Պաշտպանները միջնորդեցին վերացնել Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ողջ գույքի վրա դրված կալանքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց վերացնել Գեւորգյանի ողջ գույքի վրա դրված կալանքը։

Պաշտպանը հիշեցրեց, որ գույքի կալանքը դրվել է նախաքննության փուլում 2018 թվականի օգոստոսից, ինչի դեմ իրենք բողոքներ են ներկայացրել ինչպես դատախազական վերահսկողության, այնպես էլ դատական հսկողության շրջանակում։ Արդյունքում 2019 թվականի մայիս ամասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով պաշտպանի բողոքը, որոշել է այն մասնակի բավարարել, արձանագրել է Արմեն Գեւորգյանի իրավունքի խախտումը, սակայն այն վերացնելու պարտականություն Հատուկ քննչական ծառայության առաջ չի դրել։

Ալեքսանյանը պարզաբանեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելու պահին այս գործը արդեն գտնվում էր դատական քննության փուլում, իսկ որեւէ դատարան մեկ այլ դատարանին որեւէ գործողություն կատարելու պարտավորեցնելու իրավունք չունի, եւ դա է պատճառը, որ իրենց բողոքը բավարարվել է մասնակի․ «Փաստացի այժմ ունենք իրավիճակ, երբ արձանագրվել է Արմեն Գեւորգյանի սեփականության իրավունքի խախտումը, սակայն միեւնույն ժամանակ այդ խախտումը մինչ օրս չի վերացվել»։

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հետագայում դատարանի այդ որոշումը բողոքարկվել է վերադաս ատյաններում, սակայն մնացել է անփոփոխ, մտել օրինական ուժի մեջ, եւ դատախազության բողոքները մերժվել են։

Պաշտպանը նշեց, որ պետք է վերացնել Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը՝ վկայակոչելով Սահմանադրության, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածները՝ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ, որոնց բուն էությունն այն է, որ յուրաքանչյուր ոք օրինական հիմքերով ձեռքբերված սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու, օգտագործելու իրավունք ունի, ինչը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով սահմանված կարգով։

Ըստ պաշտպանի՝ սեփականության իրավունքի, մասնավորապես գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ առկա են նաեւ նախադեպային որոշումներ։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը իր գործերից մեկով նախադեպային դիրքորոշում է հայտնել այն մասին, որ սեփականատիրոջ՝ գույքի տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավազորությունները մեծ կարեւորության իրավական արժեքներ են եւ ունեն սահմանադրական բնույթ․ «Սեփականության իրավունքը ենթադրում է ոչ միայն յուրաքանչյուր անձի իրավունքը՝ պահանջելու, որ այլք չխախտեն իր իրավունքը, այլ նաեւ պետության պարտականությունը՝ սեփականության իրավունքը ցանկացած անօրինական գործողությունից պաշտպանելու»,- շեշտեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշման համաձայն էլ՝ այդ իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական, համաչափ եւ բխի ընդհանուր շահից։

Վկայակոչելով Եվրոպական եւ Վճռաբեկ դատարանների մի շարք այլ դիրքորոշումներ, ինչպես նաեւ Քրեական դատավարության համապատասխան կարգավորումներ՝ պաշտպանը պնդեց՝ դրանցից հետեւում է, որ գույքի վրա կալանք դնելու միջոցը կոչված է ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը եւ դատական ծախսերը, սակայն նշված նպատակներից ոչ մեկը եւ որեւէ իրավական հիմք, ըստ պաշտպանի, Արմեն Գեւորգյանի դեպքում առկա չէ։

Գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Վերջինս հիշեցրեց, որ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք է դրել 2018 թ հուլիսի 30-ին՝ մեղադրանքի առաջադրումից երեք օր հետո, իսկ կալանք դնելու որոշման կայացման պահին որեւէ այլ մեղադրանք առաջադրված չի եղել․ «Քննիչի որոշումը պարունակում էր շատ ընդհանրական ձեւակերպումներ․ մի քանի հոդված քրեական դատավարության օրենսգրքից, թե ինչ բան է գույքի վրա դրվող կալանքը, երբ է կիրառվում, նշված էին արգելանք կիրառելու չորս նպատակները, սակայն որեւէ պատճառաբանություն, թե ինչու քննիչը եզրակացրեց, որ պարոն Քոչարյանը կարող է թաքցնել գույքը, թե ինչ կապ ունի այն մեղադրանքի հետ, թե ինչ դատական ծախսեր կարող են առաջանալ կամ քաղաքացիական հայց կարող է լինել, թե ոչ, որեւէ պատճառաբանություն բռնագրավման հետ կապված նշված չէր»։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ Քոչարյանին մեղսագրվող արարքը իր բովանդակությամբ որեւէ կերպ չի կարող հանգեցնել քաղաքացիական հայցի հնարավորության մասին դատողության, այն չի պարունակում նաեւ լրացուցիչ պատիժ գույքի բռնագրավման տեսքով․ «Ոչ ոք չի կարող ասել, որ սահմանադրական կարգի արդյունքում մարդիկ ձեռք են բերում ապօրինի գույք, դա անտրամաբանական է, բայց նույնիսկ անտրամաբանական պատճառաբանություն նշված չէր, որոշումը դատարկ էր»,- ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ երբ քննիչի որոշումը բողոքարկել են դատախազին, դատախազն այն պատճառաբանել է՝ ասելով, որ եթե որոշման մեջ նշվել են գույքի վրա կալանք դնելու չորս հիմքերը, դա չի նշանակում, որ այդ չորս հիմքերն էլ կան, իրենք պարզապես հիմք են ընդունել, որ կարող են առաջանալ դատական ծախսեր կամ քաղաքացիական հայց․ «Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գույքի վրա կալանք դնելու որոշման մեջ պետք է նշված լինի գույքի չափը, որը բավարար է այդ նպատակին հասնելու համար, սակայն նույնիսկ մոտավորապես դա չի նշվել, եւ մոտ 2 միլիոնից մի քիչ ավելի դատական ծախսերի համար ամբողջ գույքի վրա կալանք է դրել՝ ներառելով նաեւ այն գույքը, որի վրա չէին կարող դնել»։ Խուդոյանը նշեց, որ երբ այդ մասին հիշեցրել են, վարույթն իրականացնող մարմինը որոշել է խախտումը մի փոքր մեղմել․ «Իսկ քննիչի եւ դատախազի պատճառաբանությունների համաձայն՝ մենք կարող ենք եզրակացնել, որ հնարավոր է՝ երբեւէ այս գործով ներկայացվի քաղաքացիական հայց»։

Խուդոյանը հիշեցրեց, որ գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ 2018 թվականի հոկտեմբերին ներկայացվել է բողոք, եւ դատարանը, հենց Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են․ «Դատարանի որոշման բովանդակությունից բխում է, որ գույքի վրա կալանք դնելու որոշումը ապօրինի է, այն բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, եւ Վերաքննիչը եւս վերահաստատել է, որ պարոն Քոչարյանի իրավունքները խախտվել են, սակայն երբ Դուք վարույթ եք ընդունել այս քրեական գործը, որոշել եք, որ այդ հարցին պետք է անդրադառնալ դատաքննության փուլում, մինչդեռ ձեզ արդեն հայտնի էր իրավունքի հիշյալ խախտումի մասին»։ Խուդոյանը շեշտեց, որ շուրջ մեկ տարի դատարանի որոշումը մնացել է անկատար․ «Դուք պարտավոր էիք վերացնել այն, անկախ նրանից՝ այդ փուլն է, թե ոչ, իմ կողմից միջնորդությունուն եղել է, թե ոչ, դա պայմանավորված չէր դատական նիստերի հաջորդականությամբ, ամեն երեքշաբթի նիստ նշանակելով․ որ պահին Դուք Ձեր վարույթում տեսնում եք իրավունքի խախտում, պարտավոր եք օպերատիվ կերպով այն վերացնել»։

Խուդոյանը նշեց, որ Դանիբեկյանից խնդրում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտումը արձանագրելուց զատ, այժմ միջոցներ ձեռնարկել, որ այդ խախտումների հետեւանքը Քոչարյանը այլեւս չկրի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2643 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ