«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ բողոքի ակցիան շարունակվում է

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին, եւս մեկ ծնողի եւ «Հաղթանակած» շարժման համահիմնադիր Հովհաննես Հարությունյանին, որը եւս միացել է չընդունված մի շարք դիմորդների պայքարին, բերման էին ենթարկել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով։ Ցույցի մասնակիցները փակել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի հարակից փողոցների հատման կետը՝ նստացույց իրականացնելով։

«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակիցները (շարժումը ստեղծվել է օրերս, նրանք բողոքում են ընդունելության նոր կարգից) թեեւ սկզբում որոշել էին, որ այսօր այլեւս ոչ մի ակցիա չեն իրականացնելու, քանի որ չեն ցանկանում, որ դիմորդներն այդքան ժամանակ արեւի տակ գտնվեն, փոխել են իրենց մտադրությունը: Նշում են, որ դիմորդների պահանջով նրանք շարժվել են ԿԳՄՍՆ շենքի առաջ՝ այնտեղ շարունակելու իրենց ակցիան։

Մասնակից տղաները նաեւ զինվորական շապիկներ են հագել, քանի որ կարծում են՝ այդպես ավելի գեղեցիկ եւ ազդեցիկ է։ Նրանք պատ են կազմել եւ հայրենասիրական երգեր կատարել։

Վերոնշյալ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր վերջնական քննարկումներից հետո պատրաստվում են դիմել Վարչական դատարան, որպեսզի վիճարկեն ՀՀ Կառավարության ընդունած որոշման իրավաչափությունը։ Խոսքը «Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մասին է, որն ընդունվել է ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մայիսի 21-ի նիստում:

Նշենք, որ ընդունելության նոր կարգով գերակա է առաջին հայտը, եւ մրցույթն անցկացվել է՝ ըստ նշած մասնագիտությունների եւ ոչ ըստ գնահատականների, ինչի հետեւանքով էլ մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհեր: Արդեն մի քանի օր է՝ նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում։

Տպել
1365 դիտում

Հայտնի է՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ուժերից որը քանի մանդատ է ստացել. ՏԸՀ-ն ամփոփել է արդյունքները

Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնել է Բելգրադ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մարզում է անցկացրել Սերբիայում

Հայտնի են «Էլ Կլասիկոյում» թիմերի մեկնարկային կազմերը

Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը

Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են. դիտորդները անակնկալներ չեն կախատեսում

Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել նավերից մեկի վրա. բնապահպանական աղետի վտանգ կա

Հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Դադարեցվել է Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մի հատվածի առանձնատների գազամատակարարումը

ՀՀ նախագահը և Yandex-ի փոխտնօրենը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել են տեխնոլոգիաների հնարավորությունները

Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունը

Թալիբները չեն մասնակցի Աֆղանստանի հարցով 6 երկրների նախարարական հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում է անձրև

Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը

Արփունք գյուղում այրվել է պահեստավորված մեծաքանակ անասնակեր

Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի. Կարո Փայլան

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք. Ավանեսյան

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

«Մտքերի գագաթնաժողով»-ներն ավելի լավ աշխարհ ունենալու համար գաղափարներ ու լուծումներ որոնելու ճանապարհ են. Ռոջեր Գրեյսի

Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկուղում. 60 մարդ է տարհանվել

Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հրդեհ Զանգակատուն գյուղում. այրվել է մոտ 300 հա խոտածածկ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել

Կիրակի Երևանում պատվաստումների օր է. շարժական կետերը կաշխատեն մինչև երեկո

Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով․ Պապիկյան

Մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում, հիվանդանոցներն աշխատում են խիստ ծանրաբեռնված. Թորոսյան

Կորոնավիրուսի մեկօրյա վիճակագրությունն օր օրի աճում է. հաստատվել է 2354 նոր դեպք, գրանցվել՝ 38 մահ

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2 չեմպիոն ունի (տեսանյութեր)

Առողջապահության նախարարն ու տեղակալն այցելել են քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

20 հայ գերիների անհետացումների ու սպանությունների վերաբերյալ նոր գործեր են ներկայացվել ՄԻԵԴ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրություններին․ Արման Բաբաջանյան

2 զինված ադրբեջանցիներ տարել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ. ՄԻՊ

Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին

Հոլիվուդյան աստղերը տարիներ առաջ և այսօր. նրանց դեմ ժամանակն անզոր է (լուսանկարներ)

Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը

Հրդեհ Զանգակատուն գյուղում