Ես Սերժ Սարգսյանի հետ երբեք շախմատ չեմ խաղացել, ընկեր լինելու չեմ արժանացել․ Լեւոն Յոլյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարց ուղղեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին։ Նա մասնավորապես հետաքրքվեց, թե արդյո՞ք Յոլյանը Սերժ Սարգյանին համարում է իրեն ընկեր։ Այս մասին նա հարցրեց այն բանից հետո, երբ մեջբերեց այն փաստը, որ 2013 թվականին Յոլյանը եղել է Սերժ Սարսգյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից մեկը։ Հակոբյանի խոսքով՝ երբ նայում ես այդ ցանկը, հասկանում ես, որ բոլորը Սերժ Սարգսյանի ամենամերձավոր մարդիկ էին այդ փուլում։ Այնուհետեւ պատգամավորը հայտնեց նաեւ, որ Յոլյանը համարվել է Սերժ Սարգսյանի շախմատի ընկերը, նաեւ՝ բլոտի «պառը»։ Հակոբյանը հետաքրքրվեց նաեւ, թե արդյո՞ք Յոլյանը հանդիպել է Սարգսյանի հետ հեղափոխությունից հետո, եւ արդյո՞ք եղել են դեպքեր, երբ Յոլյանի նախկին գործընկերները դիմել են իրեն՝ տարբեր գործերի ուղղությունը փոխելու համար։

Յոլյանը նախ պատասխանեց, որ երբեւէ Սերժ Սարգսյանի հետ շախմատ չի խաղացել, բլոտ՝ նույնպես։ Նա արձանագրեց, որ 2006 թվականից մինչ օրս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ է եւ բավականին ակտիվ զբաղվել է շախմատիստներով, իրենց հոգսերով։

Յոլյանը ասաց նաեւ, որ Սերժ Սարգսյանի հետ վերջին 1 տարվա ընթացքում հանդիպել է 2 անգամ՝ զուտ շախմատի ֆեդերացիայի նիստերի ժամանակ։ «Հարաբերությունները, անկախ նրանից, որ բան է փոխվում, քավոր-սանիկ հարաբերությունները, ընկերությունը չպիտի փոխվի։ Ես դրան չեմ արժանացել, որ ասեմ՝ ընկեր եմ եղել, նման բան, իհարկե, չկա»,- ասաց նա։

Յոլյանը նաեւ հայտնեց, որ 1999 թվականին եղել է Լյուդմիլա Հարությունյանի եւ Արմեն Դարբինյանի ստեղծած «Արժանապատիվ ապագա» կուսակցության շտաբի պետը։ Նա ասաց, որ վաղուց էր ճանաչում Դարբինյանին եւ, որ նա է իրենց մտցրել պետական համակարգ։ «Քանի անգամ ասեց՝ ասի՝ ես չկամ։ Ասեց՝ ուրիշ մարդ չեմ գտնում։ Մի խնդիր դրեցի, ասեցի՝ իմացեք, ես քաղաքական հարցերով չեմ զբաղվելու»,- պատմեց Յոլյանն ու հավելեց, որ 2012 թվականին ընդգրկված է եղել ՀՀԿ-ի կազմում։ Նա ասաց, որ այդ ժամանակ բավականին երկարատեւ խոսակցություններից հետո է ընդգրկվել այդ աշխատանքներում, բայց ընտրությունների, տեղամասերի հետ երբեւէ կապ չի ունեցել։

Այնուհետեւ Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց, որ շատ կարեւոր է Յոլյանի այն պատասխանը, թե ինքը Սերժ Սարգսյանին չի համարում իրեն ընկեր։ Յոլյանը պատասխանեց, որ իր ասածները խեղաթյուրել է պատգամավորը, ինքը նշել է, որ չի արժանացել ընկեր լինելու։

«Եթե ինքը գտնում է, որ մենք ընկեր եղել ենք, ես մեծ գոհունակությամբ ասում եմ այո, նայած՝ ինչ նկատի ունեք «ընկեր» ասելով»,- եզրափակեց Յոլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22549 դիտում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած