Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ նշելով, որ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է:

Այսպիսով՝ դատավորը մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում:

Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ որոշումը միանշանակ բողոքարկելու են. ըստ պաշտպանի՝ ամեն ինչ նախապես որոշված էր, եւ երեկվա նիստը ձեւական բնույթ էր կրում: Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է նաեւ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնդելուց հետո էլ դատավորը դա չի ընդունելու, բայց դա չի նշանակում, որ կոնկրետ իրավիճակից ելնելով՝ նման միջնորդություն չեմ ներկայացնի, հաջորդ նիստին իմ դիրքորոշումը կհայտնեմ, նորից եմ ասում՝ ինձ համար պատահականություն չէ, որ գործը հենց այս դատավորն է քննում»:

Հարցին՝ այն, որ Գագիկ Խաչատրյանի որդիները, եղբորորդին հետախուզվում են, հիմք չէ՞՝ համարելու, որ Գագիկ Խաչատրյանի կողմից եւս կա թաքնվելու հավանականություն, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Միանշանական ոչ. երբ նախաքննական մարմինները նման հանգամանք են դատարաններում բարձրաձայնում, դատավորները թույլ չեն տալիս, որ նույնիսկ մենք հակադարձենք, հենց իրենք են ասում՝ արդյո՞ք դուք գտնում եք, որ օրենսդրորեն իրավունք ունեք  այլ անձի վարքագիծը դիտարկել կոնկրետ անձի հնարավոր վարքագիծ»:

Խաչատրյանի կալանավորման հիմնավորվածության հարցը քննելու համար դատարանը երեկ նախնական նիստ էր հրավիրել, որին Խաչատրյանը չէր մասնակցում առողջական վիճակի պատճառով: Նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել էր, որ առկա է ռիսկ, որ ազատության մեջ մնալով՝ Խաչատրյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից կամ կխոչընդոտի գործի քննությանը: Պաշտպանական կողմը, սակայն, առարկել էր՝ ասելով, որ նման պնդում անելու որեւէ հիմք չկա. ըստ պաշտպանի՝ նա կա՛մ պետք է ազատ արձակվեր, կա՛մ նրա նկատմամբ ընտրվեր այլ խափանման միջոց, առնվազն՝ գրավի տեսքով:

Գագիկ Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոս ամսից: Նրա եւ նրա եղբոր որդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվեց նախորդ ամիս, եւ գործն ուղարկվեց դատարան: Կարեն Խաչատրյանը եւս կալանավորված է: Նախքան բուն դատաքննությանը անցնելը դատավոր Արթուր Մկրտչյանը պետք է քննի նաեւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը:

Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար: Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2245 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ