ քր․օր-ի պրիմ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքում Ղազարյանը եւ Կարապետյանը, ինչպես նաեւ 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով, Բարսեղյանը եւ Ծառուկյանը իրենց հանցավոր չճանաչեցին՝ պատճառաբանելով, որ իրենց տուժողների հետ բռնությամբ կենակցություններ չեն ունեցել։

Ամբաստանյալների այդ պատճառաբանությունները անհիմն են, այդպիսիք հերքված են եւ նրանց առաջադրված մեղադրանքները հաստատված են գործի նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված հետեւյալ ապացույցներով։

Գործով տուժող՝ Վալենտինա Դեդովան իր ցուցմունքներում, այդ թվում Կարապետյանի եւ Ծառուկյանի հետ առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ 1979 թվ․ հունիսի 6-ի երեկոյան Երեւանի «Դվին» ռեստորանում, Ղազարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի եւ Բարսեղյանի հետ ծանոթանալուց հետո նրանք իրեն եւ Կավալենկոյին տարել են Աբովյան քաղաքի բարը, որտեղից հյուրանոց վերադարձնելու անվան տակ գիշերվա ուշ ժամին իրենց տեղափոխել են բնակավայրից հեռու, ամայի դաշտում գտնվող եկեղեցում կից կիսախարխուլ կառույցի մի սենյակը, որտեղ Ավետիք Կարապետյանը բռնությամբ հանել է հագուստը, որ իր հետ կենակցի։ Ինքը հրաժարվել է, չի ցանկացել, բայց Կարապետյանը հրել է իրեն, գցել մահճակալի վրա եւ կենակցել է իր հետ։ Քիչ հետո կողքի սենյակից լսել է Կավալենկոյի օգնություն կանչող ճչոցը, որից վախնաելով ինքը ուշաթափվել է։

Ուշքի գալուց հետո, Ծառուկյանը քաշել է իր մազերից եւ բռնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել իր նկատմամբ՝ կենակցել սկզբում բերանից, իսկ հետո էլ գցել է մահճակալի վրա եւ նույն գործողությունը կատարել նաեւ հետույքից։ Դրանից հետո իրեն տարել են կողքի սենյակը, որտեղ գտնվել է Նինա Կավալենկոն։ Այդտեղ Կարապետյանը ծեծի ենթարկելու սպառնալիքով սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ, կենակցել բերանից։ Դրանից հետո իրեն մոտեցել է Բարսեղյանը, բռնել է իր մազերից, ֆիզիկական ուժ գործադրելով գցել է մահճակալի վրա եւ բռնությամբ կենակցել է իր բերանից։

Այդ գործողությունները իր նկատմամբ կատարելուց հետո մոտեցել է Ծառուկյանը, հանել է իր մատի մատանին եւ վերցրել իրեն։ Այնուհետեւ տուժող Դեդովան նշել է, որ իր ներկայությամբ Ղազարյանը ոչ բնական ճանապարհով բռնությամբ կենակցել է Կավալենկոյի հետ բերանից։ Իսկ Կարապետյանը նորից իր ներկայությամբ սպառնալիքներ տալով եւ ուժ գործադրելով կենակցել է Կավալենկոյի բերանից եւ հետույքից։ /գթ․105,111-112/, 112-127,130-131,150-153 եւ դատական նիստի ցուցմունքը/։

Տուժող Նինա Կավալենկոն Ղազարյանին, Կարապետյանին եւ Բարսեղյանին առերես տված իր ցուցմունքներում պնդել է, որ ինքը եւ իր ընկերուհի Վալենտինա Դեդովան 1979թ․ հունիսի 6-ին Երեւանի «Դվին» ռեստորանում վերը նշված ամբաստանյալների հետ ծանոթանալուց հետո նրանք իրենց տարել են Աբովյան քաղաքի բարը։ Ժամը 1 անց 30-ի սահմաններում ամբաստանյալներն իրենց խոստացել են վերադարձնել հյուրանոց, սակայն խաբեությամբ տարել են բնակավայրից հեռու դաշտում գտնվող եկեղեցուն կից մի կիսախարխուլ կառույցի մոտ։ Այնտեղ, Ղազարյանն իրեն տարել է մի սենյակը, իսկ Կարապետյանը Դեդովային մյուս սենյակը։ Սենյակում Ղազարյանը կոպտությամբ քաշել հանել է իր հագուստը, որ կենակցի։ Ինքը խնդրել է նման բան չանել, բայց Ղազարյանը իրեն հրել գցել է մահճակալի վրա եւ կենակցել իր հետ։

Դրանից հետո Ղազարյանը ծեծի սպառնալիքով բռնել է իր մազերից եւ բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ կենակցել է բերանից, հագուրդ տալով իր կրքերին, որից հետո կողոպտել է իր ձեռքի ժամացույցը, պարանոցի ոսկյա շղթան ոսկյա խաչի հետ միասին, ականջօղերը։

Կավալենկոն այնուհետեւ ցուցմունք է տվել, որ Ղազարյանից բացի բռնության եւ սպառնալիքի ներգործության տակ իր հետ բերանից եւ հետույքից կենակցել են նաեւ Բարսեղյանը եւ Կարապետյանը։ Իսկ Դեդովայի նկատմամբ իր ներկայությամբ, նույն սենյակում բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություն է կատարել Կարապետյանը, կենակցել նրա հետ բերանից։ Իսկ Ծառուկյանը իր ներկայությամբ Դեդովայի մատից հանել է նրա ոսկյա մատանին։ /գթ․84-87,88-91,79-83,101-104,115-117,154-157 եւ դատ․ նիստի արձ․/։

Տուժողների վերը նշված ցուցմունքների ճշտությունը մասամբ հաստատված է նաեւ նախաքննության ընթացքում, ամբաստանյալների Ծառուկյանի, Բարսեղյանի, Կարապետյանի, Ղազարյանի տված ցուցմունքներով։

Ամբաստանյալ Ծառուկյանն իր ցուցմունքում հայտնել է, որ ինքը սենյակում մահճակալի վրա տեսել է Մաթեւոս Բարսեղյանին Կավալենկոյի մեջքին պառկած նրա հետ սեռական հարաբերություններ ունենալիս/գթ․ 177-180/։ Բարսեղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տեսել է, թե ինչպես Կարապետյանը կենակցել է Դեդովայի հետ։ Բացի այդ, Բարսեղյանը ընդունել է, որ տուժողների գողացված զարդերը պետք է վաճառվեր գոյացած գումարը միմյանց մեջ բաժանելու համար:

Ամբաստանյալ Կարապետյանի ցուցմունքից երեւում է, որ իր ներկայությամբ Ղազարյանը կենակցել է Կավալենկոյի հետ, սեքսուալ եղանակով, հակաբնական ճանապարհով։

Կարապետյանը, միաժամանակ նշել է, որ Ծառուկյանը իր ներկայությամբ ասել է, որ կենակցել է Դեդովայի հետ հակաբնական եղանակով՝ հետույքից։

Ամբաստանյալ Ղազարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ներկայությամբ Բարսեղյանը Կավալենկոյի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, կենակցել նրա հետ հակաբնական եղանակով։ Ղազարյանը միառժամանակ իր ցուցմունքում նշել է նաեւ այն մասին, որ դեպքից հետո տուն վերադառնալիս Կարապետյանն իրենց ասել է, որ կարող եք հանգիստ լինել, որ ինքը լսել է տուժողների խոսակցությունը, որ նրանք ավտոմեքենայի համարը չգիտեն/գթ․ 205-207/։

Ամբաստանյալների կողմից տուժողների զարդերը կողոպտելու հանգամանքը հաստատված է ոչ միայն իրեղեն ապացույցներով, ամբաստանյալների հանձնառումով, այլեւ վկա՝ Սոֆիկ Բարսեղյանի ցուցմունքներով այն մասին, որ 1979 թ․ հունիսի 22-ին իրենց տուն է եկել մի անծանոթ տղա եւ հայտնելով, որ ինքը Մարտիրոս Բարսեղյանի ծանոթն է, իրեն է հանձնել մեկ ոսկյա շղթա, ոսկյա խաչի հետ միասին, մեկ ոսկյա մատանի կարմիր քարով եւ ասել է, որ այդ իրերը իրեն է տվել Մաթեւոսը վաճառելու համար, բայց չի կարողացել վաճառել եւ որ ինքը նշված զարդերը ներկայացրել է քննիչին: /գթ․48-51 եւ դատական նիստի արձանագրությունը/։

Գործով վկաներ Ստյոպա Ծառուկյանի, Լեւոն Նազարյանի, Թովմաս Խաչատրյանի ցուցմունքներով պարզված է, որ երբ իրենց համագյուղացիներին եւ հարազատներին Աբովյանի միլիցիայի բաժինը պահել էր արգելքի տակ երկու զբոսաշրջիկների գանգատով, իմանալով նրանցից Նինա Կավալենկոյի բնակարանի հասցեն Տալին քաղաքում մեկնել են այնտեղ, հանդիպում են ունեցել Կավալենկոյի հետ եւ նրանից իմացել են, որ ամբաստանյալները իր եւ իր ընկերուհի Դեդովայի հետ կենակցել են եւ ապա կողոպտել իրենց զարդերը։ 

Ծառուկյանը միաժամանակ ցուցմունք է տվել, որ իրենք Կավալենկոյին խնդրել են չբողոքել, սակայն նա չի համաձայնվել և, որ իրենք Տալին քաղաքից իրենց հետ Երևան են բերել նաև Կավալենկոյին, որը այդ ժամանակ կանչվել էր Երեւան որպես տուժող հարցաքննության:

Տուժողների նկատմամբ կատարված դեպքից 20 օր հետո 1979թ. Հունիսի 26-ին արված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ փորձագետը եկել է այն հետևության, որ տուժողների հետույքից կատարված կենակցությունը բացառված չէ։ Իսկ դեպքի վայրից վերցրած արյան հետքերը, որոնք եղել են 1-ին և 3-րդ խմբի արյանն համընկնում են տուժողների արյան խմբին և կարող էին առաջանալ նրանց արյունից։ Փորձաքննությամբ միաժամանակ պարզվել է, որ ամբաստանյալներից և ոչ մեկի մոտ, սեռական օրգանների հիվանդություն չի հայտնաբերվել, որը նրանց կողմից սեռական հարաբերություն ունենալու խոչընդոտ հանդիսանար: Վերը նշված փաստերը, որոնցով հերքվում են ամբաստանյալների առարկությունները կոլեգիային բերում են այն եզրակացության, որ ամբաստանյալներին վերագրված մեղադրանքը խմբակային կերպով բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ և կողոպուտ կատարելու մասին, ինչպես նաև Կարապետյանի ու Ղազարյանի կողմից բռնաբարություն կատարելու մասին, ապացուցված է, որի համար նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության իրենց առաջադրված մեղադրանքներով։

Ինչ վերաբերվում է տուժող Կավալենկոյի դատական նիստի ցուցմունքին, որ իբրև իր հետ սեռական հարաբերությունը կատարվել է իր համաձայնությամբ, ապա այդ ց ուցմունքը կոլեգիայի համոզմամբ հետևանք է արտաքին ներգործության ամբաստանյալների հարազատների Տալին մեկնելու և նրան ներկայացրած խնդրանքի, որի համար էլ կոլեգիան արժանահավատ է դիտում Կավալենկոյի նախաքննական ցուցմունքները, քանի որ նրանք ոչնչով արատավորված չեն և հաստատված են նաև մյուս տուժողի՝ Դեդովայի ցումունքներով և գործի մյուս տվյալներով։

Դատական նիստում ոչ ճիշտ ցուցմունք տալու համար Նինա Կավալենկոյի քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, կոլեգիան աննպատակահարմար է համարում բարձրացնել, նկատի ունենալով, որ նա կին է և այն հանցագործությունների հետևանքով նա տուժել է՝ կրել նյութական և բարոյական զգալի վնաս։

Ամբաստանյալների նկատմամբ պատիժ սահմանելիս, նրանց առաջին դատվածությունը և ընտանեկան հանգամանքները հաշվի առնելու հետ մեկտեղ, կոլեգիան նկատի է առնում նաև այն, որ նրանք ոգելից խմիչքների ներգործության տակ կատարել են խմբակային այնպիսի հանցագործություններ, որոնք ներկայացնում են հասարակայնորեն մեծ վտանգավորություն և ուղղված են եղել հանրապետությունում հյուրընկալված կին զբոսաշրջիկների արժանապատվության և նրանց գույքի անձեռնմխելիության դեմ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քր. Դատ. օր-ի 293 և 294 հոդվածներով Հայկական ՍՍՀ Գերագույք դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

                                                Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալներ Լյուդվիգ Առաքելի Ղազարյանին և Ավետիք Սահակի Կարապետյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր. օր-ի 112 հոդվածի 3-րդ մասով, 112.1 հոդվածի 2-րդ մասով և քր. օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով։ Իսկ Մաթևոս Լևոնի Բարսեղյանին և Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ՀՍՍՀ քր. օր-ի 112.1 հոդվածի 2-րդ մասով ու քր. օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով։

Լյուդվիգ Ղազարյանին դատապարտել ազատազրկման՝ քր. օր-ի 112 հոդ. 3-րդ մասով 9 տարի առանց աքսորի, քր. օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով 7 տարի և քր. օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով 5 տարի ժամանակով։ Քր. օր-ի 37 հոդվածի համակցությամբ Ղազարյանին թողնել կրելու 9 տարի ազատազրկում ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։

Ավետիք Կարապետյանին դատապարտել ազատարկման քր. օր-ի 112 հոդ. 3-րդ մասով 9 տարի առանց աքսորի, քր. օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով 7 տարի և քր. օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով 5 տարի ժամանակով։ Քր. օր-ի 37 հոդվածի համակցությամբ Կարապետյանին թողնել կրելու 9 տարի ազատազրկում ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։

Մաթևոս Բարսեղյանին դատապարտել ազատարկման քր. օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով 7 տարի և քր. օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով 4 տարի ժամանակով։ Քր. օր-ի 37 հոդվածի համակցությամբ Բարսեղյանին թողնել կրելու 7 տարի ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։

Գագիկ Ծառուկյանին դատապարտել ազատազրկման քր. օր-ի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով 7 տարի և քր. օր-ի 144 հոդվածի 2-րդ մասով 4 տարի ժամանակով։ Քր. օր-ի 37 հոդվածի համակցությամբ Ծառուկյանին թողնել կրելու 7 տարի ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։

Նրանց կալանքի սկիզբը հաշվել՝ Լյուդվիգ Ղազարյանին՝ 1979թ. հունիսի 20-ից։ Ավետիք Կարապետյանին՝ 1979թ. հունիսի 19-ից։ Իսկ Մաթևոս Բարսեղյանի և Գագիկ Ծառուկյանի կալանքի սկիզբը հաշվել 1979թ. հունիսի 21-ից։

Աբովյանի շրջանի դատախազությունում պահվող իրեղեն ապացույցներից «Օրնետ» մակնիշի ժամացույցը, պարանոցի ոսկեղեն շղթան ոսկե խաչի հետ միասին վերադարձնել տուժող Նինա Կավալենկոյին։ Իսկ ոսկյա մատանին կարմիր քարով վերադարձնել տուժող Վալենտինա Դեդովային։

Ղազարյանի, Կարապետյանի, Բարսեղյանի և Ծառուկյանի միջոցներից բռնագանձել 105 ռուբ. Համապարտության կարգով հօգուտ տուժող՝ Նինա Կավալենկոյի որպես նրանից կողոպտված ականջօղերի արժեքի հատուցում, որը չի գտնվել։

«Վազ-2101» 67-69 ԱԴԻ պետհամարանիշի ավտոմեքենան, որը պատկանում է քաղ. Հասմիկ Հայրապետի Մկրտչյանին վերադարձնել նրան։

Սույն վճիռը վերջնական է և վճռաբեկության կարգով բողոքարկման ու գանգատարկման ենթական չէ։      

                                    Նախագահ՝ Ա. Սարգսյան

1/10/79»:

Տպել
136896 դիտում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը