Գերագույն դատարանի ստեղծման հարցում կա կարծիքների բախում, ինչը նորմալ է. Բադասյան

Եղել էր թեկնածու՝ Կառավարության առաջադրած, քննարկումների ընթացքում առաջացել էր իրավիճակ, այդ իրավիճակից ելքը գտնվեց. Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսին մասնակցելուց, ուղղակի իմաստ չեմ տեսնում այդ հարցը քննարկել:

Այս մասին այսօր ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանին:

Հարցին, թե արդյոք ՍԴ թեկնածուներն այն մարդի՞կ են, որոնք կարող են փոխել ՍԴ-ի ներսում տիրող իրավիճակը, Բադասյանը պատասխանեց միայն Կառավարության թեկնածուի վերաբերյալ: «Կարծում եմ՝ այո՛, Շաթիրյանի թե՛ մասնագիտական, թե՛ անձնային հատկանիշները բավարարում են՝ ՍԴ-ում գործունեության եւ ՍԴ-ի հանդեպ վստահությունը սերմանելու համար: Մյուս երկու թեկնածուների վերաբերյալ թույլ չեմ տա կարծիք արտահայտել, որովհետեւ Ընդհանուր ժողովի եւ նախագահի կողմից առաջադրված թեկնածուներ են: Քննարկումները կլինեն, նոր կկարողանամ կարծիք արտահայտել»:

Անդրադառնալով Կառավարության այդ երկու թեկնածուների՝ Շաթիրյանի եւ Ավետիսյանի՝ մամուլում եւ հասարակության շրջանում պարբերաբար շրջանառվող քննադատություններին՝ Բադասյանն ասաց. «Շա՛տ լավ, նորմալ պրոցես է, կարծում եմ՝ հասարակությունն իրավունք ունի ամենայն մանրամասնություններով կարծիք կազմել այս կամ այն թեկնածուի գործունեության հետ կապված»:

Խոսելով նաեւ Վճռաբեկ եւ Գերագույն դատարանների միավորման մասին՝ նախարարն ասաց, որ չի հասկանում այն քննադատությունները, թե իրենք ինչ-որ բան են քանդում կամ փչացնում: Ո՞վ է ասում, որ ՍԴ-ն լուծարվելու է, դա սխալ ուղղություն է, որովհետեւ որեւէ մարմին չի լուծարվելու»,- ասաց Բադասյանը:

Նրա պնդմամբ՝ խոսքը Բարձրագույն դատական ատյանները միավորելու եւ սահմանադրականության ոգին, կիրառումը ընդհանուր դատարաններ բերելու մասին է: «Այդ նույն տրամաբանությամբ կիսանախագահական համակարգը ինչո՞ւ էին փոխում, այդպես ամեն ինչին կարելի է արձագանքել»,- վստահեցրեց նա: Նրա փոխանցմամբ՝ Գերագույն դատարանի ստեղծման հարցում կա կարծիքների բախում, ինչը նրա կարծիքով նորմալ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3368 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին