Երևան
22 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Մարտի 1-ի գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ դռնփակ ռեժիմով քննվել էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ: Միջնորդության քննությունը, ըստ էության, ավարտվել էր, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ չէր հեռացել՝ հաշվի առնելով, որ որոշակի նյութերի, փաստաթղթերի ծանոթանալու անհրաժեշտություն կա:
Այս պահին նիստը դեռեւս շարունակվում է դռնփակ ռեժիմով:
Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ բուն միջնորդությունը դռնփակ ռեժիմով քննարկելու հիմնավորումները եւս դատարանին ներկայացվել են դռնփակ կարգով, ուստի այն ենթադրում է գաղտնիություն բոլորի համար. «Եթե ես հիմա ներկայացնեմ, թե ինչ է քննարկվել, ես կխախտեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները»,- ասաց նա՝ ընդգծելով միայն, որ անձնական տվյալներին, ինչպես նաեւ բանկային գաղտնիքին ուղղակիորեն վերաբերող տեղեկությունն արդեն իսկ հիմք է՝ նիստը դռնփակ կարգով քննելու. «Նույն ռեժիմը ենթադրում են նաեւ, օրինակ, ազգային անվտանգությանը, պետական գաղտնիքին վերաբերող հարցերը»:
Լրագրողներից մեկի հարցին՝ դատախազները առարկե՞լ են միջնորդությունը դռնփակ կարգով քննելու դեմ, պաշտպանն ասաց՝ քանի որ դատախազության դիրքորոշումը եւս ներկայացվել է դռնփակ կարգով, կոռեկտ չէ այդ մասին այժմ բարձրաձայնելը: Մյուս հարցին՝ հնարավո՞ր է, որ միջնորդությունը քննվեց դռնփակ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, ինչպես պաշտպանական կողմն է պնդում, մի առիթով հրապարակել է Քոչարյանի բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Իրավացի եք, եւ ես ուզում եմ ընդգծել, որ բժշկական գաղտնիքը եւս չհրապարակվող տեղեկատվություն է. կհիշեք, թե ԲԴԽ-ն ինչպիսի բծախնդիր եւ խիստ դիրքորոշում ցուցաբերեց Աննա Դանիբեկյանի ենթադրյալ բժշկական գաղտնիքի նկատմամբ»,- ասաց Վարդեւանյանը՝ հավելելով, որ դատական նիստերի ընթացքում ունեցել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Արմեն Գեւորգյանի կնոջ վերաբերյալ բժշկական գաղտնիքի հրապարակման խախտման դեպքեր:
Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը ներկայացվել էր հուլիսի 28-ին, դրա դեմ առարկել էր մեղադրող կողմը, որից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը նշել էր, որ միջնորդությունների լուծման համար անհրաժեշտ են գույքի կազմի, արժեքների, բանկային քաղվածքների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, որոնք ներկայացնելու պատրաստակամություն պաշտպանները հայտնեցին նախորդ դատական նիստին:
Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո
Ուսումնասիրվել են շուկայում առկա տոմատի մածուկները, մի շարք արտադրողների մոտ արձանագրվել են խախտումներ. որոնք են դրանք
Տասնյակ փաթեթներով հաշիշի յուղ ու մարիխուանա են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. 2 անձ կալանավորվել է
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (լուսանկար, տեսանյութ)
Երևանում քաղաքացին հատել է 45 բարդի, կան ոստիկանություն տեղափոխված անձինք. քաղաքապետարանը մանրամասնում է
Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան
Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ դատախազների խորհրդի նիստին ժամանած Տաջիկստանի իր գործընկերոջը
Ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Կանխվել է Դուբայից շուրջ 8 միլիոն դրամի ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի ներմուծման փորձը (տեսանյութ)
Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ
Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները
«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է (տեսանյութ)
Ակնհայտորեն պատվիրատուն որոշել է արագորեն մաշեցնել «վախճանվող առաջնորդին». Սաֆարյան
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Բաքվից վերադառնալուց հետո հայտարարել է դստեր անհետացման մասին
Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա․ փոխնախարար
Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել
էսկալացիաների վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել. Կոստանյան
Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով
Ընդդիմության առաջնորդությունը ստանձնած գողական եկեղեցականը հակապետական գործունեություն է վարում․ Հովհաննիսյան
Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ամրապնդման շուրջ. Միրզոյանը՝ Ռյուտեին
Էկոպարեկային ծառայությանը 509 միլիոն 512 հազար դրամ կհատկացվի
Արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չկա․ Հովհաննիսյան
Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյանը՝ Շիա Ալ-Սուդանիին
Մտավախություններ չունեմ․ Բադասյանը՝ իր դեմ նույնպես ստորագրահավաք սկսելու մասին
Խոտ-Որոտան ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. երթևեկությունը ժամանակավոր կսահմանափակվի
Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ
Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացմանը կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան
Բիոմետրիկ անձնագիրը բարձր ստանդարտ է, որը թույլ կտա հարաբերվել այլ պետությունների հետ․ փոխնախարար
Բեյրութի վրա Իսրայելի թիրախային հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Քրեական մասնագիտացմամբ դատավորների թիվը կավելանա
Դադարեցվել է 11 մարզիկի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը․ ովքեր են նրանք
Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգում
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրեր 36 ժամ գազ չեն ունենա
Ախր, ո՛չ հայերենով, ո՛չ էլ հատկապես ձեր մայրենի լեզվով տարբերակում даже слово коридор там нету. Գաբրիելյան
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են. Փաշինյանը՝ Շոլցին
«Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Զանգեզուրի միջանցքի մասին է». Ալեքսանյանը անդրադարձել է Գալստանյանի հայտարարությանը
Այս անգամ թիրախը Հ1-ն էր, վաղը, ասենք, նույն շարքում կարող է հայտնվեն BBC-ին, «Ալ Արաբիա»-ն ու «Ալ Ջազիրա»-ն. Ղազարյան
© 2024 Հայկական ժամանակ