Երևան
12 °C
Բուհ չընդունված դիմորդները, որոնք դժգոհ են ընդունելության նոր կարգից, շարունակում են իրենց պայքարը։ Նրանք այսօր նորից հավաքվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առաջ։
Մասնակիցները ցանկանում էին Աստվածաշունչ եւ խաչ նվիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Դրանք փոխանցելու համար վերցրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ նախարարը նվերն ընդունում է եւ որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է:
Նա հավելյալ պարզաբանումներ չի ներկայացրել՝ արդյոք Հարությունյանն այժմ հետեւո՞ւմ է ակցիային, փոխզիջումներ կլինե՞ն, թե՞ ոչ, միայն նշել է՝ երեկ այդ մասին նախարարը խոսել է Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված հարցազրույցի ժամանակ։
Ցույցի մասնակիցներից մեկը խնդրել է, որ փոխանցեն նաեւ իր խոսքերը․ հույս ունի, որ նվերը ստանալուց հետո նախարարն ավելի ազգանվեր գործ կիրականացնի, ավելի մոտիկ կկանգնի եկեղեցուն, ԿԳՄՍՆ-ի մեղքն էլ չի բարդի դիմորդների վրա։
Նշենք, որ այսօր բողոքողների թիվն ավելի քիչ էր․ եկել էին՝ միայն նվերը փոխանցելու, այսօր այլ գործողություն չի նախատեսվում։
Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախարարի երեկվա հարցազրույցին՝ նշելով, որ իրենց պայքարը քաղաքական չէ։
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Հարությունյանն ընդգծել էր, թե բողոքներն արդեն քաղաքական երանգ են ստանում, որովհետեւ այնտեղ ներգրավված եւ կազմակերպող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է։
Նշենք, որ երեկ ԿԳՄՍ նախարարությունը տարածել էր հայտարարություն, որ կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, ստորագրել են նախարարին ուղղված դիմումների տակ։ Կան նաեւ կրկնակի ստորագրություններ: Առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած եւ բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը, ըստ ԿԳՄՍՆ-ի, 88 Է։
«88-ից լրացուցիչ փուլին մասնակցել է 64-ը, նրանցից 63-ն ընդունվել է: 88-ից 20-ը չի դիմել լրացուցիչ փուլին, 1 դիմորդ չի ընդունվել, գերազանց միավոր ստացած 6 դիմորդի հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ շարունակվում են անցկացվել բողոքներ՝ ընդունելության նոր կարգի հետ կապված, որով գերակա է առաջին հայտը, եւ մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհ՝ հավաքելով համեմատաբար բարձր միավորներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT