Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

16/05/2026 schedule18:29

«Փաստերի ստուգման հարթակը» օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական և տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։

Այդ փաստաթղթերը արտահոսել են, ամենայն հավանականությամբ, հաքերային հարձակման արդյունքում և ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկերներ, զեկույցներ, պլաններ և այլ նյութեր։

Փաստաթղթերում առկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում և այլ երկրներում արդեն իսկ իրականացված և նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ և արդյունքների ամփոփումներ։ 

Գործիքակազմի շարքում են doppelgänger կայքերի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների, սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկալի կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի առաջատարների ներգրավումը և այլն։ 

Արտահոսած նյութերում առկա են այդ երկրներում հասարակությունների վրա ներազդման նյութեր և պլաններ։ Եվրոպական երկրներում հիմնականում գործողություններն արվել են Ուկրաինայի, միգրանտների ու երբեմն Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ, ծայրահեղ աջական ուժերի աջակցության ուղղությամբ և ռուսաստանյան մյուս նարատիվների ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Սանդուի հեղինակազրկման ուղղությամբ։

Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել և իրականացվել են կեղծ դրոշով (False flag)։ Օրինակ՝ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ այն Թուրքիայից է համակարգվել, իսկ Ֆրանսիայի դեմ օպերացիաները՝ Ուկրաինայի ու հայկական «Դաշնակցություն» կուսակցության կեղծ դրոշով և այլն։ Տարբեր վայրերում գործողություններում ներգրավվում են տարբեր անձինք՝ ԱՄՆ պաշտոնաթող գեներալ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, ռումինացի օլիգարխ և այլն։

Նամակագրություններում երևացող անձինք օգտագործում են կեղծանուններ, սակայն դրանց մեջ հեշտությամբ նույնականացվում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգել Վլադլենովի Կիրիենկոյի (անվանում են СВК), ինչպես նաև նույն աշխատակազմում Սոֆյա Ավրաամի Զախարովայի (կեղծանունը՝ Kristin Kiler) անունները։

Դերակատարների նամակագրություններում հստակ երևում է, որ իրենք լուրջ միջոցներ են ձեռնարկում քողարկման և արտահոսքերի կանխման ուղղությամբ։ Սակայն, ինչպես երևում է, այդքան էլ չի ստացվում։ Բացի այդ՝ կենտրոնի հետ փոխկապակցված 50 հոգի օրերս հայտնվել է Բրիտանական պատժամիջոցների ցուցակում։

Հայաստան

Գործակալությունը Հայաստանի իշխանություններին վարկաբեկող և երկրի ներքին կյանքի ապակայունացմանը միտված արշավներ է իրականացրել, որոնցից հայ հանրությանը ամենահայտնին, այսպես կոչված, «Մարսելի» օպերացիան է:

Դեռևս նախորդ տարի նորաբաց ֆրանսիական մի կայք գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարսելում մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել։ FIP.am-ն այդ ժամանակ էր պարզել, որ աղբյուրը ոչ արժանահավատ է, իսկ տեղեկությունը՝ ոչ փաստահեն ու կեղծ․ հոդվածը հրապարակած կայքն ավելի ուշ փակվել էր։

Սոֆյա Զախարովային ուղղված նամակներից մեկում Edward Bernays ծածկանունով անձը տեղեկացնում է, թե «Հայաստանի մասով կա հաջողություն», և որ «կոռուպցիոն սկանդալի մասին պատմությունը տարել են հայաստանյան ԶԼՄ-ներն ու կարծիքի առաջատարները»։ 

Նամակագրության մեջ նշվում է, որ հաջողվել է ներքին քաղաքական առճակատում հրահրել իշխանության և ընդդիմության միջև, ապա առաջարկում է «հաջողված օպերացիայի» ամբողջական հաշվետվությանը ծանոթանալ կցված նյութերում։

Untitled-design-22.png (192 KB)

Արտահոսած փաստաթղթերում առկա է նաև ամբողջական հաշվետվությունը, որում ներկայացվում են այն հայաստանյան ԶԼՄ-ները և սոցիալական մեդիայի էջերը, որոնք արտատպել են կեղծ հոդվածը։ Զեկույցում երևում է, որ նյութի տարածմանը նպաստել են 17 գործակալներ, այն ունեցել է մոտ 10,6 միլիոն դիտում, իսկ դրա հերքումը՝ մոտ 1,1 միլիոն։

Untitled-design-19.png (641 KB)

Ֆեյսբուքյան մեկնաբանությունների արտապատկերումների միջոցով հաշվետվության մեջ արձանագրվել է գեներացված ատելության խոսքը։

Untitled-design-17.png (195 KB)

Համաձայն արտահոսած փաստաթղթերի՝ ռուսալեզու «Երևան1» կայքը պատկանում է գործակալությանը․ առցանց ռեսուրսի հիմնական խնդիրն է ՌԴ հայ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը։ 

Այն, որ ռեսուրսը պատկանում է այդ գործակալությանը, պարզ է դառնում արտահոսած մի քանի փաստաթղթերից (1,2

Untitled-design-21.png (544 KB)

Այս ռեսուրսում պարբերաբար հրապարակվում են ՀՀ իշխանություններին թիրախավորող հոդվածներ։ Օրինակ՝ արտահոսած ֆայլերում առկա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի մասին աստղագուշակի վերլուծության տեքստը, որը 2026 թվականի մայիսին հրապարակվել է կայքում։ 

Արտահոսած ֆայլերից մեկը բացահայտում է, թե ամսական կտրվածքով որքան և ինչ ձևաչափում հոդված պետք է հրապարակվի կայքում։ 

Արտապատկերումը՝ արտահոսած փաստաթղթից:

Գործակալությունը մշակել է նաև Հայաստանը թիրախավորող «Ինքնալրացվող գիտելիքների բազա-Հայաստան» նախագիծը, որի նպատակը Wikipedia-ում ավելի քան 50 հազար կլոն կայքերի ստեղծումն է։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1255 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին