Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար

16/05/2026 schedule10:22

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Իր պետականությունը դժվարությամբ վերականգնած երկիրը, չնայած ծայրահեղ սուղ պայմաններին, իր առաջին իրավական ակտերից մեկով հիմնադրեց համալսարան։ Սրանում ամփոփված է այն բանաձևը, որով Հայաստանը կանգուն է մինչ օրս. պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը։

Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. այն ամենամյա հիշեցում է այն մասին, որ լուսավոր միտքը մեր պետության բովանդակաստեղծ և կազմարար միավորն է։ Ժառանգելով այդ մտադրությունը և նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր ևս որդեգրել է կրթության միջոցով սեփական քաղաքացիների հզորացման հետևողական քաղաքականությունը՝ համոզված լինելով, որ կիրթ և կարողունակ քաղաքացին հզորացնում է պետությունը և նպաստում վերջինիս առջև դրված առաջնահերթ նպատակների իրականացմանը։

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման ճանապարհին արդեն իսկ շատ բան է արվել, և այդ փոփոխությունները ոչ թե մակերեսային են, այլ համակարգային։ Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որը հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ մեկ շրջանակի մեջ է միավորել ակադեմիական և գիտահետազոտական համակարգերի կառավարումը։

Ընթացիկ բարեփոխումները մեզ մոտեցնում են նաև ավելի ներառական և ավելի հասանելի կրթական համակարգի, որտեղ շնորհիվ նոր կրթաթոշակային քաղաքականության բավարար առաջադիմությամբ ուսանողը միջոցների բացակայության պատճառով դուրս չի մնա կրթական գործընթացից։

Վերջիվերջո, այս փոփոխությունները բերում են սովորողներին ավելի ճկուն կրթական համակարգ՝ թույլ տալով հարստացնել իրենց կրթական ուղին Հայաստանի ներսում և դրանից դուրս ակադեմիական շարժունության, կրեդիտների կուտակման և միկրոորակավորումների ձեռքբերման գործուն մեխանիզմներով։

Բարձրագույն կրթության բովանդակությանը զուգահեռ փոխվում է նաև բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրը՝ ի դեմս «Ակադեմիական քաղաք» նախագծի, որն արդեն առաջին փուլում՝ 2030 թվականին, հնարավորություն կընձեռի ուսանողներին սովորելու առաջատար սարքավորումներով վերազինված ընդարձակ տեխնոլոգիական կլաստերում և օգտվելու տարածքում տեղակայված ակադեմիական և մշակութային ենթակառուցվածքներից, մինչև 3600 ուսանողի հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններից։

Ներկայիս ուսանողների մի մասը կհասցնի սովորել այդ միջավայրում, իսկ լավագույնները կդասավանդեն և հետազոտություններ կիրականացնեն այնտեղ։

Պետական աջակցությամբ ստեղծվել և գործունեություն են ծավալում 13 երիտասարդական կենտրոններ, մինչև 2026 թվականի տարեվերջ կվերազինվեն և կվերագործարկվեն ևս 6 երիտասարդական կենտրոններ, որոնց առաքելությունն է դառնալ ոչ ֆորմալ կրթության, գաղափարների իրագործման, համայնքային զարգացման և ստեղծագործ մտքի խթանման կարևոր հարթակներ:

Որակյալ ենթակառուցվածքների, առաջատար կրթական ծրագրերի, միջազգային համատեղ լաբորատորիաների, երիտասարդական միջավայրերի ստեղծումն այն կայուն հիմքն է, որն ուսանողին ու երիտասարդին մղում է ապրելու և արարելու Հայաստանի Հանրապետությունում՝ զգալով պետությունը որպես հենարան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
834 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին