Երևան
12 °C
«Հայկական ժամանակ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարությունը որոշել է վաճառել պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող Դիլիջանի այսպես կոչված ուսումնական կենտրոնը:
«Խոսքը այն տխրահռչակ ու գերճոխ կառույցի մասին է, որը մեր պետբյուջեի միջոցներով կառուցվեց Պարզ լիճ տանող ճանապարհի մի գեղատեսիլ հատվածում:
«Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված այդ խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, եւ դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր: Բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ այդ օբյեկտի շինարարության, ներքին հարդարման, կոմունիկացիաների, սպասքի եւ այլնի համար ՊԵԿ-ը աստղաբաշխական գումարներ է ծախսում եւ ձեռք է բերում հնարավորինս ամենաճոխ նյութերն ու սարքավորումները:
Ձեռք էին բերվում գերթանկարժեք բրենդային մոխրամաններ, օճառամաններ, սպասք, սիգարներ կտրելու սարքեր, սանտեխնիկա, վարագույրներ, կահույք եւ այլն:
Թե վերջնական հաշվարկներով որքան գումար ծախսեց բյուջեն այդ օբյեկտի վրա, այդպես էլ անհայտ մնաց: Բայց հատկապես այս տարվա ապրիլյան պատերազմից հետո, երբ հասարակական բողոքի ալիք բարձրացավ բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման եւ բանակի թերզինվածության առթիվ, արդեն գրեթե պատրաստ օբյեկտի շինարարության ֆինանսավորումը ըստ էության դադարեցվեց:
Ըստ որոշ հաշվարկների, օբյեկտի շինարարությունը ավարտելու համար կպահանջվի մոտ 2 միլիոն դոլար: Մեր տեղեկություններով, կառավարությունը մտադիր է այն վաճառել 42 միլիոն դոլարով: Ըստ լուրերի՝ այդ օբյեկտը գնելու առաջարկ է արվել գործարար Ռուբեն Վարդանյանին, սակայն նա հրաժարվել է: Կառավարության կուլիսներում կես կատակ- կես լուրջ ասում են, որ եթե գնորդ չգտնվի, «ուսումնական կենտրոնը» պետք է «կամավոր-պարտադիր» պայմանով վաճառվի դրա կառուցման գաղափարի հեղինակին` Գագիկ Խաչատրյանին»,- մասնավորապես, գրում է թերթը:
Նկարում Գագիկ Խաչատրյանի որդիների ԱՄՆ-ի առանձնատունն է, որը նրանք գնել են 11 միլիոն դոլարով: Ծայրահեղ դեպքում, Խաչատրյանը կարող է վաճառքի հանել այս տունը՝ ՊԵԿ-ի Դիլիջանի կենտրոնը գնելու համար:

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT