Կառավարությունը ԲԷՑ-ին թույլատրեց «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 մլն 857 հազար դոլարով պայմանագիր կնքել

09/07/2020 schedule13:05

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 մլն 857 հազար 600 դոլար արժեքով պայմանագրի կնքումը:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս Կառավարությունը հավանության է արժանացրել «Մասրիկ-1» արեւային ենթակայանի կառուցումը, իսկ արտադրված էլեկտրաէներգիան պետք է ընդունվի «Լիճք» կայանի միջոցով:

«Այս պահին «Լիճքը» ի վիճակի չէ սա իրականացնել, որովհետեւ այդ կայանը շահագործման է հանձնվել 1961 թվականին, եւ այստեղ շինարարական աշխատանքների կարիք կա: Հաշվի առնելով, որ «Մասրիկ-1»-ի ֆինանսավորումը մենք արդեն հաստատել ենք՝ շուտով կսկսվի շինարարությունը, մեր կողմից հրատապ քայլեր են պետք, որ ավարտենք «Լիճքը»,- ասաց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ «Լիճքի» շինարարությունը պետք է իրականացվի ԲԷՑ-ի միջոցների հաշվին. «Սա եւս աննախադեպ է, նախկինում բոլոր մեր ենթակայանները վերակառուցվել ու կառուցվել են վարկային միջոցների հաշվին։ Մենք գնային առաջարկներ ենք ուղարկել նման կայանների կառուցման հաջողված փորձ ունեցող կազմակերպություններին»:

Նախարարն ընդգծեց՝ միակ արձագանքը «Կասկադ Էներգո»-ի կողմից է եղել:

«Նախնական առաջարկը կազմել է 9 մլն 998 հազար 232 դոլար: Այս փուլում առաջարկում ենք թույլ տալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 մլն 857 հազար 600 դոլար արժեքով պայմանագիր կնքել»,- ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով սա նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր դերակատարում ունեցող ենթակայան է: Նա հավելեց, որ տեխնիկապես հնարավոր է 6-8 ամսում շինարարական աշխատանքները կատարել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, պայմանագրի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել, բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է դրա համար վճարել: Դրա համար պետք է սինխրոնացնենք «Մասրիկի» եւ «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որ Հայաստանը վնասներ չկրի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2528 դիտում

«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցել

Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը. ABC News

Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան

Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների. տեսանյութ

Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ․ տնօրենին տրվել է կարգադրագիր

Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են

Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում կատարվող խուզարկություններին

Աննա Հակոբյանն այցելել է Walk for Peace-ի վանականներին. տեսանյութ

Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան

Այս պահին Արմավիրի մարզում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ

Ադելիա Պետրոսյանն Իտալիայի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

Երևան-Երասխ ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զnh

Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին». տեսանյութ

Բա կուշտ մարդը հավելագրումներ կանի՞ դպրոցի, բուժհաստատության, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա․ Ղազարյան

Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին․ լուսանկարներ, տեսանյութ

Նոր առաջարկ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր․ Ավինյան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում

Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան

Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ

ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հրդեհ է բռնկվել

Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ

Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև

Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ

Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին

Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ

«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան

Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ զրույց են ունեցել․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․ տեսանյութ

Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է․ Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է