Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են օղու եւ գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։
Ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Կառավարության N 1363-Ա որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, եւ ստեղծվել է 255 նոր աշխատատեղ:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 255 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ 250 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Կառավարությունը նաեւ բավարարեց «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արեւային կայանի կառուցում) (Արմավիրի մարզ)։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 77 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արեւային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 հիմնական եւ 50 ժամանակավոր նոր աշխատատեղ 110 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 126 մլն դրամ:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը. ABC News
Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների. տեսանյութ
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ․ տնօրենին տրվել է կարգադրագիր
Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին
Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են
Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում կատարվող խուզարկություններին
Աննա Հակոբյանն այցելել է Walk for Peace-ի վանականներին. տեսանյութ
Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան
Այս պահին Արմավիրի մարզում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ
Ադելիա Պետրոսյանն Իտալիայի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
Երևան-Երասխ ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զnh
Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին». տեսանյութ
Բա կուշտ մարդը հավելագրումներ կանի՞ դպրոցի, բուժհաստատության, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա․ Ղազարյան
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին․ լուսանկարներ, տեսանյութ
Նոր առաջարկ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր․ Ավինյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում
Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան
Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ
ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հրդեհ է բռնկվել
Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ
Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև
Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ
Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին
Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ
«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ զրույց են ունեցել․ տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․ տեսանյութ
Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է․ Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 19-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT