Գյումրիում լուծարվեց վերջին գիշերօթիկը. հստակեցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետագա ճակատագիրը

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ը կառավարության որոշմամբ լուծարվեց երեկ՝ հունիսի 25-ին:

Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Նույն ժամանակահատվածում էլ հաստատության շահառու հանդիսացող 83 երեխաներից  52-ը, որոնք ունեն ծնողներ, վերադարձել են ընտանիք: Գիշերօթիկում էին մնացել 31-ը:

Ծնողները եկել, տարել են: Պետությունն էլ այդ ծնողներին մենակ չի թողել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը: Յուրաքանչյուր երեխայի հաշվով պետությունն այդ ընտանքիներին հատկացրել և շարունակում է տրամադրել բնաիրային փաթեթ: Այն աջակցությունը, որը երեխան ստանալու էր հաստատությունում, հիմա նույնը ստանում է տանը:

«2 շաբաթվա կտրվածքով յուրաքանչյուր երեխայի տրամադրվում  է սննդային փաթեթ: Մոտ 24 կգ փաթեթների մասին է խոսքը: Ընտանիքներին տրամադրված պարենն ու սնունդը եղել են բազմազան: Այն չափաբաժինը, որը նախատեսված է եղել, որ երեխան ստանա հաստատությունում,  այդ բազմազանությունն այս անգամ նա ստացել է իր ընտանիքում: Աջակցությունը տրամադրելիս հաշվի է առնվել, որ յուրաքանչյուր հաջորդ անգամ նույն պարենը չլինի, այսինքն, օրինակ, եթե նախորդ անգամ այնքան բրինձ է տրամադրվել, որ երկու շաբաթում հնարավոր չէր այն սպառել, հաջորդ անգամ դրա փոխարեն այլ պարեն է տրվել»,- ասաց Քալանթարյանը:

Աջակցության այս ծրագրից օգտվում են Նանսենից ընտանիք վերադարձած բոլոր երեխաների ընտանիքները: Մինչ այսօր ընտանիք վերադարձած 52  երեխաներն ընդգրկված են այդ ծրագրում, որի  շրջանակում ևս ամսական կտրվածքով նրանց ընտանքիները ստանում են սննդային փաթեթ և էլեկտրաէներգիայի վարձի փոխհատուցում:

Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված Գյումրու «Թռչունյան տան» սաները:  Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ): Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը:

Նախարարությունից, սակայն, վստահեցնում են, որևէ երեխա փողոցում չի հայտնվի, անտանիք, անընտանիք ու առանց խնամքի չի մնա:

«Ցավալի իրավիճակ է, որովհետև այնտեղ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են և այստեղ էին խնամք ստանում: Այդ երեխաների համար ուսումնասիրության շրջանակում խնամատարությունն ենք դիտարկում, քանի որ որևէ մեկը չկա, որ նրանց խնամքով զբաղվի:

Նախնական դիտարկում կա, որ մեկ երեխա, տղա, կգնա մանկատուն, հավանաբար Գավառի մանկատուն, բայց սա դեռ վերջնական չէ, մենք դիտարկում ենք խնամատարությունը:

1 երեխան, որ աղջիկ է, և մարզիչը Գյումրիում է, միանշանակ, նա մնալու է Գյումրիում, դա նրա լավագույն շահն է: 2-ի դեպքում բանակի խնդիր կա, գնալու են: Բոլորի խնդիրն էլ կարգավորելու ենք, մեր հիմնական ձգտումն այն է, որ երեխաներն ապրեն խնամակալ և խնամատար ընտանիքներում»,-ասաց Անահիտ Քալանթարյանը:

«Նանսենից» ընտանիք վերադարձած 52 երեխաների մասով ոչինչ չի նախատեսվում անել: Նրանք չեն դիտարկվում ճգնաժամային իրավիճակում հայտնվածներ, քանի որ ծնողները պաշտոնապես տեղեկացրել են, որ իրենց երեխաներին իրենք կպահեն: Մասնագետները զրույցների, նաև վերջին ամիսների ուսումնասիրությամբ համոզվել են, որ այդ ընտանիքների երեխաները  հաստատությունում են հայտնվել զուտ նյութական խնդիրներով պայմամնավորված: Միայն երկու դեպքում է, որ բնակարանային խնդիր է առկա:

Թե ինչ է լինելու լուծարված հաստատության աշխատակիցների հետ, հստակ չէ: Գյումրիում այլևս չկան նման հաստատություններ, որտեղ մասնագետները կկարողանային նոր աշխատանք գտնել: 

Այս պահին աշխատանքներ են տարվում աջակցության կենտրոնի հիմնման ուղղությամբ: Հավանաբար մինչև տարեվերջ այն կազմավորված կլինի: Կադրերի ընտրության հարցում նախարարությունը կառաջնորդվի լուծարված հաստատությունների մասնագետներին ուշադրության կենտրոնում պահելու քաղաքականությամբ:

Առաջնահերթությունը կտրվի նրանց, բայց ընտրությունը կլինի մրցութային կարգով: Նաև հաշվի է առնվելու մասնագիտական պահանջներին բավարարելը:

«Նանսենի» լուծարմամբ այս պահին արդեն գործազուրկ է 73 աշխատակից:

75 աշխատակից էլ  ուներ 2019 թվականի օգոստոսին լուծարված Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը:

Եվս 49-ն առանց աշխատանքի էին մնացել 2019 թվականի հունվարի 10-ից՝  Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանի փակվելու պատճառով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4180 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ