Երևան
12 °C
ՀՀ կրթության տեսչական մարմնից հայտնում են, որ դիմումատուն Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացրել է տեղեկատվություն՝ սովորողի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ։
«Դիմումատուն նշել է, որ իր որդին դասերի ընթացքում երբեմն վատ է զգում և դուրս է գալիս դասասենյակից, սակայն բացակայած օրերին նշանակվում են ցածր գնահատականներ կամ գնահատականներ են նշանակվում առանց դաս պատասխանելու։
Դիմումում բարձրացվել են նաև հետևյալ հարցերը՝
Վարույթի ընթացքում որպես փորձագետ ներգրավվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանը։
Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են՝
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սովորողի ամփոփիչ և գործնական գրավոր աշխատանքների գնահատականները համընկնում են էլեկտրոնային մատյանում գրանցված տվյալների հետ։ Մաթեմատիկայի ուսուցչի պարզաբանմամբ՝ «Հանրահաշիվ» առարկայից մեկ գնահատականի փոփոխությունը պայմանավորված է եղել նույն անունով երկու սովորողների առկայությամբ և կատարվել է սահմանված ժամկետում։ «Հասարակագիտություն» առարկայի մասով գնահատականի փոփոխություն չի արձանագրվել, իսկ բացակայությունը փոխարինվել է գնահատականով՝ գործող կարգին համապատասխան։ Տնային աշխատանքների և ուսուցման կազմակերպման հարցը դպրոցի տնօրենությունը պարզաբանել է, որ «Իմ դպրոց» հարթակում տնային հանձնարարությունների տեղադրումը պարտադիր չէ։
Պարտադիր է էլեկտրոնային մատյանի լրացումը emis.am կայքի «Էլեկտրոնային օրագիր» բաժնում, որտեղ արտացոլվում են դասի թեմաները, տնային հանձնարարությունները, գնահատականները և բացակայությունները։ Ուսուցիչները ներկայացրել են, որ կիրառվում են քարտային և թեմատիկ մեթոդներ, տրամադրվում են գրավոր առաջադրանքներ, իրականացվում են փոխադարձ դասալսումներ և վերահսկողություն մեթոդական միավորումների շրջանակում։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է։ Սովորողների շրջանում իրականացված հարցաթերթիկների կիրառման արդյունքներով՝
Սովորողների ճնշված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն արձանագրվել։ Վարույթի ընթացքում հաստատվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է, ինչի հետևանքով չեն իրականացվում հոգեբանի պաշտոնին վերապահված գործառույթները։
Վերոնշյալը հակասում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի պահանջներին մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և պաշտոնային պարտականությունների մասով։ Միաժամանակ վարույթի ընթացքում սովորողի գնահատման գործընթացում իրավական նորմերի խախտումներ չեն արձանագրվել։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածով և 54-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուսումնական հաստատությանը, ի դեմս տնօրենի, տրվել է կարգադրագիր՝ կազմակերպել աշխատանք սովորողի և նրա ծնողի հետ՝ սովորողի կրթական առաջընթացին աջակցելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով, կազմակերպել ծնողական ժողով՝ պարզելու կիրառվող ուսուցման մեթոդների վերաբերյալ ծնողների դիրքորոշումները և ապահովելու արդյունավետ հաղորդակցություն, ապահովել դպրոցում հոգեբանի հաստիքի համալրումը՝ ուսուցման գործընթացում սովորողներին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT