Այս ամսվա դրությամբ Գեղարքունիքի մարզում հարկերի հավաքագրումը թերակատարվել է․ մարզպետ

24/07/2020 schedule15:05

Այս ամսվա դրությամբ Գեղարքունիքի մարզում հարկերի հավաքագրումը թերակատարվել է: Այս մասին այսօր Սեւանի ափին կազմակերպված կիսամյակային ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ հավաքագրված հարկերը կազմել են 68 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 9 տոկոսով:

Իսկ խնդիրը, մարզպետի կարծիքով, պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակով. «Քաղաքացիների մի մասը չի կարողացել արտագնա աշխատանքի մեկնել եւ ֆինանսական խնդիրներ ունի: Մյուսը՝ համայնքապետարանները, քաղաքապետարանները բնակիչներին ընդունելու, հարկերը հավաքագրելու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց, այդուհանդերձ, 2018 թվականի համեմատությամբ հարկերի հավաքագրման 1,2 տոկոս աճ ունենք»։

Սանոսյանն ընդգծեց՝ այս տարի մարզի Մարտունի քաղաքի հիվանդանոցում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք, որտեղ կարող են բուժօգնություն ստանալ նաեւ Արցախից: Վերանորոգվել է վերակենդանացման բաժանմունքը: Ամիսներ առաջ էլ այդ հիվանդանոցում կորոնավիրուսային բաժանմունք է բացվել, որտեղ ներկայումս բուժվում է 24 հիվանդ:

Նա նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում 96 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել: 6 ամսվա ընթացքում մարզում 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Մաքրվել է 50 հեկտար Սեւանի ափամերձ տարածք:

Մարզպետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում մոտ 20 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվելու, ինչը համարժեք է 15 տարվա արած աշխատանքներին: Մարզում 7 միլիարդ դրամի 11 ճանապարհ է կառուցվում, որոնցից մի քանիսը կենսական նշանակության են: Կառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 120 կիլոմետր է:

«Այս տարի մանկապարտեզների կառուցման եւ հիմնանորոգման ծրագիր կա: Հինգ մշակույթի տուն կհիմնանորոգվի եւ մեկ մշակույթի տուն կկառուցվի»,- ասաց Սանոսյանը։

Նա նաեւ հայտնեց, որ մարզի վարելահողերի գրեթե կեսն է օգտագործվում, ինչը լավ ցուցանիշ չէ, սակայն խնդիրը համատարած է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1714 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի