Երևան
12 °C
Ազգային ժողովում այժմ ընթանում է հանդիպում բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների, նրանց ծնողների եւ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ։
Քննարկումը տեղի է ունենում «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով (շարժումը ստեղծվել է օրերս, նրանք բողոքում են ընդունելության նոր կարգից):
Ինչպես ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, հանդիպմանը քննարկվելու են «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների կողմից ներկայացվելիք առաջարկները եւ հետագա հնարավոր քայլերը։

«Այս հարցը պետք է ունենա օբյեկտիվ, արդար եւ պահանջատեր դիմորդների համար ընդունելի լուծում, քանի որ հենց այս տարի թագավարակով պայմանավորված, ինչպես նաև նախարարության կայացրած` բազմակողմանի չհաշվարկված որոշումների արդյունքում տուժել են հենց այս երեխաները, այդ իսկ պատճառով լիազոր մարմնի կողմից կայացվելիք հետագա որոշումները պետք է բխեն հենց այս դիմորդների շահերից եւ հօգուտ նրանց՝ հաշվի առնելով մի քանի պարզ սխալ, որ արվել է նախարարության կողմից։ Գիտելիքը երբեք չպետք է ստորադասել»,- գրել է Կոստանյանը։
Նշենք նաեւ, որ «Պահանջատեր դիմորդ» երիտասարդական շարժման փաստաբանական թիմն այսօր պատրաստվում է 2 հայցադիմում ներկայացնել դատարան։ Փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 1-ին հայցադիմումով ՀՀ վարչական դատարանի առջեւ բարձրացվում է ընդունելիության կարգի անվավերության հարցը (դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտը՝ ընդունելության քննությունների կարգը հաստատելու մասին որոշումը գերադասվել է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին: Մասնավորապես Կրթության մասին օրենքին, որում փոփոխությունները կատարվել են որոշումն ընդունելուց հետո):
2-րդ հայցով պահանջ է դրված անհատական մակարդակում, լիազորագիր տված բոլոր դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր:
Նա նաեւ շարժման մասնակիցներին ժամը 13:30-ին հրավիրել է ՀՀ վարչական դատարանի բակ՝ հայցը մուտքագրելուց հետո մանրամասները քննարկելու համար։
«Սիրելի՛ դիմորդներ, ձեր պայքարն անկասելի է, ձեր հաղթանակը՝ անխուսափելի, դուք հաղթող եք, դուք արդեն հաղթել եք»,- գրել է Կոչուբաեւը։
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ շարունակվում են անցկացվել բողոքներ՝ ընդունելության նոր կարգի հետ կապված, որով գերակա է առաջին հայտը, եւ մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհ՝ հավաքելով համեմատաբար բարձր միավորներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT