Ժամանակն է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն անելու. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեկնաբանություններ է արել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ: Նա գրառումներ է կատարել «Ինստագրամ»-ում ու լուսանկարներ հրապարակել: Գրառումներից մեկը, որը հատկապես քննարկվում է հայ օգտատերերի շրջանում, Ադրբեջանում հեղափոխություն անելու անհրաժեշտության մասին է:

«Սա Իլհամ Ալեւն է՝ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահը: Նա իշխանությունը ժառանգել է հորից՝ Հեյդարից, ու իր կնոջը փոխնախագահ է դարձրել: Ադրբեջանն ամեն ինչ է՝ բացի դեմոկրատիայից: Մենք երբեք խաղաղություն չենք ունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ Ադրբեջանի ժողովուրդը նորմալ ղեկավարներ ու իր ճակատագիրը որոշելու հարցում խոսքի իրավունք չունի: Ժամանակն է, որ Ադրբեջանում էլ խաղաղ հեղափոխություն լինի, ինչպիսին էր 2018թ.-ին Հայաստանի Թավշյա հեղափոխությունը, որպեսզի այնտեղ խելամիտ ղեկավարներ ու հուսով ենք՝ նաեւ խաղաղություն լինի»,- գրել է նա՝ կից հրապարակելով մի լուսանկար, որի վրա գրված է. «Կանգնեցրե՛ք Ալիեւին»:

Մեկ այլ գրառմամբ Սերժ Թանկյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վագիֆ Դարգյահլիի՝ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու վերաբերյալ սպառնալիքին: Թանկյանը լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է.

«Ադրբեջանը սպառնում է պայթեցնել հայկական ատոմային էլեկտրակայանը»:

Կից գրառմամբ հեգնել է լրատվամիջոցներին, որոնք անհրաժեշտ կերպով չեն լուսաբանում նման սպառնալիքը:

«Հարցրեք լրատվամիջոցներին. «Ե՞րբ է լուսաբանման արժանի դառնում այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի մի անդամ (Ադրբեջանը) սպառնում է հրթիռակոծել իր հարեւան երկրի (Հայաստան) ատոմային էլեկտրակայանը»,- գրել է նա:

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նույնպես գրառում էր կատարել սահմանային լարվածության վերաբերյալ: Նա ներկայացրել էր ադրբեջանցիների գործողությունները եւ իր լսարանին տեղեկացրել Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառանալիքի մասին:

Տպել
1953 դիտում

Իրադրությունը Երևանում ժամը 15.30-ի դրությամբ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին