Քաղաքացու փաստաթղթերը կընդունի մեկ աշխատակից, թոշակ նշանակելու որոշում կկայացնի մեկ ուրիշը. որ «շնորհակալություն» չլինի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) սկսում է կենսաթոշակների նշանակման գործընթացի վերակազմակերպումը: ԱՍՀՆ-ն բարեփոխումների արդյունքում հույս ունի հնարավորինս չեզոքացնել սոցաշխատողների՝ կենսաթոշակ ստացող անձանցից «շնորհակալության» տարբեր ձեւերի ակնկալիքներն ու դրանց հետագա դրսեւորումները: Այդ իսկ պատճառով էլ նախատեսվում է տարանջատել, որպեսզի մի տեղ քաղաքացին դիմում ներկայացնի, մեկ այլ տեղ կայացվի նրան վերաբերող համապատասխան որոշումը: 

Փոփոխությունները միտված են սոցաշխատողների զգոնությունը մեծացնելուն, իսկ քաղաքացիների դեպքում վստահությունը շատացնելուն՝ դեպի այդ կառույցը:

Օգոստոսի 1-ից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքից: Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչեւ տարեվերջ։ Բարեփոխումների հիմնական նպատակն է թոշակառուներին ձերբազատել հնարավոր կոռուպցիոն գործաքներում ներգրավված լինելուց  եւ անտեղի «շնորհակալության» տարբեր ձեւերի դրսեւորումներից:

Ըստ նախարարի՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ: 

Ներկայումս կենսաթոշակ, նպաստ եւ սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման ու վճարման գործառույթներն իրականացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։  Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման եւ վճարման վերաբերյալ որոշումների կայացումը:

Բաթոյանի դիտարկմամբ՝ վերը նշված գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառներով: Նա առանձնացրել է երեք հիմնական կետերը.
1. տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն՝ միաժամանակ իրականացնելով որոշում կայացնելու գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետեւաբար նաեւ հավելյալ ժամանակ ու ռեսուրսներ է խլում,
2. որոշումներ ընդունող անձնակազմի եւ շահառուների միջեւ շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,
3.հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության վրա:

Ըստ նախատեսվող բարեփոխումների՝  նախ, Երեւանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները ու դրանց փոխարեն կձեւավորվեն սպասարկման 10 եւ նշանակման 5 վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):

ՀՀ ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը ՀԺ-ին ասաց, որ այս նոր 15 վարչությունների ձեւավորումը հավելյալ աշխատողների կարիք չի առաջացնելու: Նա նաեւ նշեց՝ սպասարկման վարչությունները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ նշանակման վարչությունները՝ առանձին կենտրոնացված գրասենյակում:

Սպասարկման 10 վարչություններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։

Սոնա Մարտիրոսյանի խոսքով, եթե նախորդ՝ տարածքային ընդհանուր բաժնի դեպքում ե՛ւ դիմումներն ընդունողը ե՛ւ որոշում կայացնողը նույն անձն էր, ապա այժմ մի քանի օղակներով է անցնելու: Ուստի այս փոփոխությունների հիմնական նպատակն է «շնորհակալության» տարբեր ձեւերի բացառումը: Մամուլի քարտուղարը նաեւ նկատեց՝ նախկինում շատ են եղել դեպքեր, երբ ծառայության աշխատակիցը թոշակ նշանակելիս քաղաքացու հետ անմիջական շփման ժամանակ հասկացրել, ապա նաեւ ստացել է կաշառք, իսկ այս դեպքում, երբ գործընթացն իրականացվի երկու եւ ավելի աշխատակիցների ներգրավվածությամբ կոռուպցիան ռիսկերը, ըստ նախարարության՝ բավականին կնվազեն:

Իսկ ինչ վերաբերում է նշանակման վարչության 5 բաժիններին, դրանք կենտրոնացված կարգով իրականացնելու են բացառապես դիմումների մշակման եւ որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կենտրոնանալու են միայն թոշակի նշանակման գործընթացի վրա:

Ներդրված նոր ծրագրային ապահովման միջոցով դիմումներն աշխատակիցների միջեւ բաշխվելու են պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների եւ քաղաքացիների շփումը:

Նախարարությունը լիահույս է, որ փոփոխությունների արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը եւ կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։

Նախարարի խոսնակը նկատեց, որ փոփոխությունները նպատակը հիմնականում միջնորդություններն ու ռիսկերը բացառել է, բայց ծայրահեղ դեպքերի համար եւս լուծումներ կան: Օրինակ՝ երբ թոշակը քիչ է նշանակված կամ քաղաքացուն անհիմն զրկել են դրանից, վերջինիս անհատական բողոքների հիման վրա նախարարությունը գործին ընթացք կտա, հետագայում վերացնելով նաեւ նման խնդիրները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3150 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը