Երևան
12 °C
Աշխարհագրական, կամ նույնիսկ ռազմական առումով տեղային Տավուշյան մարտերը հոգեբանական, քաղաքական, աշխարհաքաղաքական չափազանց մեծ նշանակություն ձեռք բերեցին: Կարևոր արդյունքներ գրանցեցին, և առիթը պատեհ է, որ արձանագրենք, թե որոնք են հուլիսյան մարտերի արդյունքները Հայաստանի համար:
Սարդարապատում կայացած պարգևատրման արարողության ժամանակ ելույթի իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ներկայացրեց այդ մարտերի արդյունքները:
Արդյունք 1
Արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը, թե ՀՀ-ի և Արցախի դեմ պատերազմ չսկսելը արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլև միջազգային հանրությանն ընդհանրապես, որովհետև, ըստ նրանց կառուցած տրամաբանության, վերջին տարիներինԱդրբեջանի բանակը հասել էր մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի էր շատ արագ, 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը:
Սրա հիման վրա երկար տարիներ ձևավորվում և մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա:
Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և Ադրբեջանը պետք է անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:
Արդյունք 2
Մեր կառավարությունն արդեն ավելի քան 2 տարի միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, նաև հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը:
Մենք հստակ ասել ենք, որ որևէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, և այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան:
Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ:
Արդյունք 3
Արդեն 2.5 տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ: Խոսում եմ ոչ միայն բոլորին տեսանելի և քննարկվող, այլև ոչ հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք ունեն ռազմավարական և մարտավարական բովանդակություն:
Այսօր, ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն:
Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ. մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել: Ունեցել ենք միայն մեկ թեթև վիրավոր: Այն դեպքում, երբ արդեն իսկ հանրահռչակ Անվախ դիրքը և հարակից բոլոր դիրքերն եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ ջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում:
Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտեեկտուալ բանակ:
Արդյունք 4
Երկար ժամանակ խոսում ենք ՀՀ-ում ոազմարդյունաբերությւան զարգացման մասին, և սա հայտարարել ենք առաջնահերթություն: Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը և ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր և կայուն տեղն արձանագրելու հնարավորություն:
Հուլիսյան մարտերի ընթացքում մեր ԶՈւ կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Քչերը գիտեն, որ դրանք խոցվել են հայկական արտադրության և Հայաստանում արդիականացում անցած զինատեակների փոխգործակցության արդյունքում:
Արդյունք 5
Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը: Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, որոնք մի հստակեցրեցին ոչ միայն մեզ, այլ ամբողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը:
Մյուս կողմից ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական գործընկերների և դաշնակիցների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղոիւթյան և կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներին: 16 զինծառայող պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան
Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել
ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն
Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են
Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված
Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP
Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ
Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ
Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար
Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել
Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է
«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ
Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ
Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա
Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ
Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան
Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ
Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է
Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ
Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT