Երևան
12 °C
Հունիսի 15-ին կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ ամուսինը հերքում է պնդումներն այն մասին, թե ինքն ու կինը երկու անգամ գրավոր հրաժարվել են թեստավորումից, հիվանդանոց տեղափոխվելուց:
Ամուսինը տեր Եզնիկ քահանա Գալստյանն է: ՀԺ-ի հետ զրույցում նա պնդեց, որ ո՛չ ինքը, ո՛չ կինը պոլիկլինիկայում ոչինչ ո՛չ գրել են, ո՛չ էլ՝ ստորագրել: Չիպավորման մասին, ըստ քահանայի, ընդհանրապես խոսակցություն չի եղել:
Քահանան կնոջ մահվան մեջ մեղադրում է «Գյումրի» ԲԿ մասնագետներին, նաև զուգահեռ ընդգծում է, որ պոլիկլինիկայում իրենց տեղյակ չեն պահել, թե կինը երկկողմանի թոքաբորբ է ունեցել: «Ուղղակի ասել են՝ թոքաբորբ ունի»,- նշեց Տեր Եզնիկը:
Մինչ կնոջ հիվանդանալը քահանան է հիվանդ եղել: «Մի երկու շաբաթ առաջ էր, ընտանիքով գնացել էինք Թոփառլի: Երեկոյան մի քիչ զով էր, զգացի, որ մրսեցի: Մտածեցի, որ սովորական մրսածություն էր: Թեյ խմեցի, հազի համար դեղ օգտագործեցի, տերաֆլյու օգտագործեցի, քացախով շփումներ արեցի: Մի օր եմ ունեցել ջերմություն, երևի՝ 37.2 կամ 37.3: Մի երկու շաբաթում լավացա, անցավ: Երրորդ շաբաթում կինս սկսեց թուլություն զգալ, հիվանդանալ, վատ զգալ: Որ սրտի վիրահատություն էր տարել, միշտ շունչը լավ չէր, ու մենք դիմեցինք մեր պոլիկլինիկա»,- պատմեց քահանան:
Ըստ քահանայի՝ իրենք պոլիկլինիկա են զանգել երեքշաբթի օրը՝ հունիսի 9-ին: Ընտանեկան բժիշկ Գոհար Խաչատրյանի հետ զրուցել են հեռախոսով: Բժիշկը նրանց պոլիկլինիկա է հրավիրել հինգշաբթի օրը, քանի որ, ըստ քահանայի, չորեքշաբթի այլ զբաղվածություն է ունեցել:
«Գնացինք հինգշաբթի, բժիշկը տեղում չէր, քույրին էր ուղարկել, քույրը եկավ, դիմավորեց: Ջերմություններս չափեցինք, ես չունեի, աղջիկս չուներ, Էմման (մահացած կինը) ուներ՝ 37.3: Էդ օրը թոքերը նկարեցին, բայց թեստավորում չեն առաջարկել՝ չնայած որ մարդն իր ոտով գնացել հասել էր: Չեն առաջարկել, չենք թեստավորվել: Բդի առաջարկեին Էմմային, որովհետև իրա վիճակը լավ չէր»:
Հաջորդ օրը, քահանայի պատմածով, ընտանեկան բժիշկը զանգի միջոցով տեղեկացրել է, որ քահանայի թոքերի ռենտգեն պատասխանը նորմալ է, աղջկա մոտ առկա են լավացման հետքեր միայն, իսկ կնոջ մոտ ախտորոշվել է թոքաբորբ: «Ասաց՝ թող գա թեստավորվի, հիվանդանոց պառկի: Ասացի, եթե թոքաբորբ է, նշանակումներն արեք, թող տանը ստանա: Ասացի՝ ինքը սրտի խնդիրներ ունի, բերեմ-տանիմ, հիվանդ էլ չլինի, ըդտեղ հիվանդանա, թող տունը բուժվի: Մի անգամ արդեն եղել էր նման դեպք: Անցյալ տարի ամառը սրտի վիրահատությունից հետո թոքաբորբ տարավ, նշանակումները տանն ընդունեց, անցավ, բայց էդ ժամանակ էլ բժշկուհին չասաց, որ Էմմայի մոտ երկկողմանի թոքաբորբ է»,- պատմեց քահանան:
Կնոջ հետ խորհրդակցել են, ամուսինը պատմել է, որ բժշկուհին առաջարկում է հիվանդանոցային բուժում: Էմման հրաժարվել է: «Դե, ինքը էս բոլոր լուրերը կնայեր, կլսեր, ինձ ասաց՝ չէ, ուզում ես տանես հիվանդանոց, ընձի քցես ձեռները, որ սպանե՞ն: Չեմ ուզե: Զանգեցի բժշկուհուն, ասացի՝ կինս համաձայն չէ, որ գնա հիվանդանոց, էդ թեստերը, որը սխալ է, տարբեր երկրներից գուկան, կարող է հենց վիրուսը թեստի մեջն է, բժիշկների համար ուրիշ թեստեր կան, քաղաքացիների համար՝ ուրիշ, դե, հազար բան էր լսել մարդը, սիրտն էլ կախ է, չի ուզե հիվանդանոց: Դեղերը նշանակի, տունը թող բուժվի: Ինքն էլ ասաց՝ լավ: Էս է եղել, ոչ մի չիպավորման մասին խոսակցություն»:
Բժշկուհին, ըստ Տեր Եզնիկ քահանա Գալստյանի, նշանակել է միջմկանային ընդունման տարբերակով կիրառվող Ցեֆտրիաքսիոն դեղամիջոց: 3-4 օր անց հասկացել են, որ օգուտ չի տվել դեղը, զանգել, բժշկուհուն տեղեկացրել են: Այնուհետ այլ դեղորայքային նշանակում է արվել կաթիլային ընդունման տարբերակով: Կնոջ վիճակը սկսել է ավելի ծանրանալ:
Երկուշաբթի օրը՝ հունիսի 15-ին, նա անձամբ է ամուսնուն ասել, որ զանգի շտապօգնություն: Եկել է ծառայությունը, առաջարկել տեղափոխել հիվանդանոց:
«Էդ պահին մեր պոլիկլինիկայից զանգեց բուժքույրը՝ Հասմիկը, ասաց՝ բերեք Էմմային թեստավորելու: Ես էլ բացատրեցի, որ շատ վատ է կինս, հնարավո՞ր է՝ դուք գաք, շտապօգնություն ենք կանչել, ասաց՝ մի կերպ բերեք: Ես էլ շտապօգնության բժշկին ասացի՝ հնարավոր է՝ տանեք պոլիկլինկա, թեստավորվի, նոր տանեք հիվանդանոց: Պատասխանեցին, որ՝ ոչ, իրենց երթուղուց շեղվելու իրավունք չունեն: Գնալու ենք ուղիղ հիվանդանոց:
Կինս իր ոտքով տնից իջել է աղջկաս հետ, նստել շտապօգնության մեքենան, ես էլ հետևներից մեքենայով գնացել եմ: Մինչև ես հասել եմ կնոջս արդեն ներս էին տարել, զանգել եմ տնօրենին, ասել, որ կնոջս բերել են ձեր մոտ, թոքաբորբ ունի, բուժումներ էր ստանում: Նա էլ, թե՝ ընչի ես բերել մեր մոտ, բերել ես, որ բժիշկներս վարակվին, մեռնի՞ն: Բժիշկ չի մնացել: Ասացի՝ ես չեմ բերել, օրենքն է բերել, շտապօգնությունն է բերել»,- պատմեց քահանան:
Ըստ նրա՝ վերջին անգամ, երբ հասցրել, խոսել է կնոջ հետ, իմացել է, որ կնոջ հետ լավ չեն վերաբերվել, կոպտորեն թեստավորել են: «Ասաց՝ էդ ինչ վայրենի էր, էդ ինչ բժիշկ էր: Կոկորդս քերեցին: Հետո կաթիլային են ուզեցել միացնել, չեն կարողացել երակ գտնեն: Քրքրել են, վերջը պարանոցից են միացրել: Կնոջս բացատրությունն եմ ասում: Փոխանակ բուժումը կազմակերպեն, ասում են՝ տար տուն թող մեռնի: Դա ասելո՞ւ բան է:
Կարող է տանեի ինֆեկցիոն՝ էլի մահանար, կարող է փրկվեր, Աստված գիտի, բայց, որ իրանք արագացրին մահը, դրա համար պատասխան են տալու Աստծուն: Ինքը էն վիճակում չէր, ինչ որ երկու ժամ հետո ասին՝ վատ է, կես ժամ հետո մահացավ, իրանք սպանեցին էդ կնոջը:
Հետո էլ, որ մահացել էր, ես եմ նասիլկի պոչից բռնել կատաֆալկի վարորդի հետ, դրել մեքենան, տարել դիահերձարան: Բա, որ կորոնավիրուսից մահացավ կինս, ոնց թողեցին, որ ես առանց հանդերձանքի մոտենայի: Բայց բերել, դրել էին առաջին հարկը, ի՞նչ անեի:
Ես, բոլոր վտանգներն անտեսելով, թաղում եմ արել, ժամերգություն եմ արել, մահամերձ հիվանդից հաղորդություն տվել և հատուցեցի կնոջս մահով»,- հայտարարեց քահանան:
«Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ քահանայի կինն ընդունվել է, տարվել պալատ, ստացել անհրաժեշտ բուժօգնությունը: Կոշտ խոսակցություն եղել է: Իսահակյանը քահանային ասել է, թե ինչու է կնոջն առանց թեստովորելու բերել հասցրել հիվանդանոց՝ վտանգելով բուժանձնակազմին: Ես չեմ ասել՝ տարեք թող տունը մահանա, ասել եմ՝ ինչի համար եք համարյա մահացած մարդուն բերել, ու հիմա ես ինչ եմ անելու: Թող դիմեն դատարան, ես կասեմ՝ ինչ եմ ասել, արել: Չհասկացանք, իրանք 10 օր չեն նմուշառել, չեն տարել համապատասխան հիվանդանոց, մեղավորը մենք դուրս գա՞նք:
Ժամանակին պոլիկլինիկան ինչի համար ոստիկանությանը տեղյակ չի պահել, որ կորոնավիրուսի կասկածով քաղաքացի կա, որը հրաժարվում է թեստավորումից, կարող է վարակ տարածել: Ինչի համար չեն տեղեկացրել: Գնացեք հարցրեք»,- զայրացավ Արմեն Իսահակյանը:
Ինչո՞ւ պոլիկլինիկան միջոցներ ձեռք չի առել թեստավորումից և հոսպիտակացումից հրաժարվողի նկատմամբ: Պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն ասաց՝ այդ մասին ուշ է իմացել: Բժշկուհին ի սկզբանե իրեն դեպքի մասին տեղյակ չի պահել: «Ես իմացել եմ էն ժամանակ, երբ հիվանդն արդեն հիվանդանոցում էր, զայրացած զանգել եմ բժշկուհուն, ասում եմ՝ գոնե գրավոր ունես, որ իրենք հրաժարվել են, ասում է՝ այո, քահանայի հետ նոր եմ խոսել, հիմա գալիս է, որ գրի»,- ասաց Վարձելյանը:
ՀԺ-ի ճշտող հարցին, այսինքն՝ տնօրենը վստահ չէ՝ կա, թե չկա թեստավորումից և հոսպիտալացումից գրավոր հրաժարվելու մասին գրությունը, Հովհաննես Վարձելյանն ասաց՝ անձամբ չի տեսել:
Այսօր թեստավորվել են և՛ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, և՛ վերջինիս դուստրը:
Հիշեցնենք՝ երեկ տեղեկացրել էինք, որ Գյումրիում կորոնավիրուսից հունիսի 15-ին մահացած գյումրեցի կինը 2 անգամ հրաժարվել էր թեստավորվել: Նշվում էր, որ նա պնդել է, թե իրեն կչիպավորեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել
Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը
Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին
Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա
Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան
Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար
Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է
Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան
ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան
Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին
Հանցավոր խումբը ծրագրել է սպանություններ և հարձակում, ձեռք է բերել մեծաքանակ զինամթերք. կան ձերբակալվածներ
ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ
Ծնունդի, մահվան գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը հասանելի են առցանց եղանակով
2018 թվականից հետո մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել․ Թորոսյան
Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան
ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի, ջրային ոլորտներին առնչվող հարցեր. Խուդաթյան
Կարելի է պատկերացնել ընդդիմադիր ուժի վիճակը, եթե ֆեյքերի և ԱԲ քոմենթ գրողների հարցումով Փաշինյանը 33% է ստացել
Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանցը. Գալյան
Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել
Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Ճապոնիայում առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել. տեսանյութ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել. լուսանկարներ
ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանը
Գավառի մանկատան հաշվին տնօրենը կազմակերպել է իր մտերիմների սրճարանի ջեռուցումը. նախաքննությունն ավարտվել է
Առաջիկա ամիսներին ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի. Գալյան
Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի
Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ
Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները
Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Աբու Դաբիում հանդիպել են ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT