Որոշ աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար, 65-ից բարձր տարիքի ուսուցիչները կարող են չներկայանալ դասի. ԿԳՄՍՆ

Պարետատունը հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:

Դպրոցները

ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով,

օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։

դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար, դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:

դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Դասացուցակ

Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության՝ կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։

Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:

Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:

Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:

Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։

Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։

Ռիսկային խմբի սովորողը

Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

Այդ հիվանդություններն են.

արյան բարձր ճնշում

շաքարային դիաբետ,

սրտի հիվանդություն,

սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),

քրոնիկ շնչառական հիվանդություն,

քաղցկեղ։

Դպրոց գալուց առաջ

Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց:

Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:

Ծնողները իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում, որ ունենանք «Առողջ և ապահով դպրոց»։

Դպրոցների ախտահանումը

Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռների և պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են:

Եթե դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարարի ախտահանումն իրականացնելու համար։ Կատարվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

Դպրոցի մուտքի մոտ, միջանցքներում, դասասենյակներում, ուսուցչական և այլ սենյակներում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։

Տեղադրվում են հատուկ մակնշմամբ փակ աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար։

Սովորողի մուտքը դպրոց

Սովորողները դպրոց են գալիս՝ ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավելի, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։

Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:

Դպրոցի բակում, բոլոր մուտքերի մոտ իրականացվում է գծանշում։

Սովորողները դպրոց մուտք կգործեն բոլոր մուտքերից: Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանել դպրոց գալու գրաֆիկ՝ ըստ դասարանների։

Դպրոց մտնելիս սովորողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, խուսափեն դպրոցի բակում կամ մուտքի մոտ կուտակումներ առաջացնելուց։

Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:

Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։

Յուրաքանչյուր մուտքի մոտ առանձնացված է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումը ապահովելու համար՝ մինչև ծնողի կամ բժշկի գալը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:

Դասարանում

Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։

Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:

Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում՝ ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա:

Սովորողների գնահատումը

Գրավոր աշխատանքները կազմակերպվում են թերթիկների վրա: Տետրեր օգտագործելը թեմատիկ գրավոր աշխատանքների համար արգելվում է:

Կիսամյակի ընթացքում կազմակերպվում է երկու թեմատիկ գրավոր աշխատանք:

Կիսամյակի վերջում կատարվում է աշակերտների գիտելիքների ստուգում՝ ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:

Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում:

Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:

Արգելվում է դպրոցում կազմակերպել զանգվածային միջոցառումներ, երկարօրյա ծառայություններ, արտաուսումնական խմբակներ,

Ուշադրություն

Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Ռիսկի խմբի ուսուցիչները

65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչները (անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրում է պետությունը։ Նրանք (անկախ առողջական վիճակից) կարող են չներկայանալ աշխատանքի։ Այդ դեպքում նրանց համար դասաբաշխում չի կատարվում, աշխատավարձը պահպանվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավելի, քան մեկ հաստիքի չափով: Ռիսկային խմբի ուսուցիչները աշխատանքի չներկայանալու դեպքում դասերը կարող են վարել հեռավար եղանակով։

Եթե աշխատակազմի որևէ անդամի մոտ նկատվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների ախտանշաններ, ապա բացառվում է վերջինիս աշխատանքի ներկայանալը:

Հեռախոսահամարներ

Պարզաբանումների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ ծառայությանը՝ (010) 599 – 600, հանրակրթության վարչությանը՝ (010) 599 – 618, (010) 599 – 619 հեռախոսահամարներով։

Դպրոցի աշխատակիցների մոտ հիվանդության ախտանիշների կասկածի դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով։ Բողոքների դեպքում զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141 համարով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5740 դիտում

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում

Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան

Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ

ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հրդեհ է բռնկվել

Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ

Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև

Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ

Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին

Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ

«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան

Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ զրույց են ունեցել․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․ տեսանյութ

Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է․ Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 19-ին

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Քննարկվել են պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր

Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Բարի օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը ԱՄՆ-ից տեսանյութ է հրապարակել

Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը ձերբակալվել է. մեղադրանքը՝ Էփշտեյնի սեռական հանցանքներին մասնակցություն

Ի՞նչ փիլիսոփայություն կա. Վարդանյանը պատմել է «Անխելք մարդը» հեքիաթն ու հարցադրում արել

Կփոխհատուցվեն 2024-2025թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի. ընդունվել է որոշում

Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Առաջիկա օրերին կցրտի 7-10 աստիճանով. սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք

Երևանի սննդի կետերից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել

Վանաձորում եղևնի է տապալվել. վնասվել են գազատար խողովակները

Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

Իրավապահները զննություն են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը

Պայթյուն Մոսկվայի մետրոյի «Բիցևսկի պարկ» կայարանում

24 ժամ օդում ու օդանավակայաններում և վերջապես հասանք Դալաս. Աննա Հակոբյան

Առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ խոշոր բացահայտումը

65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Ավանեսյան

Գյուլագարակի անտառապետի տան բակում հայտնաբերվել են փայտանյութով բեռնատարներ. նա ձերբակալվել է