ՍԴ դատավորների կենսաթոշակի չափի մասին օրինագիծը Կառավարության համար ընդունելի չէր․ քննարկումը հետաձգվեց

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ։ Օրակարգում 2 հարց է, որոնք հետաձգվել էին հերթական նիստից, քանի որ փաստաթղթերում լրամշակման կարիք կար։

Օրակարգում ընդգրկված առաջին հարցը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Այն հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր:

Նախագծի համահեղինակ Արթուր Դավթյանը նշեց՝ որոշումը, որով սահմանվել է Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի կարգն ու չափը, ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական։ «Այս պահին կա բաց մաս, եւ անհրաժեշտություն կա կարգավորման, ուստի նախաձեռնել ենք այս փոփոխությունը»,- ասաց պատգամավորը։ Այսպես՝ առաջարկվում է փոփոխություն, ըստ որի՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդ 12 ամսվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի 75 տոկոսից։ Ընդ որում, հաշվարկվում է ոչ միայն հիմնական աշխատավարձը այլ նաեւ՝ լրացուցիչ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ այս մոտեցումն ընդունելի չէ։ «Հավելավճարը ներառում է նաեւ գիշերային եւ արտաժամյա աշխատանքը։ Առաջարկությունն ընդունելու դեպքում մենք գործնականում կունենանք մի իրավիճակ, երբ միեւնույն պայմաններում աշխատած դատավորները կստանան տարբեր կենսաթոշակներ»,- ասաց փոխնախարարը։ Պատգամավորները քննարկման արդյունքում նույնպես հանգեցին այդ մտքին։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը նաեւ նախագծի համահեղինակ է, նույնպես հայտնեց իր մտահոգությունները այս կետի վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ մեխանիզմը պետք է լինի շատ պարզ եւ հստակ, հակառակ դեպքում մշտապես լինելու է այս խնդիրը։

Ի վերջո, Կառավարության եւ պատգամավորների առաջարկով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով։ Նախագծի հեղինակները կհստակեցնեն լրացուցիչ աշխատանքի վերաբերյալ հարցը, այնուհետեւ կրիկին կդրվի շրջանառության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3075 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին