Շաբաթը մեկ կարող ա 15 մանդատ ուզեք, վերջում դառնաք 250 հոգի. ԿԸՀ անդամը՝ Խաժակյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր քննարկեց եւ մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ կուսակցության 18-րդ մանդատը վերականգնելու մասին: Որոշումն ընդունվեց միաձայն:

2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀԿ 18 ներկայացուցիչների թվում անցնելով խորհրդարան՝ 2019-ի սեպտեմբերին Արման Բաբաջանյանը լքեց խմբակցությունը: Եվ ահա հիմա, այդ իրադարձություններից 10 ամիս անց կուսակցությունը որոշել է վերականգնել 18-րդ մանդատը՝ ընդգծելով, թե  խախտվել է մանդատների 1/3-ը ընդդիմությանը պատկանելու համամասնությունը: Մերժելով Մարուքյանի դիմումը՝ ԿԸՀ-ն պարզաբանեց, որ որեւէ իրավական հիմք չկա, որով ԿԸՀ-ն կարող է լրացուցիչ մանդատ տրամադրել որեւէ խմբակցության՝ առանց թափուր մանդատի առկայության: Որոշումը եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Վարչական դատարան:

ԿԸՀ ներկայացված դիմումի քննարկումը բավական հետաքրքիր հարցուպատասխանների մթնոլորտում անցավ: Էդմոն Մարուքյանին ներկայացնում էր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Դիմումը ներկայացնելիս Խաժակյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը հասած 18 մանդատը եղել է ժողովրդի կամարտահայտությունը եւ Արման Բաբաջանյանի դսրս գալով ստեղծվել է մի իրավիճակ, որը հակասում է ժողովրդի կամարտահայտությանը:

«Մենք Արման Բաբաջանյանին կոչ ենք արել, որ իր մանդատը վայր դնի, բայց քանի որ նա որոշել է պահպանել իր մանդատը, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ լիազոր մարմինը՝ ԿԸՀ-ն պետք է այս խնդրին լուծում տա»,- ընդգծեց Խաժակյանը:

ԿԸՀ նախագահն էլ իր նախնական խոսքում ասաց, որ ընտրություններից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները, 132 մանդատները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. «Իմ  քայլը» խմբակցությանը տրամադրվել է 88 մանդատ, ԲՀԿ-ին՝ 26, ԼՀԿ-ին՝ 18: Ըստ Մուկուչյանի՝ առ այսօր այդ որոշումը ոչ վիճարկվել է, ոչ փոփոխվել: Ուստի, Լուսավոր Հայաստանին մեկ լրացուցիչ մանդատի տրամադրումը կնշանակի, որ մանդատների թիվը դառնում է 133, ինչը հակասում է ԿԸՀ որոշմանը:

«Ձեր լիազորությունների մեջ է՝ այդ 1/3-ի հարաբերակցությունը վերականգնել լրացուցիչ մանդատի տրամադրմամբ կամ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու միջոցով»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով. «Մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել, եւ իմ տեսակետը այն է, որ դա պետք է տեղի ունենա հենց այդ տարբերակով, որովհետեւ հատկապես համամասնական ցուցակով եւ այս գումարման խորհրդարանում ամենաքիչ ընտրողների ձայներ ստացած պատգամավորը չի կարող ինքնուրույն համարվել առանձին միավոր՝ դրանով խախտելով համամասնությունը»:

Ամբողջ քննարկման ընթացքում Խաժակյանն իր խոսքի այս՝ վերջին հատվածը մի քանի անգամ կրկնեց:

Մուկուչյանը ակնարկեց, որ դիմումում Բաբաջանյանին մանդատից զրկելու մասին խոսք չկա, ուստի կոչ արեց մնալ դիմումի շրջանակներում:

«Ունենք դիմում, ունենք պահանջ՝ լրացուցիչ մեկ մանդատ տրամադրել: Ունենք 132 բաշխված մանդատ, եթե բավարարվում է ձեր դիմումը, ապա պատգամավորների թիվը դառնում է 133: Ճի՞շտ է»,- հարցրեց Մուկուչյանը:

Ըստ նրա՝ ԿԸՀ-ն օրենքով գործող մարմին է, եւ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն լրացուցիչ մանդատ տրամադրում է բացառապես թափուր մանդատի առկայության դեպքում: «Հիմա, երբ որ առկա չէ թափուր մանդատ, ԿԸՀ-ն, որի լիազորությունները ֆիքսված են Ընտրական օրենսգրքում, ո՞ր մանդատը պիտի տա ձեզ»,- երկրորդ հարցն ուղղեց ԿԸՀ նախագահը:

Խաժակյանը դարձյալ հիշեցրեց խնդրի լուծման մյուս տարբերակի՝ Բաբաջանյանից մանդատը վերցնելու մասին:

Այս անգամ ԿԸՀ նախագահը մեկ այլ հնարավորություն քննարկեց. նա ընդգծեց, որ խոչընդոտ չկա, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորը որոշակի ժամանակ անց հայտարարի նորից վերադառնալու մասին: «Հետո ի՞նչ ենք անելու, եթե հիմա տանք, հետո էլ հե՞տ ենք վերցնելու»,- ասաց Մուկուչյանը:

Խաժակյանը, սակայն, այս հարցի պատասխանն էլ ուներ. ըստ նրա անցնող ժամանակը նրա վկայությունն է, որ դա տեղի չի ունենա: Բայց եթե այնուամենայնիվ 18 մանդատը դառնա 19-ը՝ դա եւս կարող է դառնալ քննարկման առարկա եւ օրենսդրական բացերի շրջանակներում կարգավորվի:

ԿԸՀ նախագահն այնուհետեւ ցանկացավ Դավիթ Խաժակյանից կորզել այն հարցի պատասխանը, որ որեւէ իրավական հիմք չկա, որ ԼՀԿ-ին պատկանող մանդատների թիվը պակասել է: Խաժակյանն այս դեպքում էլ որոշեց այո կամ ոչ պատասխանի փոխարեն պարզաբանել, որ իր կարծիքով ԱԺ նախագահը անհրաժեշտության դեպքում կարձանագրի, որ ԼՀԿ-ն ունի ոչ թե 18, այլ 17 պատգամավոր:

Մուկուչյանն այս պատասխանն էլ չընդունեց՝ պարզաբանելով, որ մանդատների բաշխումը ԿԸՀ-ն է իրականացրել եւ այդ որոշումը փոփոխության չի ենթարկվել:

ԿԸՀ այլ ներկայացուցիչներ եւս հարցեր ունեին: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, օրինակ, խնդրեց վկայակոչել իրավական նորմ, ըստ որի ԿԸՀ-ն իրավունք ունի ԱԺ պատգամավորին հրավիրել եւ հարցադրում անել, թե ինչու եք դուրս եկել խմբակցությունից:

Խաժակյանի պատասխանը հետեւյալն էր, որ  առնվազն 18 մանդատների խախտման բերումով այդ հարցը պետք է դառնար քննարկման առարկա:

ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանն էլ հարցրեց. «Մենք 18-ը տալիս ենք, վաղը 15 հոգի նորից դիմում են գրում, դուրս են գալիս, նորից գալու եք 15 մանդատ ուզե՞ք»: Ըստ ԿԸՀ ներկայացուցչի՝ այդպես շաբաթը մեկ կարող են 15 մանդատ ուզել, վերջում դառնաք 250 հոգի միայն այդ խմբակցությունում:

Խաժակյանը մեկնաբանեց, որ այդպիսի իրավիճակ չի կարող լինել, դա սպեկուլյատիվ գործողություն կլինի եւ այլ  տեսակի ճգնաժամ կառաջացնի:

Նիստի ընթացքում ծավալված քննարկումից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԿԸՀ որոշման նախագիծը, որի զրափակիչ մասում ասվում էր. «Արդեն իսկ ընտրությունների արդյունքում  բաշխված մանդատների պայմաններում լրացուցիչ մանդատ տրամադրելու՝ մանդատների ընդհանուր թվի ավելացման լիազորությամբ ԿԸՀ-ն օժտված չէ: ԿԸՀ-ն արձանագրում է, որ կուսակցության տարածքային կամ համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին ԿԸՀ արձանագրությամբ տրվում է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը, հետեւաբար, եթե որեւէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն, առկա չէ այն իրավական փաստը, որի հիմքով ԿԸՀ-ն այդ մանդատը կարող է տրամադրել մեկ այլ թեկնածուի: ԿԸՀ-ի կողմից մանդատը տրամադրելու լիազորությունները հնարավոր է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»: Այս որոշման նախագիծը դրվեց քվեարկության եւ միաձայն որոշվեց մերժել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի դիմումը:

Նիստից հետո լրագրողները Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին՝ հնարավոր չէ՞ր բավարարել ԼՀԿ-ի դիմումը եւ դրանով նախադեպ ստեղծել, որ խմբակցություններից դուրս գալիս պատգամավորները ավելի զգուշավոր լինեին, Մուկուչյանը արձագանքեց. «ԿԸՀ-ն պետական մարմին է եւ ոչ թե նախադեպային որոշումներ է կայացնում, այլ կայացնում է որոշումներ, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրության պահանջներին»:
Լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ Խաժակյանը եւ ասաց, որ «Արման Բաբաջանյանը մանդատ է ստացել ԼՀԿ-ի միջոցով, իսկ հիմա այդ մանդատը ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար, ինչն անընդունելի է»:

«Եթե գոնե նա մեծամասնական ընտրակարգով քվեներ ստացած լիներ, նա որոշակի էլեկտորալ արժեք կունենար»,- Բաբաջանյանի մասին ասաց Խաժակյանը՝ հիշեցնելով, որ նա շուրջ 300 ձայն է ստացել, ինչն ամենաքիչն է այս խորհրդարանի դեպքում:
Խոսելով իրենց հաջորդ քայլերի, ԿԸՀ որոշման բողոքարկման մասին՝ ԼՀԿ ներկայացուցիչն ասաց, որ հաջորդ քայլը կքննարկեն, կորոշեն:

Հ. Գ. Առաջին լրատվականի հետ զրույցում Արման Բաբաջանյանը երեկ արձագանքեց իր վերաբերյալ հայտարարություններին եւ մանդատը վայր դնելու կոչերին:

«Այդ մանդատի տերը ոչ այդ խմբակն է, ոչ ես. այդ մանդատի տերը ժողովուրդն է եւ ես միայն նրան եմ հաշվետու»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6053 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին