Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան

20/02/2026 schedule11:48

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ամփոփել է իր՝ Հունաստան կատարած պետական այցը։ 

Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահն ընդգծել է, որ այցի շրջանակներում հույն գործընկերների հետ ունեցած հանդիպումներում քննարկումները հիմնականում միտված են եղել աշխարհում ընթացող գործընթացներին և դրանց լուծումներին, հայտնում է Արմենպրեսը։

«Իսկ այդ լուծումների բանաձևը մեկն է՝ խաղաղությունը։ Երբ մենք պատմական զուգահեռներ ենք անցկացնում Հայաստանի և Հունաստանի միջև, տեսնում ենք, որ շատ նման ենք իրար։ Հետաքրքիր է, որ իրենք էլ, ի վերջո, լուծումների առումով եկել են այն եզրակացության, որ լուծումը մեկն է՝ հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- նշել է ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հունաստանի ներկայիս տնտեսական ցուցանիշները եվրոպական միջին ցուցանիշներից բարձր են։ Նրա խոսքով՝ որևէ երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են քաղաքական պայմաններ՝ առաջին հերթին խաղաղություն, հետո ցածր հարկեր, որպեսզի բիզնեսը կարողանա զարգանալ, ինչպես նաև կանխատեսելիություն։

«Սրան ձգտում ենք նաև մենք։ Հունաստանի առավելությունը մեր նկատմամբ այն է, որ իրենք կանխատեսելիության գործոնը ունեն, գիտեն, որ ԵՄ-ում են, գիտեն, որ կարող են ակնկալել եվրոպական ներդրումներ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ կարճ ժամանակ է անցել այն ճգնաժամային վիճակից, որից Հունաստանը կարողացավ դուրս գալ՝ լուծելով իր առաջ ծառացած խնդիրները։

Նախագահի խոսքով՝ Հունաստանի օրինակը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար։ «Մենք պետք է ապավինենք մեր ուժերին, մեր կարողություններին ու հնարավորություններին։ Շատ կարևոր է, որ մենք իրականությունից չկտրվենք։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ նոր է սկսվում ( ես նկատի ունեմ խաղաղության գործընթացը)։ Եվ մենք անելիք ունենք, որպեսզի հարմարվենք խաղաղության պայմաններում ապրելուն»,- ասել է ՀՀ նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
226 դիտում

Չեղարկված և ուշացած թռիչքներ, 8-9 բալանոց խցանումներ. Մոսկվայում կրկին անոմալ առատ ձյուն է տեղում

Կամրջի վրա հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենայում

Եթե այդքան իդեալական է իրենց գովերգած երկիրը, ինչո՞ւ չեն ապրում այնտեղ, ինչո՞ւ են փորձում փրկիչ ձևանալ. Քլոյան

Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից

«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցել

Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը. ABC News

Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան

Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների. տեսանյութ

Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ․ տնօրենին տրվել է կարգադրագիր

Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են

Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում կատարվող խուզարկություններին

Աննա Հակոբյանն այցելել է Walk for Peace-ի վանականներին. տեսանյութ

Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան

Այս պահին Արմավիրի մարզում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ

Ադելիա Պետրոսյանն Իտալիայի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

Երևան-Երասխ ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զnh

Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին». տեսանյութ

Բա կուշտ մարդը հավելագրումներ կանի՞ դպրոցի, բուժհաստատության, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա․ Ղազարյան

Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին․ լուսանկարներ, տեսանյութ

Նոր առաջարկ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր․ Ավինյան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում

Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան

Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ

ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում․ հրդեհ է բռնկվել

Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ

Ձեռքսեղմում «խաղաղություն» բառի ֆոնին. այն, ինչ թվաց պարզ զուգադիպություն, խոր խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև

Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ

Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին

Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ

Խաղաղության խորհրդի նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան