Սեւանի մանկապարտեզի ծնողն ահազանգում է դրամահավաքության մասին, տնօրենի խոսքով՝ ամեն ինչ ծնողների նախաձեռնությամբ է եղել

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի ծնող Ռուզան Հակոբյանը դժգոհ է հաստատությունում ճաշարան չլինելու եւ դրամահավաքությունների պատճառով։

Օրեր առաջ նա ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պարտեզում ճաշարան ընդհանրապես չկա՝ չնայած այն հանգամանքին, որ կառույցը երկար ժամանակ փակ է եղել, հիմնովին վերանորոգվել է եւ 2019թ.-ին վերաբացվել։ Հիմնովին, բայց՝ առանց ճաշարանի։

Նա նաեւ դժգոհել էր, որ ճաշարանի համար գույք եւ սպասք գնելու նպատակով ծնողները գումար են հավաքել, մոտ՝ 45.000 դրամ։ Դրամահավաքությունն էլ, նրա խոսքով, սովորական բան է այնտեղ։

Ռուզան Հակոբյանը գրառման մեջ հարց էր առաջ քաշել՝ ինչո՞ւ է ֆինանսավորումից դուրս մնացել ճաշարանը, եթե ֆինանսավորում եղել է, ինչո՞ւ է գումար հավաքվում ծնողներից։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս պահին մանկապարտեզը չի գործում, քանի որ արտակարգ դրության հետ կապված ոչ ոք չի ցանկացել երեխային տանել նախադպրոցական կրթական հաստատություն։ Դրանից առաջ՝ մինչեւ մարտ, ճաշարան չի եղել այնտեղ, երեխաները սնվել են իրենց սենյակներում, որտեղ նաեւ խաղացել են։ Ինչ վերաբերում է 45.000 դրամին, իրենց հայտնել են, որ ամեն խումբ առանձին գույք պետք է գնի։

Ընթացքում էլ տնտեսական տարբեր ապրանքների համար գումար է հավաքվել, կամ ծնողներն են բերել այդ ապրանքները, օրինակ՝ անձեռոցիկ եւ զուգարանի թուղթ։

Ռուզան Հակոբյանը պնդում է՝ ապացույցները կան, իրենց ընդհանուր զրուցարանում պահպանված են բոլոր խոսակցությունները, թե անհրաժեշտ գումար է հավաքվել։

Այսքան ժամանակ լռել է, քանի որ իրենց դաստիարակը երեխաներին շատ լավ է վերաբերվել, չի ցանկացել՝ ամեն ինչ նրա գլխին ջարդվի, ծնողի կարծիքով՝ իրենց մոտ, իրենց մարզում հեղափոխություն չի եղել, ընդունված են մարդկանց ահաբեկելն ու խաթր առնելով, ծանոթ-բարեկամ խառնելով՝ հարցեր լուծելը, որի պատճառով շատերը չեն խոսում։

Ծնողի պարզաբանմամբ՝ դրամահավաքության հետ ընդհանրապես դաստիարակը կապ չունի, նա փոխանցել է այն, ինչ իրեն են ասել։ «Այստեղ ձայն բարձրացնել, որեւէ հարց լուծել հնարավոր չէ»,- նշում է նա։

Ֆեյբուքյան գրառումից հետո Հակոբյանին զանգահարել է Գեղարքունքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանն ու նշել, որ ուսումնասիրություն կանեն՝ պարզելու՝ ո՞նց է ֆինանսավորվել հաստատությունը, ճաշարան արդյոք պե՞տք է լիներ եւ այլն։

Վանիկ Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ամբողջովին կուսումնասիրվի հարցը, կհասկանան՝ ինչ խնդիր է առկա։ Դրամահավաքի ու մյուս հարցերի հետ կապված ժամանակ է պետք, որ ուսումնասիրեն ու հասկանան, համապատասխան կողմերի հետ խոսեն։

Ինչ վերաբերում է ճաշարան լինել-չլինելուն, դա էլ պետք է ստուգել, եթե տիպային մանկապարտեզ է, ապա դրանք նախկինում կառուցված շենքեր են, որոնք ճաշարան չեն ունենում, այլ միայն՝ խոհանոց։ Ճաշն էլ տալիս են խաղասենյակում։

Ծնողի գրառումից հետո համացանցում է հայտնվել այդ մանկապարտեզի մի շարք ծնողների ստորագրությունները, թե իրենց նախաձեռնությամբ են գնել գույքը։ Նկարին կից գրված է եղել, որ համայնքապետարանը «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ հաճախող 135 երեխայի տրամադրում է անվճար սնունդ, գրենական պիտույքներ եւ այլ նյութեր:

Հաստատության տնօրեն Նազիկ Աբրահամյանը մեզ տեղեկացրեց, որ հաստատության վերանորոգումը 3 տարի է տեւել, ներդրողներ են եղել, համայնքն է գումար փոխանցել։ Հիմնովին նորոգվել է, ծրագրում ընդգրկված ցանկացած բան արվել է, պակասն էլ քաղաքապետարանն ու մի բարերար են տրամադրել։ Այժմ լավ խոհանոց ունեն, խմբասենյակներում առանձին բուֆետային մասեր կան, որտեղ խմբի սպասքն է դրվում, իսկ ճաշարանի հատված շենքում ի սկզբանե չի եղել. մանկապարտեզը տիպային է։

Աբրահամյանը պարզաբանեց, որ սպասքապահարան չեն ունեցել, ծնողներն իրենք են որոշել մի բան անել իրենց երեխաների համար։ Ժողով է եղել, ծնողների ստորագրությունները կան, գնվել են ամեն խմբի համար փոքր սպասքապահարաններ։ Բոլոր փաստաթղթերն առկա են։

Ինչ վերաբերում է ընթացքում դրամահավաքություններին, նշեց, որ նման բան չկա, պահպանված նկարներն էլ ծնողների խոսակցություններն են, իրենք ոչ ոքի չեն ասել՝ գումար տա, ինչ էլ որ եղել է, ծնողներն իրենք են եկել դիմել, որ մի բանով օգնեն։

Աբրահամյանն ընդգծեց, որ վերոնշյալ ծնողի կռիվն այլ է, ինքը թեեւ չգիտի ինչ, սակայն նրան միշտ լավ է վերաբերվել։

Հ․Գ

Ավելի ուշ ծնող Ռուզան Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն զանգահարել է Վանիկ Հարությունյանը եւ նշել, որ մանկապարտեզը ներկայացրել է տեղեկանքներ եւ հաշիվ ֆակտուրաներ, որ դրամահավաքը եղել է ծնողների նախաձեռնությամբ։ Հակոբյանի խոսքով՝ համայնքապետարանից, սակայն, չեն եղել իր հետ հանդիպելու, իրենից փաստարկներ եւ անուններ ստանալու փորձեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6867 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին