«Կալանավորման հիմքեր առկա չեն». պաշտպանը միջնորդեց ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ նրա պաշտպանները միջնորդեցին մեղադրանքի կողմից պահանջել եւ ծանոթացման համար իրենց տրամադրել Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ նախաքննության փուլում գտնվող քրեական գործում առկա ապացույցները, որոնք ձեռք են բերվել մինչ նախաքննության ավարտ հայտարարելը:  

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր 2019 թվականի փետրվար ամսին, իսկ ավելի քան մեկ տարի անց՝ 2020 թվականի հուլիս ամսին, նրա եւ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվեց, այն անջատվեց եւ ուղարկվեց դատարան:

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ՝ պնդելով, որ մեղադրանքի կողմը իրենց զրկել է գործի ամբողջ նյութերին ծանոթանալու, պաշտպանական իրավունքը ամբողջովին իրացնելու հնարավորությունից, չի տրամադրվել գործի բոլոր նյութերը, աուդիո եւ վիդեո ֆայլերը. «Կամայականորեն առանձնացրել են միայն 37 հատոր նյութեր, որոնք, մեր համոզմամբ, հիմնականում մեղադրող բնույթ ունեն, իսկ արդարացնող բնույթ ունեցող նյութերը չեն ընդգրվել այս քրեական գործում»:

Երեմ Սարգսյանը հարց հնչեցրեց, թե որտեղի՞ց իրենք ունենան այն երաշխիքը, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործում առկա չեն այնպիսի ապացույցներ, որոնց՝ այս գործում ներառվելու դեպքում դատարանն այլ որոշում կկայացներ: Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը դատավոր Արթուր Մկրտչյանին է մակագրվել օգոստոսի 17-ին, ուստի նա չէր 9 օրում ծանոթանալ 10 հազար թերթից ավելի նյութերին, եւ ըստ նրա՝ այդ պարագայում չի էլ կարող օբյեկտիվ քննություն կատարել եւ որոշել հիմնավոր կասկածի եւ կալանավորման հիմքերի առկայության հարցը. «Սահմանադրությունն ասում է, որ անձը պետք է բավարար ժամանակ  եւ հնարավորություն ունենա պաշտպանությունը նախապատրաստվելու, ապա՝ դա իրականացնելու համար, սակայն մենք զրկված ենք անգամ պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից, մենք զրկված ենք արդար դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից»։

Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն առնչություն չունի այսօր հրավիրված նիստում քննարկման ենթակա հարցի հետ. «Դրա համար կա ապացույցների հետազոտման կարգ, եւ պաշտպանների մտահոգությունը փարատելու համար կարելի է սահմանել այնպիսի կարգ, որ նախ հետազոտվեն ապացույցները, ԱԱԾ-ից տրամադրվեն այդ փաստաթղթերը, նոր կատարվեն հարցաքննությունները»,- ասաց նա: Անդրադառնալով պաշտպանի պնդմանը, թե իրենք չեն հասցրել լիարժեք ծանոթանալ գործի նյութերին՝ դատախազը դարձյալ պնդեց, որ 15-օրյա ժամկետը բավարար էր դրա համար, սակայն այսօրվա դրությամբ նախաքննության ավարտից անցել է արդեն 1 ամիս 5 օր, եւ ըստ նրա՝ եթե այս ընթացքում էլ պաշտպանները չեն հասցրել ծանոթանալ եւ ինչպես իրենք են պնդում, անպատրաստ են եկել, դա միայն իրենց խնդիրն է:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ այն ժամանակավրեպ է եւ կարող է ներկայացվել հետագայում՝ դատաքննության փուլում:

Այնուհետեւ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել եւ նրա նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ առնվազն գրավի տեսքով:

Սարգսյանը նախ հիշեցրեց, որ երբ ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել Գագիկ Խաչատրյանին, որպես խափանման միջոց էր ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, ինչից հետո շուրջ 5 ամիս ազատության մեջ գտնվելով՝ Խաչատրյանը որեւէ անգամ չթաքնվեց կամ չխոչընդոտեց: Ըստ պաշտպանի՝ այժմ ոչ մի փաստական տվյալ չի կարող հիմնավորել դատախազի այդ պնդումը: Նշենք, որ դատախազն այսօր հայտարարեց, որ ազատության մեջ մնալով՝ Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը, ուստի նրա գնահատմամբ՝ կալանավորումը փոխելու հիմք չկա. «5 ամիս ստորագրություն էր ընտրված, պատշաճ վարքագիծը ապահովվում էր, ի՞նչ փոխվեց, հիմա պիտի դատարանին առնվազն ներկայացվի, որ ինչ-որ բան արեց, խոչընդոտեց, այլապես կարող ենք անձին անսահամանափակ պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ նախաքննության ընթացքում դատարանները հաստատված են համարել միայն խոչընդոտելու ռիսկը, ընդ որում՝ տվյալ փուլում, իսկ թաքնվելու ռիսկի առկայությունը չի հաստատվել: Սարգսյանն ընդգեց, որ ըստ Եվրոպական դատարանի՝ երբ ապացույցներ հավաքելու գործընթացը ավարտվում է, եւ նախաքննությոան ավարտ է հայտարարվում, խոչընդոտելու կամ թաքնվելու վտանգը նվազում է, մինչդեռ դատախազը հակառակ պնդումն է անում:

Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ կալանավորման հիմքերն ընդհանրապես առկա չեն, իսկ թաքնվելու մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ Գագիկ Խաչատրյանը Գերմանիայից մեկ զանգով վերադարձել է Հայաստան, ամեն անգամ հարցաքննությանը պատշաճ ներկայացել, իսկ ձերբակալման ժամկետի ավարտից հետո, երբ դեռ կալանավորման միջնորդությունը դեռ քննության փուլում էր, դարձյալ չէր թաքնվել, այլ զբաղվել էր իր բուժմամբ. «Ոչ միայն կալանավորման հիմքերի, հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ նաեւ անձի առողջական վիճակն է պարտադրում, որ նա ազատ արձակվի, որպեսզի համարժեք բուժում եւ խնամք ստանա եւ այս գործի քննությունը արդյունավետ իրականացվի»,- ասաց Սարգսյանը:

Թեեւ աշխատանքային ժամն ավարտվել է, սակայն դատական նիստը դեռ շարունակվում է. այժմ մեղադրող դատախազն է ներկայացնում իր առարկությունները՝ պաշտպանների պնդումների դեմ:

Նշենք, որ վաղը՝ օգոստոսի 27-ին, լրանալու է Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու առավելագույն՝ 1 տարվա ժամկետը, եւ եթե դատարանը մինչ այդ խափանման միջոցի վերաբերյալ որոշում չկայացնի, ապա նա պետք է ազատ արձակվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1990 դիտում

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին

Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ

Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը

Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ

2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան

Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան

Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան

2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է

Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր

Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան

Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ

Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի

Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ

Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Անհամբեր սպասում եմ մեր երկրների գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության և օրենքի գերակայության հնարավորություն

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը

Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել

Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան

Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի

Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան