Երևան
12 °C
Հումորը Շիրակի մարզի զբոսաշրջային լրջագույն գրավչությունն է եղել: Թերևս միայն սա էր, որ հնարավոր եղավ զբոսաշրջության համար այս ծանրագույն օրերին պահել անխախտ:
«Արի Շիրակ», «Պաչեմգը», «Տիպդ կտրի» կամ թե կուզեք «Գուկա՞ս Գյումրի». այս և այլ հումորային գրառումներով դիմակները Գյումրիում ծնվեցին ոչ թե հումորային երեկոյի կամ հաճելի իրավիճակի թելադրանքով, այլ ուղիղ հակառակը՝ արտակարգ դրության պայմաններում և ճգնաժամային օրերին:
Այս դիմակ-կոչերով Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը (ՇՏԶՀ) Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ միացավ Կրիր դիմակ, փրկիր կյանքեր համընդհանուր կոչին:

Երբ երկրում առաջին անգամ հայտարարվել էր արտակարգ դրության մասին, ՇՏԶՀ կենտրոնը լուրջ անհանգստություն չի ունեցել: Ծրագերի քննարկումները շարունակել են՝ մտածելով, որ Հայաստանը չի հայտնվի դժվարին կացության մեջ:
Հապաղումը, սակայն, իր հետ աստիճանաբար բերեց բացասական երանգներ: «Չէինք սպասում, որ ամեն ինչ ոլորտի համար այսքան սարսափելի կլինի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը:
2019 թվականին Շիրակի մարզում և Գյումրիում արձանագրված տուրիստական բումից հետո 2020-ը սառը ցնցուղ էր: «Շատ վատ հեղաշրջում»,- ձևակերպում է Նաիրա Գրիգորյանը:

Այնինչ, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը լրջագույն ուսումնասիրություններ էր կատարել, բազմաթիվ ծրագրեր մշակել՝ նոր զբոսաշրջային տարում էլ ավելի նոր ձեռքբերումներ ունենալու իրական ակնկալիքով:
«Տարեվերջին լավ էինք պատրաստվել, հիմա արդեն մի տեսակ ասում ենք ցավոք, իսկ ժամանակին շատ էինք ոգևորված, որ մարդիկ հյուրանոց էին կառուցում, իրենց ունեցածն ընդլայնում էին, եթե ռեստորան ունեին, տարածքն էին մեծացնում, քանի որ 2019-ին չէր հերիքում ունեցածը: Շատ հետքրքիր գաղափարներ կային:
Տարբեր միրջազգային ծրագրեր ունեինք, որ պետք է իրականացնեինք:
Գաղափարներ շատ-շատ կային, արդեն փետրվարին աշխատանքները սկսել էինք, 10 հոգանոց խումբ էր ձևավորվել, փառատոններ էինք անցկացնելու, Շիրակի ձմեռով սկսվելու էր, ավարտվելու էր պարնրի փառատոնով:
Կային գարեջրի փառատոն, գյուղական բնակավայրերում ունեինք բացահայտման ծրագիր և շատ նման գաղափարներ»:

Լոռիում իրականացվելիք մեծ միջոցառումից ևս Շիրակն իր օգուտն էր ունենալու: Ըստ Նաիրա Գրիգորյանի, բնությամբ հարուստ մեր հարևանն աչքի չի ընկնում ոչ գիշերակացի, ոչ սպասարկման ու սննդի մատուցման ծառայություններով:
Լոռի այցելող հյուրերի գիշերակացը պլանավորված էր Գյումրու հյուրանոց-հյուրատներում, իսկ Գյումրիից Լոռի իրենց ճաշացանկով և ամենատարբեր առաջարկներով նախնական պայմանավորվածությամբ մեկնելու էին Գյումրու ռեստորաններից շատերը:
Ըստ Գրիգորյանի, այսօր արդեն հստակ կարելի է ասել, որ համավարակից ամենախորքային տուժած ճյուղը զբոսաշրջությունն է: Օդային հաղորդակցությունն արգելվեց, արտերկրից զբոսաշրջիկներ չեկան, իսկ մարզի ներսում, գաղտնիք չէ, ներքին տուրիզմը դեռ կաղում է:
Զբոսաշրջիկների բացակայությունն ամենավատ հետևանքն ունեցավ ինչպես սկսնակ գործարարների, այնպես էլ արդեն որոշակի հաջողություններ ունեցողների վրա:
Տևական ժամանակ հյուրատները դատարկ են, հյուրանոցների մասին այս պարագայում, խոսելն ավելորդ է: Գյումրիում նոր հյուրատներ բացած, այդ նպատակով տարածքներ գնած կամ ունեցած բիզնեսն ընդլայնելու համար ներդրումներ կատարած գործարարներն այսօր փաստի առաջ են կանգնել:
Սպասելիք չկա նաև օգոստոսի համար: 2020 թվականը համարվում է զբոսաշրջային և ֆինանսական կորած տարի:
Քանի հյուրատուն, ռեստորան կամ սպասարկման կետ է փակվել: «Կան, բայց թիվ չենք հրապարակում: Չենք ուզում այդ հրապարակային տվյալով ընկճվածություն առաջացնել մյուսների մոտ: Քանի որ ես հույս ունեմ, որ ամբողջությամբ չեն փակվել, այլ վերաբացվելու ակնկալիքով ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը: Պարբերաբար հյուրատների տերերի հետ կապի մեջ ենք, նույնիսկ 2-3 անգամ փոքրաթիվ խմբերի հետ եղավ հանդիպում, հասկանալու համար, թե ինչ է պետք անել, այս վիճակից նրանց դուրս բերելու համար: Շատ տարածքներ էին գնել ձեռնարկատերերը Գյումրիում այն հույսով, որ 2020 թվականը բավական լավ տարի է լինելու, բայց շինարարություն այդպես էլ չսկսեցին: Հիմա շատ հիասթափված են, ով ինչ սկսել էր դադարեցրել է այս պահին, և դա շատ վատ է: Հուսանք, որ 2021-ին գոնե 2019 թվականի 50 տոկոսը ետ է գալու»,- ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց Նաիրա Գրիգորյանը:
Միաժաման պետք է նշել, որ միջազգային մի քանի կազմակերպությունների ծրագրեր այս պահին ընթացքի մեջ են:
IDeA հիմնադրամը Գյումրու Բարեկամության այգին է վերականգնում, ծրագրեր ունի նաև Համաշխարհային բանկը: Կումյարի պատմական միջուկում հետաքրքրիր լուծումներվ Փարիզ հյուրանոցն է վերականգնվում: Բացվել է տեսակով եզակի «Չեչիլ » բացօթյա ռեստորանը:
Շիրակի մարզում այս պահին խոսել ներքին տուրիզմի օգուտի մասին, անիրատեսական է համարվում: Մարզում, ըստ պատասխանատուի, շատ չեն պատմամշակութային կոթողները, եղածներն էլ լուրջ անհարմարություններ ունեն ենթակառուցվածքներից սկսած մինչև հանգստի կամ նստել, սնվելու տարածքների բացակայություն:
«Մենք չունենք հարուստ բնություն: Ճիշտ է եկեղեցին կան, սակայն տարածքում հարմար վայրեր, որտեղ մարդը կարողանա նստել, հանգստանալ, մի կտոր հաց ուտել, չկան:
Երբ օրինակ գնում ենք Լոռի, տեսնում ենք ամեն ծառի տակ մարդիկ են նստած, բնության գրկում հանգստանում են, իսկ Շիրակում ոչ մի շարժ չկա, այլ պայման էլ հիմնականում չկա: Հետո էլ մարդիկ վախենում են քաղաքային կենցաղից, շատ մարդկանց հետ շփվելուց»,- ասում է Գրիգորյանը:
Այս պահին կենտրոնը հետաքրքիր գործունեություն է ծավալում: Բացահայտում է Շիրակի մարզի մինչ այս պահը անհայտ մնացած համայնքների ներուժն ու գաղտնիքները: Լուսանկարներ, տեսահոլովակներ հրապարակում: Դրանք կարելի է գտնել հենց կենտրոնի էջում:
Արդեն հայտնի զբոսաշրջային վայրերը ևս չեն մոռանում: Բոլորին հրավիրում են Արփի լճի ալպիական մարգագետիններ, Գառնառիճի Ծղոտե տուն, Մեծ Սարիար, Մարմաշենի վանական համալիր, Հառիճ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT