Չընդունված դիմորդների հարցը կքննարկվի հանդիպման ժամանակ. կմասնակցեն ԱԺ պատգամավորներ, բողոքի ցույցի մասնակիցները

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի հետ կապված դժգոհությունը կքննարկվի առաջիկա հանդիպման ժամանակ, որին կմասնակցեն Ազգային ժողովից պատգամավորներ եւ այսօր բողոքի ցույց իրականացնող մի քանի մասնակից։ ԱԺ շենքի առաջ հավաքված ցուցարարներին այս մասին հայտնել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Հիշեցնենք, որ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը բուհի ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։

Կոստանյանը լսել է ցույցի մասնակիցների բողոքն ու առաջարկությունները եւ խոստացել գործընկերների հետ խոսելուց հետո նրանց տեղեկացնել առաջիկա հանդիպման մասին, որտեղ առավել մանրամասն կքննարկեն հարցը։ Հնարավոր է, որ այդ հանդիպմանը մասնակցեն նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մասնագետներ։

Պատգամավորը խոստացել է հնարավորինս արագ կազմակերպել հանդիպումը, քանի որ վաղն ավարտվում է բուհերում թափուր տեղերի մրցույթը, որին կարող էին մասնակցել հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները։

Նա կոչ է արել հեռանալ տարածքից եւ սպասել զանգի։ Այն հարցին, թե որքան հավանական է խնդրի լուծումը, դեռեւս չի պատասխանել։

Նշենք, որ երեկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին էր ներկայացրել քաղաքացիների դիմումներից մեկը, երբ դիմորդը բուհ չի ընդունվել։

«Եթե միայն առաջնային հայտով պետք է առաջնորդվեին՝ ընդունել, թե ոչ, ինչի՞ համար է տրվել 8 հայտ ներկայացնելու հնարավորություն։ Եթե առաջին հայտով չի անցնում, ապա երկրորդ հայտն առնվազն պետք է մրցույթի մեջ մտնի։ Հիմա ստացվում է, որ, օրինակ, 8 միավոր ստացած դիմորդն ընդունվել է առաջին հայտով, իսկ մյուս դիմորդն, ով ստացել է 17 միավոր, չի անցնում ոչ մի բաժնում, որովհետև առաջին հայտին չի բավարարել»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ազգային շենքի դիմաց հավաքվելուց առաջ չընդունված դիմոդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ շենքի առաջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4934 դիտում

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը