Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջադեպի գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող

Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Վերջինիս խոսքով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ տուժողի և ոստիկանության՝ մեկ տասնյակից ավելի ծառայողների հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում՝ ակումբում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, որոնք ենթարկվել են զննության, ուսումնասիրվել են նաև ոստիկանության կողմից տրամադրված տեսանյութերը:

Քրեական գործով այս պահի դրությամբ կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա. «Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- տեղեկացրեց Եգանյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ի երեկոյան մամուլում հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի նկատմամբ, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանի պահանջին եւ չի լքել այն սրճարանը, որը պարետի որոշմամբ պետք է փակվեր: Միջադեպի վերաբերյալ ՀԺ-ն պարզաբանում էր խնդրել ոստիկանությունից, որտեղից ասել էին, որ հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է. «Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբներից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ եւ բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին»։ Դեպքի առթիվ հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Տպել
2176 դիտում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ

Երևանի Աղբյուր Սերոբի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին