Երևան
12 °C
Հունիսի 15-ին Գյումրիում կորոնավիրուսից մահացած 66-ամյա կինը մինչև ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելը հետազոտվել էր իր տարածքային՝ Գյումրու «Միջազգային կարմիր խաչի» անվան պոլիկլինիկա»-ում:
Անցած հինգշաբթի՝ հունիսի 11-ին, բուժհաստատությունն է կնոջն ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել պոլիկլինիկա, քանի որ ունեցել են տեղեկություններ, որ բոլորը հիվանդ են, ջերմում են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը:
Սկզբում ամուսինն է հիվանդ եղել, ունեցել է ջերմություն, բայց շատ արագ հաղթահարել է հիվանդությունը: Կնոջ հետազոտությունն ու ռենտգեն ախտորոշումը, սակայն, կորոնավիրուսային հիվանդության հակվածության են եղել:
Ունեցել է բարձր ջերմություն, ռենտգեն հետազոտությամբ թոքաբորբ է ախտորոշվել: Ընտանեկան բժիշկ Գոհար Խաչատրյանը թեստավորման ցուցում է տվել:
«Հենց այստեղ էլ ընտանիքը՝ կինն ու ամուսին կայացրել են ճակատագրական որոշում՝ հրաժարվել թեստավորումից»,- մեզ հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրենը:
Շաբաթ օրը՝ արդեն հունիսի 13-ին, կրկին ամուսինները եղել են պոլիկլինիկայում, կնոջ վիճակն առավել ծանրացած է եղել: Այդ օրը ևս, երկրորդ անգամ, կրկին գրավոր նրանք հրաժարվել են թեստավորվելու պահանջ-առաջարկից: Բացատրական աշխատանքներն ու բժիշկների հորդորներն եղել են անարդյունք:
Ամուսնուն էլ, կնոջն էլ մասնագետները բացատրել են, որ կինը ռիսկային խմբում է ոչ միայն տարիքի, այլ սրտի հետ կապված լուրջ խնդիրների առկայության պատճառով: Որևէ կարծիք հաշվի չեն առել:
«Կինը նույնիսկ գրել է, թե ավելի լավ է տանը մահանամ, քան գնամ հիվանդանոց: Հիմնավորումն էլ էդ հիմարություններն էին: Անընդհատ կրկնում էին, թե թեստավորման ժամանակ մարդկանց չիպավորում են: Ահավոր վիճակում էինք, բայց մարդու կամքին հակառակ գործողություն անել չէինք կարող: Շաբաթ օրը ևս կռվի մեջ ենք եղել, իրենք նորից են հրաժարվել թեստավորումից: Էլ ճար չունեինք, բայց կնոջ վիճակն էլ վատ էր: Ասեցինք՝ թեստը չեք ուզում, լավ, բայց հնարավոր չէ էսպես, պետք է անպայման ինֆոկցիոն հիվանդանոց գնաք, հոսպիտալացում է պետք: Մինչև էլ կարողացանք դա մի կերպ անել տալ, էս փաստն ունեցանք: Ես ահավոր վիճակում եմ, տեղս չեմ գտնում: Ուղղակի ես ապշած եմ կատարվածից»,- վրդովված ասաց Վարձելյանը:
Կինը բուժօգնության է տեղափոխվել «Գյումրի» ԲԿ միայն երկուշաբթի՝ հունիսի 15-ին: Հենց այնտեղ էլ մահացել է:
Կնոջը մահից հետո, այնուամենայնիվ թեստավորում արվել է: Թեստի պատասխանը, ինչպես և սպասում էին մասնագետները, եղել է դրական: «Մահից հետո էլի եմ հանդիպել ամուսնու հետ, շատ վրդովված զրույց ենք ունեցել: Ասեցի տեսա՞ք ինչ եղավ, ասում է, մեղավոր ենք, մեղքը մերն է, ոչ մեկին չենք մեղադրում: Բայց ի՞նչ մեղադրելու մասին է խոսքը: Պոստ ֆակտում հասկացան, որ սխալ էին, բայց դա անելու բան չէր: Ուրեմն կյանքո՞վ պետք է հատուցեին, որ հասկանային իրենց սխալը, որ հասկանային չիպավորում չկա, հոսպիտալացումը վտանգավոր չէ»,- զրույցը եզրափակեց պոլիկլինիկայի տնօրենը:
Նշենք, որ մահացած գյումրեցին քահանայի կին էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը
Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին
Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի
ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT